Վարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Իրաքի Անկախության օրվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 10 2024
  • $
    387.05
  • RUBLE
    4.07
  • 427.46
WEATHER
+19.09 oC

Վարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Իրաքի Անկախության օրվա առթիվ

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

11:22 03.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ջերմագին շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին Իրաքի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի: Այս առիթով առանձնահատուկ կարևորում եմ Ձեզ հետ ունեցած հանդիպումները միջազգային համաժողովների շրջանակներում:

Համոզված եմ, որ մեր երկու բարեկամ պետությունների միջև առկա է բովանդակային բազմաոլորտ համագործակցության ահռելի ներուժ, և մեր համատեղ ջանքերով կկարողանանք նպաստել այդ ներուժի լիարժեք իրացմանը՝ հատկապես առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային ոլորտներում՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Իրաքի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հեզբոլլահ»-ը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազային

19:25 03.10.2024

«Հեզբոլլահ»-ը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազային

Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժումը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի հյուսիսի Ակր ծոցում գտնվող Սախնին ռազմաարդյունաբերական բազայի վրա, հինգշաբթի հայտնել է շարժման մամուլի ծառայությունը։ «Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16.40-ին, Իսլամական դիմադրության (Հեզբոլլահի – խմբ.) մարտիկները հրթիռներ են արձակել Ակրի ծոցում գտնվող Սախնին ռազմարդյունաբերական բազայի ուղղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ: Հինգշաբթի ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել […] ...

Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների  փուլում. ՄՊՀ նախագահ

19:16 03.10.2024

Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների փուլում. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովի երրորդ օրը մասնակցել է «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմայով քննարկմանը։ «Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում, երկրի ազգային օրենսդրությունը, ներառյալ սպառողների պաշտպանության ոլորտին առնչվող կարգավորումները, ներդաշնակեցվում են ԵՄ օրենսդրության հետ, ինչը ռազմավարական քայլ է […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին

19:11 03.10.2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդներին, որոնք օրերս 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, կանանց […] ...

Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ամփոփում են սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքները

19:04 03.10.2024

Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ամփոփում են սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքները

Համաձայն ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային պլանի՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ձեռնարկել են լայնածավալ միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն էր արտակարգ իրավիճակների կանխարգելումը, բնակչության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացումը, ինչպես նաև բնակչության դիմակայունության ամրապնդումը։ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Ապարան քաղաքի մշակույթի […] ...

Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW

18:56 03.10.2024

Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW

Հայաստանի զինված ուժերը ավարտել են վեց միավոր ATAGS 155 մմ/52 տրամաչափի հրետանային կայանքների փորձարկումները, որոնք մատակարարվել են Հնդկաստանի կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Indian Defence Research Wing (IDRW) Wing մասնագիտացված կայքը։ Ըստ IDRW-ի աղբյուրների՝ հրետանային համակարգն անցել է բոլոր գործառնական փորձարկումները, որոնք իրականացվել են երկրի տարբեր վայրերում: Նշվում է, որ ATAGS 155 մմ/52 […] ...

Ռուանդայում Մարբուրգ վիրուսով 11 հիվանդ է մահացել

18:50 03.10.2024

Ռուանդայում Մարբուրգ վիրուսով 11 հիվանդ է մահացել

Ռուանդայում հայտնաբերվել է Մարբուրգի վիրուսի 36 դեպք, 11 հիվանդ մահացել է, Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ «Այժմ կա 36 հաստատված դեպք, այդ թվում՝ 11 մահ, երկրի 30 շրջաններից յոթում», – ասել է նա: Թեդրոսը հավելել է, որ 25 հիվանդ մեկուսացված է և ստանում է բժշկական օգնություն, իսկ նրանց […] ...

BACK_TO_TOP