«Բուրգեր քինգի» խմիչքների վաճառքի թույլտվության ժամկետն անցած է եղել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

«Բուրգեր քինգի» խմիչքների վաճառքի թույլտվության ժամկետն անցած է եղել

17:10 04.04.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում ապրիլի 2-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվող քննչական գործողությունները քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Խորհրդակցության ընթացքում քննիչը ներկայացրել է հասարակական վայրում տեղի ունեցած պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ ձեռնարկված քննչական գործողությունները, մշակված աշխատանքային վարկածները, դրանք ստուգելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները։ Նախնական վարկածի համաձայն՝ «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է գարեջրի ճնշումն ապահովող գլանատակառը, որի պատճառները պարզելու համար նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն։
Քննության արդյունքում պարզվել է, որ «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետը 2017 թվականի նոյեմբերին օրենքով սահմանված կարգով ստացել է ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն, որի ժամկետը լրացել է 2017 թվականի դեկտեմբերին, որից հետո դիմել է թույլտվության ժամկետը երկարացնելու համար, սակայն, առանց դիմումի պատասխանն ստանալու, շարունակել ծառայության մատուցումը։

ՀՀ ՔԿ նախագահը տվել է կոնկրետ հանձնարարականներ քրեական գործի քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քննչական գործողությունները կատարելու վերաբերյալ։

Մասնավորապես՝ պարզել, թե արդյոք «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետն իրավունք ունե՞ր շարունակելու ալկոհոլային խմիչքների վաճառքը՝ առանց դիմումի պատասխանն ստանալու, իրավասու մարմինների կողմից ի՞նչ ընթացք է տրվել դիմումին, և ինչո՞ւ դիմումատուն դրա քննարկման արդյունքների մասին չի տեղեկացվել, դիմումն ստանալուց հետո ալկոհոլի, այդ թվում՝ գարեջրի վաճառքն իրականացնելու համար ստուգվե՞լ են արդյոք սննդի կետում ստեղծված անհրաժեշտ պայմանները, գլանատակառի շահագործման համար կա՞ն նախատեսված անվտանգության ապահովման պայմաններ, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞վ է պատասխանատու սննդի կետերում դրանց առկայությունը, պահպանումը ստուգելու համար, ո՞վ է պատասխանատու սննդի կետում գլանատակառի մոնտաժման աշխատանքների, շահագործման անվտանգության համար և այլն։

Գլանատակառի պայթելու պատճառները և նպաստող պայմանները պարզելու համար մշակվել են մի քանի ենթավարկածներ, որոնց ուղղությամբ կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ։

ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է նախաքննության արդյունքների մասին պարբերաբար տեղեկատվություն տրամադրել հանրությանը թույլատրելիության շրջանակներում՝ չվտանգելով օբյեկտիվ և բազմակողմանի քննության հետագա իրականացումը։

Պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առգրավվել են սննդի կետում առկա անվտանգության տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացված 8 անձ ճանաչվել է տուժող:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

18:24 18.04.2025

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

Գերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ: Կլոպի շրջապատում սակայն ասում են, որ նա հետաքրքրված է նաև Բրազիլիայի հավաքականը գլխավորելու տարբերակով: Ամենահավանական տարբերակը, սակայն, «Ռեալը» գլխավորելն է, քանի որ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները Կառլո Անչելոտին ու Ժորժե Ժեզուսն են: Sky Sports-ը հայտնել […] ...

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

18:18 18.04.2025

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այցելել է Սյունիքի մարզ: Գորիս քաղաքում նա հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից, դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակին։ «Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում […] ...

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

18:12 18.04.2025

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […] ...

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

18:06 18.04.2025

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: ...

SHANTNEWS

18:00 18.04.2025

SHANTNEWS

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

17:58 18.04.2025

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...

BACK_TO_TOP