Շվեյցարիայում հարձակման հետևանքով երեք երեխա է վիրավորվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 10 2024
  • $
    387.11
  • RUBLE
    4.14
  • 429.30
WEATHER
+16.09 oC

Շվեյցարիայում հարձակման հետևանքով երեք երեխա է վիրավորվել

19:50 01.10.2024

Առնվազն երեք երեխա վիրավորվել է Ցյուրիխում տեղի ունեցած հարձակման հետևանքով։

«Կեսօրից հետո Ցյուրիխի ոստիկանությունը հաղորդում է ստացել բռնի հանցագործության մասին։ Երեք երեխա վիրավորվել է։ Կասկածյալը ձերբակալվել է։ Հասարակության համար վտանգ չկա», – ասվում է տեղի իրավապահների հայտարարության մեջ։

Ոստիկանությունը պարզաբանել է, որ հանցագործությունը կատարել է Չինաստանից 23-ամյա մի երիտասարդ։ Նա դանակով հարձակվել է երեխաների և նրանց ուղեկցող մանկապարտեզի աշխատակցի վրա։

Ցյուրիխի բժշկական ծառայությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է երեք տղա։ Նրանցից մեկը ծանր վնասվածքներ է ստացել, ևս երկուսը  ստացել են միջին ծանրության վնասվածքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վեստ Արմենիային» տեխնիկական պարտություն է գրանցվել

22:13 01.10.2024

«Վեստ Արմենիային» տեխնիկական պարտություն է գրանցվել

Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ուրարտուին» հաղթանակ է շնորհվել «Վեստ Արմենիայի» դեմ խաղում։ «Ուրարտուի» պաշտոնական կայքը գրում է, որ ակումբը հանդիպումից հետո ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե բողոք է ներկայացրել «Վեստ Արմենիա» թիմի կողմից Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 31․09 խախտման մասով, որի համաձայն խաղադաշտում յուրաքանչյուր թիմի կազմում պետք է միաժամանակ գտնվեն Հայաստանի Հանրապետությունում մարզված, կամ […] ...

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի հոգևոր առաջնորդի հրահանգով․ Reuters

22:04 01.10.2024

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի հոգևոր առաջնորդի հրահանգով․ Reuters

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրահանգով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Իրանը ավելի քան 400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ օդային հարվածների ազդանշանները գործարկվել են ողջ երկրում։ ...

SHANTNEWS

22:00 01.10.2024

SHANTNEWS

Իսրայելական բանակը հայտարարել է, որ Իրանի հարձակումների երկրորդ ալիք չի ակնկալում

21:55 01.10.2024

Իսրայելական բանակը հայտարարել է, որ Իրանի հարձակումների երկրորդ ալիք չի ակնկալում

Իսրայելական բանակը թույլ է տվել բնակչությանը լքել ապաստարանները։ Ինչպես հատուկ ուղերձում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին, Իրանի կողմից հրթիռային զանգվածային հարձակումն այժմ ավարտված է։ Իսրայելի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան։ ...

Պարույր Հովհաննիսյանը և Էստոնիայի դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին

21:50 01.10.2024

Պարույր Հովհաննիսյանը և Էստոնիայի դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Էստոնիայի […] ...

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է Իսրայելին «ջախջախիչ հարձակումներով», եթե վերջինս պատասխանի Իրանի հրթիռային հարվածներին

21:45 01.10.2024

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է Իսրայելին «ջախջախիչ հարձակումներով», եթե վերջինս պատասխանի Իրանի հրթիռային հարվածներին

Իրանից Իսրայել է արձակվել մոտ 400 հրթիռ։ Այսպիսի հայտարարություն է արել The Jerusalem Post թերթը: Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել հրեական պետության ուղղությամբ։ Իսրայելի բնակչությանը հրամայված է շտապ պատսպարվել ապաստարաններում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է Իսրայելին «ջախջախիչ հարձակումներով», եթե վերջինս պատասխանի Իրանի հրթիռային հարվածներին: ...

BACK_TO_TOP