Բաքվի հերթական հակաֆրանսիական սադրանքը՝ Ադրբեջանը փորձում է Փարիզի դեմ լարել ֆրանկոֆոն ազգերին․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.19
  • RUBLE
    3.88
  • 410.52
WEATHER
+10.09 oC

Բաքվի հերթական հակաֆրանսիական սադրանքը՝ Ադրբեջանը փորձում է Փարիզի դեմ լարել ֆրանկոֆոն ազգերին․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ

21:00 03.10.2024

Ադրբեջանի իշխանությունները հերթական հակաֆրանսիական սադրանքն են կազմակերպել։ Բաքվում այսօր աշխատանքն է սկսել միջազգային ֆորումը, որը, ինչպես կազմակերպիչներն են ասում, նվիրված է ֆրանսիական գաղութատիրության դեմ պայքարող ուժերի համախմբմանը։ Իսկ թե ո՞ր ուժերի մասին է խոսքը և որքանո՞վ են արդյունավետ Բաքվի այդ քարոզչական հնարքները, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։

«Այս կոնֆերանսը կազմակերպում է Բաքվի նախաձեռնող խումբը, որը կազմավորվել է Ադրբեջանում Ֆրանսիայի համար խնդիրներ ստեղծելու նպատակով։ Եվ ահա այս կոնֆերանսը կոչվում է «Ֆրանսիայի նեոգաղութատիրացման քաղաքականությունը Աֆրիկայում», որին մասնակցում են Սենեգալի, Ալժիրի, Բուրկինա Ֆասոյի, Կամերունի, Կոնգոյի և Աֆրիկա մայրցամաքի այլ պետությունների ներկայացուցիչներ, որոնք նախկինում եղել են ֆրանսիական գաղութի տարածքներ։ Տարբեր հյուրեր այդ պետություններից, հիմնականում լրագրողներ, հավանաբար Բաքու են եկել համով ուտելու, անվճար զբոսնելու և, միգուցե, որոշ հոնորարի ակնկալիքով։

Մինչ այդ, «Բաքվի նախաձեռնող խումբ» կոչվող կազմակերպությունը իր ուշադրությունը սևեռում էր Ֆրանսիայի այն նախկին գաղութներին, որոնք այժմ էլ Ֆրանսիայի կազմում են, իսկ այս անգամ գրեթե բոլոր հիշատակված պետությունները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ են։ Պատահական չէ, որ այս կոնֆերանսը Բաքվում հենց այսօր է սկսվել, քանի որ գիտենք Փարիզում իր աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որի աշխատանքներին նաև մասնակցում է ՀՀ վարչապետը։ Այսինքն, այս ֆորումը Ալիևի պատասխանն է Մակրոնին և Փաշինյանին։

Զուտ ֆորմալ, պետությունը ֆորումի կազմակերպման հետ որևէ կապ չունի. դա իբրև թե հասարակական կազմակերպություն է այդ խումբը, բայց քաջ հայտնի է, որ այդ կազմակերպությունը ստեղծվել է հատուկ նախագահի աշխատակազմի հանձնարարությամբ և ֆինանսավորվում է իշխանությունների կողմից։ Բաց

ի այդ, այդ կոնֆերանսին մասնակցում է և ելույթ է ունեցել Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, իշխող կուսակցության անդամ

Նիզամի Սաֆարովը։ Այժմ Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես ֆրանսիական նեոգաղութատիրացման դեմ պայքարում համաշխարհային առաջնորդ։ Հենց այդպես է Ադրբեջանի դերը ձևակերպում Ադրբեջանի իշխանամետ մամուլը»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարության նիստին վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

13:22 21.11.2024

Կառավարության նիստին վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում նախ անդրադարձել է բարձրաստիճան պաշտոնյաների կադրային փոփոխությանը՝ ներկայացնելով նորանշանակ նախարարներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ֆլիկը զիջում է Գվարդիոլային. Էնրիկ Մասիպ

13:15 21.11.2024

Ֆլիկը զիջում է Գվարդիոլային. Էնրիկ Մասիպ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի խորհրդական Էնրիկ Մասիպը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը տակտիկապես զիջում է «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլային: «Մարզիչների երկու տեսակ կա: Պեպ Գվարդիոլան, որն իսկական մարզչի տիպիկ օրինակ է ու առաջնորդի որակներ ունի, և կա այլ տիպ, որն ավելի շատ մենեջերի է նման: Մենեջերներն օժտված չեն տակտիկական ճկունությամբ: Այդպիսի […] ...

Գևորգ Պապոյանը մասնակցել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում հիմնված լաբորատորիայի բացման արարողությանը

13:09 21.11.2024

Գևորգ Պապոյանը մասնակցել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում հիմնված լաբորատորիայի բացման արարողությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 20-ին մասնակցել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում հիմնված էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիայի բացման արարողությանը։ Լաբորատորիայի բացումը տեղի է ունեցել Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում, որին ներկա էին նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, Միավորված […] ...

Մի խումբ ուսուցիչներ այցելել են Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն

12:58 21.11.2024

Մի խումբ ուսուցիչներ այցելել են Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն

Երևանի և Շիրակի, Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերի դպրոցների ֆիզիկայի 14 ուսուցիչներ նոյեմբերի 10-15-ն այցելել են Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN) և այդտեղ գտնվող մեծ հադրոնային կոլայդեր (LHC): Ուսուցիչների առաջին այցը ֆիզիկայի ոլորտի աշխարհի ամենամեծ գիտական կենտրոն կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի, ինչպես նաև Տեսական ֆիզիկայի և մոդելավորման […] ...

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով

12:51 21.11.2024

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին սպասվում են տեղումներ։ Մարզերում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ի գիշերը և 26-ի ցերեկը առանձին շրջաններում, 25-ի ցերեկը և 26-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 25-ին […] ...

«Շիրակը» մրցակցի հարկի տակ հաղթել է առաջատարին

12:46 21.11.2024

«Շիրակը» մրցակցի հարկի տակ հաղթել է առաջատարին

Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» տանը 1-2 հաշվով պարտվել է Գյումրիի «Շիրակին»: 53-րդ րոպեին Ռազմիկ Հակոբյանը գեղեցիկ հարվածով առաջ է մղել գյումրեցիներին: 19 րոպե անց «Ուրարտուն» մնացել է 10 հոգով: Դաշտից հեռացվլ է Ժիրայր Մարգարյանը, իսկ Ռազմիկ Հակոբյանը հստակ իրացրել է 11-մետրանոցը: Տանտերերի կազմում միակ գոլը խփել է Իվան Իգնատևը: Այս հաղթանակից հետո «Շիրակը» […] ...

BACK_TO_TOP