Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հաստատվել է Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացրած 15 ծրագիր և 93 ենթածրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հաստատվել է Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացրած 15 ծրագիր և 93 ենթածրագիր

17:23 01.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2024 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացրած 15 ծրագիր և 93 ենթածրագիր։

Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից, նշված ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 7 միլիարդ 567 միլիոն 898 հազար 533 դրամ, որից 4 միլիարդ 695 միլիոն 545 հազար 384 դրամը՝ ՀՀ կառավարության, 2 միլիարդ 872 միլիոն 353 հազար 149 դրամը՝ մարզի համայնքների մասնաբաժինն է։

Մարզի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերին ֆինանսապես աջակցել են նաև այլ ներդրողներ՝ 16 միլիոն 845 հազար 332 դրամի չափով։
2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է կենսական նշանակության 4 ծրագիր՝ 14 ենթածրագրերով։
Հաստատված ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 200 միլիոն 717 հազար 700 դրամ, որի 635 միլիոն 331 հազար 600 դրամը ՀՀ կառավարության,565 միլիոն 386 հազար 100 դրամը՝ Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։

Նշված ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում են Գավառ քաղաքի Դեմիրճյան, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Բուռնազյան փողոցի 2-րդ նրբանցքը և Կարեյան փողոցը, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի գերեզմանոց տանող ճանապարհը, Նորատուս բնակավայրի Գրիգոր Լուսավորչի և Սևանի փողոցների 1-ին նրբանցքները, Կարմիրգյուղ բնակավայրի Սերգո Ավետիսյան փողոցի գերեզմանոց տանող հատվածը, Գանձակ բնակավայրի Հակոբ Հակոբյան փողոցը, Սարուխան բնակավայրի Թումանյան և Զ․ Անդրանիկի փողոցները, Հայրավանք բնակավայրի գերեզմանոց տանող ճանապարհը, Ծովազարդ բնակավայրի Գարեգին Նժդեհ, Րաֆֆու փողոցները, Լճափ բնակավայրի Ազատամարտիկների փողոցը և Գեղարքունիք բնակավայրերի Կարեն Դեմիրճյան փողոցը։

Նշված փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 892 միլիոն 588 հազար դրամ, որի 50 տոկոսը ՀՀ կառավարության, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանի ներդրումն է։ Ծրագիրն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։

Ոռոգման համակարգ է կառուցվում Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 64 միլիոն 820 հազար դրամ, որի 75 տոկոսը կամ 48 միլիոն 615 հազար դրամը ներդրել է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը կամ 16 միլիոն 205 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը։ Սեպտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակի դրությամբ իրականացվել է նշված ծրագրի շուրջ 30 տոկոսը։ Ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 2025 թվականի հուլիս ամսին։

Խմելու ջրագիծ է կառուցվում Գավառ համայնքի Գեղարքունիք և Լանջաղբյուր բնակավայրերում՝ 75 միլիոն 71 հազար դրամի շրջանակներում, որի 75 տոկոսը կամ 56 միլիոն 303 հազար 250 դրամը ՀՀ կառավարության, 25 տոկոսը կամ 18 միլիոն 767 հազար 750 դրամը՝ Գավառի համայնքապետարանի ներդրումն է։ Սեպտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակի դրությամբ իրականացված աշխատանքների ծավալը հասնում է մոտ 15 տոկոսի։
Ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 2025 թվականի հուլիս ամսին։

168 միլիոն 238 հազար 700 դրամի շրջանակներում գույքի գնման աշխատանքներ են իրականացվում Գավառ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի, Գավառ քաղաքի մշակույթի տան և Սարուխան բնակավայրի թիվ 1 մանկապարտեզի կահավորման համար։ Նշված գումարի 50 տոկոսը կամ 84 միլիոն 119 հազար 350 դրամը՝ ՀՀ կառավարության, և նույնքան էլ Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Գործընթացի ավարտը նախատեսված է 2025 թվականի ապրիլ ամսին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

09:41 25.11.2024

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

Բրազիլիայի արևելքում գտնվող Սերրա դա Բարիգա լեռնաշղթայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։ Ըստ ականատեսների՝ ավտոբուսում մեխանիկական խնդիր է առաջացել, և վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Միջադեպի հետեւանքով տուժել է գրեթե 30 մարդ, 17 ուղեւոր ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Զոհերի թվում կան երեխաներ և […] ...

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

09:31 25.11.2024

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

Իսրայելի պետական ​​գնումների հանձնաժողովը հաստատել է Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) մարտական ​​կարողությունների վերազինման և հզորացման նախագծերը, որոնք ներառում են նոր հրթիռային նավակներ և ամենագնացներ: Այս մասին ասվում է հրեական պետության վարչապետի, պաշտպանության նախարարության եւ ֆինանսների նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Այսօր նախարարական գնումների հանձնաժողովը հաստատել է մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ «Project Reshef», նոր հրթիռային նավակ […] ...

Բժանիան ասել է, որ Աբխազիայում իրավիճակը անդառնալի չէ

09:26 25.11.2024

Բժանիան ասել է, որ Աբխազիայում իրավիճակը անդառնալի չէ

Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան կարծում է, որ հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք, ի վերջո հանգեցրել են նախագահի և վարչապետի հրաժարականին, վնաս են հասցրել հանրապետության իմիջին, սակայն իրավիճակը անդառնալի չէ։ Այս մասին նախկին նախագահը հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Նոյեմբերի 15-ին Սուխումում ընդդիմության ներկայացուցիչները գրավել են կառավարական շենքերի համալիրը՝ ներառյալ խորհրդարանը, նախագահի վարչակազմը և կառավարությունը: […] ...

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

09:21 25.11.2024

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

Կիպրոսը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին, դաշինքի հետ մերձեցման հարցը եղել է հոկտեմբերի վերջին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման առանցքային թեման։ Այս մասին հայտնում է հունական Kathimerini թերթը։ Նիկոսիան ՆԱՏՕ-ին միանալու ծրագիր է մշակել, որն արդեն հավանություն է ստացել Վաշինգտոնից։ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ […] ...

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

09:16 25.11.2024

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

Ճապոնիայի կառավարության վարկանիշն իջել է 15 տոկոսային կետով՝ հասնելով 31%-ի, ասվում է Mainichi թերթի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում։ Նախորդ հարցումն անցկացվել է նախարարների առաջին կաբինետի ձևավորումից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 3-ին, այնուհետև վարկանիշը կազմել է 46%։ Կառավարությանը չվստահող հարցվածների թիվն աճել է 13 կետով և կազմել 50%։ Հարցվածների մեծ մասը (43%) չի հավատում, որ […] ...

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

09:10 25.11.2024

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP