ՊԵԿ-ը կանխել է անօրինական ճանապարհով ադամանդանման թանկարժեք քարերի և ոսկենման զարդերի ներմուծման փորձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 10 2024
  • $
    387.05
  • RUBLE
    4.07
  • 427.46
WEATHER
+19.09 oC

ՊԵԿ-ը կանխել է անօրինական ճանապարհով ադամանդանման թանկարժեք քարերի և ոսկենման զարդերի ներմուծման փորձը

13:31 03.10.2024

ՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության է ենթարկվել Դուբայ-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի և վերջինիս ուղեբեռը:

Մաքսային զննման և տեսազննման արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել են ոսկենման մետաղից պատրաստված զարդեր և թանկարժեք քարեր: Մաքսային ծառայողները, մասնավորաբար, հայտնաբերել են տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարերով լցված պոլիէթիլենային 4 տոպրակ՝ 72 գրամ քաշով։ Հայտնաբերվել են նաև ադամանդների համար նախատեսված հավաստագրեր և սերտիֆիկատի էլեկտրոնային կրիչ, 6 հատ հաշիվ-ապրանքագիր, ադամանդե քարերի 16 գնապիտակ, ռոդիումի խտանյութի սրվակ, ոսկերչության մեջ կիրառվող գործիքներ: Պարզվել է , որ քաղաքացին փորձել է ներմուծել նաև զմրուխտանման, ամետիստանման, ցիտրինանման մարգարտանման և սաֆիրանման քարեր: Անձի մաքսային զննման արդյունքում նրա տաբատի գրպանից էլ հայտնաբերվել է 21 կտոր դեղին, ոսկենման մետաղից պատրաստված զարդեր` թևնոցներ, վզնոց և մատանի:

«Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության համապատասխան (14.01.2021թ. թիվ 35-Ն) որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանաված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը:

Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների  փուլում. ՄՊՀ նախագահ

19:16 03.10.2024

Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների փուլում. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովի երրորդ օրը մասնակցել է «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմայով քննարկմանը։ «Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում, երկրի ազգային օրենսդրությունը, ներառյալ սպառողների պաշտպանության ոլորտին առնչվող կարգավորումները, ներդաշնակեցվում են ԵՄ օրենսդրության հետ, ինչը ռազմավարական քայլ է […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին

19:11 03.10.2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդներին, որոնք օրերս 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, կանանց […] ...

Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ամփոփում են սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքները

19:04 03.10.2024

Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ամփոփում են սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքները

Համաձայն ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային պլանի՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ձեռնարկել են լայնածավալ միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն էր արտակարգ իրավիճակների կանխարգելումը, բնակչության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացումը, ինչպես նաև բնակչության դիմակայունության ամրապնդումը։ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Ապարան քաղաքի մշակույթի […] ...

Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW

18:56 03.10.2024

Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW

Հայաստանի զինված ուժերը ավարտել են վեց միավոր ATAGS 155 մմ/52 տրամաչափի հրետանային կայանքների փորձարկումները, որոնք մատակարարվել են Հնդկաստանի կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Indian Defence Research Wing (IDRW) Wing մասնագիտացված կայքը։ Ըստ IDRW-ի աղբյուրների՝ հրետանային համակարգն անցել է բոլոր գործառնական փորձարկումները, որոնք իրականացվել են երկրի տարբեր վայրերում: Նշվում է, որ ATAGS 155 մմ/52 […] ...

Ռուանդայում Մարբուրգ վիրուսով 11 հիվանդ է մահացել

18:50 03.10.2024

Ռուանդայում Մարբուրգ վիրուսով 11 հիվանդ է մահացել

Ռուանդայում հայտնաբերվել է Մարբուրգի վիրուսի 36 դեպք, 11 հիվանդ մահացել է, Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ «Այժմ կա 36 հաստատված դեպք, այդ թվում՝ 11 մահ, երկրի 30 շրջաններից յոթում», – ասել է նա: Թեդրոսը հավելել է, որ 25 հիվանդ մեկուսացված է և ստանում է բժշկական օգնություն, իսկ նրանց […] ...

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը

18:44 03.10.2024

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում և նշել, որ Համակարգող խորհրդի նիստը կարևոր հարթակ է երկկողմ հանդիպումների ձևաչափով իրավական […] ...

BACK_TO_TOP