Լիտվայի ԱԳ նախարարը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու միակ նախապայմանը քաղաքական կամքն է համարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 10 2024
  • $
    387.05
  • RUBLE
    4.07
  • 427.46
WEATHER
+19.09 oC

Լիտվայի ԱԳ նախարարը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու միակ նախապայմանը քաղաքական կամքն է համարում

17:12 03.10.2024

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար միակ նախապայմանը քաղաքական կամքն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիտվայի ԱԳ նախարարն այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորության մասին հարցին։ Լիտվայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շատ կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, այլև Եվրոպայի խորհրդի համար։

Նա հիշեցրել է, որ դեռևս մայիս ամսին ԵՄ-ի նախարարների կոմիտեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա։

«Բացի այդ ողջունվել է երկու պետությունների սահմանների սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա», – իր խոսքում նշել է Լիտվայի ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման գործում մեծ կարևորություն ունի բարձրագույն մակարդակում քաղաքական կամքի առկայությունը՝ հասնելու խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։Նա հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարողանան ստորագրել խաղաղության պայմանագիրը:

Գաբրիելիուս Լանդսբերգիսը կարծիք է հայտնել, որ վստահության մթնոլորտի և նպաստավոր հաշտեցման հասնելու համար անհրաժեշտ են կայուն, բաց երկխոսություն և բարի կամքի ազդակներ։«Լիտվան պատրաստ է ներդրում ունենալ նման գործընթացում այնքան, որքան կարող է», – նշել է  Լանդսբերգիսը՝ միաժամանակ հավելելով, որ հասկանում է, որ բանակցությունները ներկայում շարունակվում են և այս ընթացքում խաղաղության պայմանագրի նախագծի մի քանի տարբերակներ են ներկայացվել։

Լանդսբերգիսը կարծիք է հայտնել, որ այժմ բանակցային գործընթացում կա առաջընթաց, որի շարունակությունը մեծամասամբ կախված է երկու երկրների առաջնորդների բարի կամքից։«Դա է միակ նախապայմանը, որը պահանջվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար», – նշել է Լիտվայի ԱԳ նախարարը՝ վերահաստատելով իր երկրի աջակցությունն այդ գործընթացին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների  փուլում. ՄՊՀ նախագահ

19:16 03.10.2024

Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների փուլում. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովի երրորդ օրը մասնակցել է «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմայով քննարկմանը։ «Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում, երկրի ազգային օրենսդրությունը, ներառյալ սպառողների պաշտպանության ոլորտին առնչվող կարգավորումները, ներդաշնակեցվում են ԵՄ օրենսդրության հետ, ինչը ռազմավարական քայլ է […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին

19:11 03.10.2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդներին, որոնք օրերս 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, կանանց […] ...

Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ամփոփում են սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքները

19:04 03.10.2024

Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ամփոփում են սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքները

Համաձայն ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային պլանի՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ձեռնարկել են լայնածավալ միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն էր արտակարգ իրավիճակների կանխարգելումը, բնակչության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացումը, ինչպես նաև բնակչության դիմակայունության ամրապնդումը։ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Ապարան քաղաքի մշակույթի […] ...

Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW

18:56 03.10.2024

Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW

Հայաստանի զինված ուժերը ավարտել են վեց միավոր ATAGS 155 մմ/52 տրամաչափի հրետանային կայանքների փորձարկումները, որոնք մատակարարվել են Հնդկաստանի կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Indian Defence Research Wing (IDRW) Wing մասնագիտացված կայքը։ Ըստ IDRW-ի աղբյուրների՝ հրետանային համակարգն անցել է բոլոր գործառնական փորձարկումները, որոնք իրականացվել են երկրի տարբեր վայրերում: Նշվում է, որ ATAGS 155 մմ/52 […] ...

Ռուանդայում Մարբուրգ վիրուսով 11 հիվանդ է մահացել

18:50 03.10.2024

Ռուանդայում Մարբուրգ վիրուսով 11 հիվանդ է մահացել

Ռուանդայում հայտնաբերվել է Մարբուրգի վիրուսի 36 դեպք, 11 հիվանդ մահացել է, Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ «Այժմ կա 36 հաստատված դեպք, այդ թվում՝ 11 մահ, երկրի 30 շրջաններից յոթում», – ասել է նա: Թեդրոսը հավելել է, որ 25 հիվանդ մեկուսացված է և ստանում է բժշկական օգնություն, իսկ նրանց […] ...

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը

18:44 03.10.2024

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում և նշել, որ Համակարգող խորհրդի նիստը կարևոր հարթակ է երկկողմ հանդիպումների ձևաչափով իրավական […] ...

BACK_TO_TOP