Արարատ Միրզոյանի անդրադարձն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 10 2024
  • $
    387.05
  • RUBLE
    4.07
  • 427.46
WEATHER
+19.09 oC

Արարատ Միրզոյանի անդրադարձն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

20:18 02.10.2024

ՀՀ ԱԳՆ ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի անդրադարձն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին.

«Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում քննարկմանը.

Անջա Վեհլեռ-Շոկ. Ես ուզում էի Ձեզ հետ խոսել խաղաղության պայմանագրի մասին, որի շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցել են ամիսներ շարունակ, և կարծես թե այս պահին առաջընթաց չկա: Կարո՞ղ եք մի փոքր լույս սփռել իրավիճակի վրա:

Արարատ Միրզոյան. Վերջին 2-3 տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել՝ չնայած իրավիճակի սրացումներին, ՀՀ տարածքի վրա հարձակումներին, բոլոր մարտահրավերներին: Մենք՝ հայկական կողմը, շատ կառուցողական ենք եղել բանակցությունների ընթացքում: Գիտեք, այստեղ կա լավ և վատ նորություն:
Լավ նորությունն այն է, որ մեզ հաջողվեց, մենք ինչ-որ կերպ կարողացանք որոշակի հաջողություններ ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Օրինակ, վերջերս մենք ընդունեցինք երկու երկրների միջև առաջին իրավական փաստաթուղթը, ընդունեցինք համապատասխան սահմանային հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը: Այս հանձնաժողովներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ։ Այս փաստաթղթում մեզ հաջողվեց համաձայնել, որ սահմանազատման գործընթացի հիմքում պետք է լինի 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը, որն իսկապես մեծ ձեռքբերում է։

Մանրամասներով չծանրաբեռնելու համար միայն կասեմ, որ ի թիվս այլնի, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրում ասվում էր, որ նախկին Խորհրդային Միության հանրապետություններ հանդիսացող կողմերը, հիմնականում Խորհրդային Միության 15 հանրապետություններից 12-ը, ընդունել են այս փաստաթուղթը: Այսպիսով, ըստ այս փաստաթղթի, հանրապետությունները ճանաչում են, որ նախկին վարչական սահմանները մեր՝ Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների միջև այժմ դառնում են միջազգայնորեն ճանաչված, միջպետական ​​սահմաններ: Սա նշանակում է, որ մենք սահման ունենք Ադրբեջանի հետ, սահմանազատման շուրջ բանակցությունները սկսելիս դրա ունենք ամուր հիմք:

Վատ նորությունն այն է, որ կան ևս մի քանի թեմաներ, որոնց շուրջ մենք բանակցում ենք, օրինակ՝ ավելի ընդգրկուն փաստաթուղթը՝ խաղաղության պայմանագիրը։ Պատկերացրեք, մենք ունենք մի իրավիճակ, երբ մենք հաշտության պայմանագրի տեքստը գրեթե ավարտել և վերջնական տեսքի ենք բերել, նախագիծը կա, բայց չենք ստորագրում։ Ադրբեջանական կողմը չի ցանկանում ստորագրել այս խաղաղության փաստաթուղթը, խաղաղության պայմանագիրը ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ հաշվարկներով ամեն անգամ նորանոր նախապայմաններ է առաջ քաշում, և մենք տեսնում ենք, որ նրանք չեն ցանկանում ստորագրել փաստաթուղթը։

Այս անգամ ասում են, որ ավելի շատ բաներ կան, որ կարելի է համաձայնեցնել, բայց մենք կարծում ենք, որ աշխարհում չկա որևէ համաձայնագիր երկու երկրների միջև, որը կարգավորի նրանց հարաբերությունների բոլոր ասպեկտները, բոլոր ոլորտները, մինչդեռ մենք կարող ենք ստորագրել այս շատ լուրջ փաստաթուղթը, ապա շարունակել բանակցել մնացած հարցերի շուրջ: Մենք չենք տեսնում այս քաղաքական կամքն ադրբեջանական կողմից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների  փուլում. ՄՊՀ նախագահ

19:16 03.10.2024

Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների փուլում. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովի երրորդ օրը մասնակցել է «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմայով քննարկմանը։ «Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում, երկրի ազգային օրենսդրությունը, ներառյալ սպառողների պաշտպանության ոլորտին առնչվող կարգավորումները, ներդաշնակեցվում են ԵՄ օրենսդրության հետ, ինչը ռազմավարական քայլ է […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին

19:11 03.10.2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդներին, որոնք օրերս 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, կանանց […] ...

Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ամփոփում են սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքները

19:04 03.10.2024

Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ամփոփում են սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքները

Համաձայն ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային պլանի՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ձեռնարկել են լայնածավալ միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն էր արտակարգ իրավիճակների կանխարգելումը, բնակչության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացումը, ինչպես նաև բնակչության դիմակայունության ամրապնդումը։ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Ապարան քաղաքի մշակույթի […] ...

Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW

18:56 03.10.2024

Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW

Հայաստանի զինված ուժերը ավարտել են վեց միավոր ATAGS 155 մմ/52 տրամաչափի հրետանային կայանքների փորձարկումները, որոնք մատակարարվել են Հնդկաստանի կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Indian Defence Research Wing (IDRW) Wing մասնագիտացված կայքը։ Ըստ IDRW-ի աղբյուրների՝ հրետանային համակարգն անցել է բոլոր գործառնական փորձարկումները, որոնք իրականացվել են երկրի տարբեր վայրերում: Նշվում է, որ ATAGS 155 մմ/52 […] ...

Ռուանդայում Մարբուրգ վիրուսով 11 հիվանդ է մահացել

18:50 03.10.2024

Ռուանդայում Մարբուրգ վիրուսով 11 հիվանդ է մահացել

Ռուանդայում հայտնաբերվել է Մարբուրգի վիրուսի 36 դեպք, 11 հիվանդ մահացել է, Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ «Այժմ կա 36 հաստատված դեպք, այդ թվում՝ 11 մահ, երկրի 30 շրջաններից յոթում», – ասել է նա: Թեդրոսը հավելել է, որ 25 հիվանդ մեկուսացված է և ստանում է բժշկական օգնություն, իսկ նրանց […] ...

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը

18:44 03.10.2024

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում և նշել, որ Համակարգող խորհրդի նիստը կարևոր հարթակ է երկկողմ հանդիպումների ձևաչափով իրավական […] ...

BACK_TO_TOP