Բացահայտվել է 12կգ թմրամիջոցների մաքսանենգությամբ, ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Բացահայտվել է 12կգ թմրամիջոցների մաքսանենգությամբ, ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել է

18:47 01.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև՝ թմրամիջոցների մաքսանենգության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ինը մեղադրյալի մասով նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչությունում, ապա ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համագործակցությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, տևական ժամանակ թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և ՀՀ տարածքում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2022թ. ընթացքում ստեղծել է հանցավոր կազմակերպություն։ Դրա կազմում ընդգրկել է քննությամբ պարզված ՀՀ չորս և դեռևս չպարզված այլ անձանց՝ որպես հանցավոր կազմակերպության ղեկավար ապահովելով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցների՝ առանց մաքսային հսկողության տեղափոխումը ՀՀ տարածք, որոնք հետագայում ԻԻՀ-ի հետ սահմանին հարակից տարածքներում հանձնել է հանցավոր կազմակերպության մասնակիցներին կամ նրանց առաջադրանքով գործող անձանց:

Վերջիններս իրենց հերթին հանցավոր կազմակերպության անդամներ չհանդիսացող թվով հինգ և դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց միջոցով ապահովել են թմրամիջոցների ձեռք բերելն ու փոխադրելը Հայաստանի տարածքում, ապա նաև՝ դրանց ապօրինի իրացումը:

Պարզվել է, որ ՀՀ տարածքում թմրամիջոցների ապօրինի իրացում կատարելու նպատակով հանցավոր կազմակերպության անդամների կողմից ստեղծվել են տարատեսակ թմրամիջոցների ինչպես մանրածախ, այնպես էլ՝ մեծածախ վաճառքով զբաղվող տելեգրամյան շուրջ մեկ տասնյակից ավելի խանութ-հարթակներ։ Դրանց գործունեության ընթացքում կրիպտոարժույթի միջոցով վճարումները ստանալուց հետո թմրամիջոցների գտնվելու թաքստոցների վերաբերյալ տեղեկություններ են հայտնել ձեռք բերման ցանկություն հայտնող անձանց։

Բացի այդ, մեծաքանակ թմրամիջոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տեղեկություններ են տրամադրել նմանատիպ հանցավոր գործունեությամբ զբաղվող տելեգրամյան խանութ–հարթակներին՝ այդ կերպ ապահովելով վերջիններիս կողմից հետագայում իրացման ենթակա թմրամիջոցների խմբաքանակը։

ԻԻՀ քաղաքացին, 2023թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, մաքսանենգությամբ քրեական վարույթով ինքնությունը դեռևս չպարզված անձի կողմից նետելու եղանակով, ՀՀ պետական սահմանով Հայաստանի տարածք ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն ընդհանուր 2.3կգ. քաշով «Մեթամֆետամին», «Մարիխուանա» և «MDMB(N)-022» տեսակի թմրամիջոցներ։ Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, դրանք իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել Սյունիքի մարզի՝ ԻԻՀ և ՀՀ պետական սահմանի հատված մեկնած հանցավոր կազմակերպության անդամները, որից հետո կազմակերպվել է թմրամիջոցների ապօրինի պահումն ու իրացումը: Պարզվել է նաև որ թմրամիջոցների մի մասն իրացվել է խմբի անդամների կողմից կառավարվող տելեգրամյան հավելվածի շուրջ մեկ տասնյակ խանութ-հարթակների միջոցով։

Նշյալ խմբաքանակից մնացած «Մեթամֆետամին», «Մարիխուանա» MDMB(N)-022 թմրամիջոցների մասերը, «Կանեփ» տեսակի խոտաբույսերի սերմերը, ինչպես նաև թմրամիջոցների իրացմանն առնչվող մի շարք իրեր և առարկաներ հայտնաբերվել և առգրավվել են կատարված խուզարկություններով:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ թմրամիջոցների հերթական խմբաքանակն ԻԻՀ քաղաքացին ՀՀ տարածք է տեղափոխել 2024 թվականի փետրվարի 16-ին:

Ըստ ստացված տվյալների՝ քրեական վարույթով ինքնությունը դեռևս չպարզված անձի կողմից նետելու եղանակով պետական սահմանով դեպի ՀՀ տարածք ապօրինի տեղափոխվել է «Մեթադոն»-ի թվով 1500 հատ հաբ, 995 գրամ քաշով «Մեթամֆետամին» և ավելի քան 10կգ. քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, խմբի առաջադրանքով, նույն օրը ԻԻՀ և ՀՀ պետական սահման մեկնած՝ Սյունիքի մարզից հանցավոր կազմակերպության անդամներ չհանդիսացող 4 անձինք թմրամիջոցների հիշյալ խմբաքանակի մեծ մասը՝ ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով 80,0 գրամ ընդհանուր քաշով «Մեթադոն» և 8851,35 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների փաթեթները ապօրինի տեղափոխել և հանցավոր կազմակերպության անդամ չհանդիսացող անձանցից մեկի օժանդակությամբ ապօրինի պահել են վերջինիս տան մոտակա տարածքում, իսկ մյուս մասն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել տեղափոխել՝ թողնելով անմիջապես ԻԻՀ և ՀՀ պետական սահմանի մոտ։

2024թ. փետրվարի 17-ին հիշյալ անձինք ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից, իսկ թմրամիջոցները պարունակող փաթեթները հայտնաբերվել ու վերցվել են քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում, դրանց մի մասն էլ հայտնաբերվել և վերցվել է ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից՝ ԻԻՀ և ՀՀ պետական սահմանի մոտ։

Արդյունքում՝ հանցավոր կազմակերպության անդամները և հանցավոր կազմակերպության անդամներ չհանդիսացող վերը նշված անձինք առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 12կգ. քաշով «Մեթամֆետամին», «Մարիխուանա» և «Մեթադոն» տեսակի թմրամիջոցները իրացման նպատակով ապօրինի ձեռք բերելու, տեղափոխելու, պահելու և իրացնելու իրենց հանցավոր մտադրությունը չեն կարողացել ավարտին հասցնել՝ բացահայտվելու հանգամանքով պայմանավորված:

Քննությամբ հիմնավորվել է նաև, որ հանցավոր կազմակերպության անդամները թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ 89.283.483 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու նպատակով ի սկզբանե տելեգրամյան հավելվածում թմրամիջոցների իրացման համար ստեղծված խանութ-հարթակներով հաճախորդներին տրամադրել են պարբերաբար փոփոխվող կրիպտոարժույթային դրամապանակներ։

Դրան զուգահեռ «Բինանս» հաթակում և «Idram» վճարահաշվարկային համակարգում գրանցել են իրենց անձնական տվյալներով նույնականացված էլեկտրոնային դրամապանակներ: Այնուհետև, իրենց կողմից վարվող դրամապանակներին փոխանցվող գումարները ստանալուց հետո, դրանք փոխանցել են ՀՀ տարածքում գործող և «Տելեգրամ» հավելվածում կրիպտոարժույթների փոխանակմամբ զբաղվող Ա/Ձ ընկերություններին, իսկ փոխանակման արդյունքում ստացված ՀՀ դրամը հրահանգել են փոխանցել թե´ իրենց և թե´ իրենց հետ փոխկապակցված անձանց անուններով բացված էլեկտրոնային դրամապանակներին, խաղային հաշիվներին, որոշ դեպքերում՝ բանկային քարտերին։

Այդ կերպ հանցավոր խմբի անդամները կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 89մլն. ՀՀ դրամի լվացում, ինչը կանխիկացվել և տնօրինվել է վերջիններիս կողմից։

Նախաքննական մարմնի և ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված համատեղ գործողությունների արդյունքում հանցավոր խմբի ղեկավարը, խմբի անդամներից 4-ը և խմբի անդամ չհանդիսացող 4 անձ հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

ԻԻՀ-քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (երկու դրվագ) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (երկու դրվագ):

Համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել նաև մյուս 8 անձանց։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նշված ինն անձի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Հանցավոր խմբի՝ ինքնությունը չպարզված անդամների մասով նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

09:10 25.11.2024

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

09:05 25.11.2024

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

Բուրկինա Ֆասոյի կառավարական զորքերը գործողություն են իրականացրել Սեբբա շրջանում (երկրի հյուսիս-արևելքում), որի արդյունքում ոչնչացվել են զինված ահաբեկիչները։ Այս մասին հայտնում է Burkina News Agency-ն։ Դպրոցի շենքում և այգում թաքնված զինյալների գտնվելու վայրը պարզվել է օդից՝ հետախուզական մեքենաների միջոցով։ Դրանից հետո հրթիռային հարվածներ են հասցվել ահաբեկիչների դիրքերին։ Ողջ մնացած զինյալները փորձել են թաքնվել Վաբոտտի գյուղում, սակայն, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 25.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

08:55 25.11.2024

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն այն մարվել է, հայտնում է HavaSosyalMedya պորտալը։ Ինչպես պարզաբանել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, ինքնաթիռում ոչ ոք չի մահացել արտակարգ իրավիճակի հետեւանքով։ Իր հերթին, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ բռնկված օդանավից տարհանվել են 89 ուղևորներ և անձնակազմի վեց անդամներ։ Նրանք […] ...

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

08:50 25.11.2024

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

Արգենտինայի կառավարությունը պատրաստ է համագործակցել Ուրուգվայի ընտրված նախագահ Յամանդու Օրսիի հետ։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։ «Արգենտինան շնորհավորում է Ուրուգվայի ժողովրդին օրինակելի քվեարկության օրվա կապակցությամբ և ողջունում է ընտրված նախագահ Յամանդա Օրսիին։ Մենք վերահաստատում ենք Ուրուգվայի հետ համատեղ աշխատելու մեր հանձնառությունը երկու երկրների բարօրության համար համատեղ օրակարգն ամրապնդելու համար»,-ասվում է գործակալությյան […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:40 25.11.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:   ...

BACK_TO_TOP