Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. Նարեկ Բաբայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. Նարեկ Բաբայան

17:18 01.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Նարեկ Բաբայանը, խորհրդարանում ողջունելով ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակությանը, նշել է.

«Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը»:

Շնորհավորելով Արա Շահվերդյանին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ` Նարեկ Բաբայանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության նոր էջ կբացվի` հիմնված գործընկերության եւ մեծ հեռանկարների վրա:

«Հայաստանը բարձր է գնահատում Իրանի իշխանությունների եւ ժողովրդի եղբայրական վերաբերմունքն իրանահայության հանդեպ: Ուրախ եմ, որ Իրան-Հայաստան բարեկամական խումբը ղեկավարում է հայազգի պատգամավորը»,- ասել է Նարեկ Բաբայանը:

Ընդգծելով, որ հայ-իրանական բարիդրացիական կապերն առանձնանում են երկու ժողովուրդներին բնորոշ յուրահատուկ ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ եւ հարգանքով: Նարեկ Բաբայանը բարձր է գնահատել Իրանի ղեկավարության արտահայտած դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անքակտելիության վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ շնորհավորանքների համար` Արա Շահվերդյանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանները` ի դեմս բարեկամական խմբերի, կշարունակեն իրենց ջանքերը ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդմանն ուղղված գործում:

Արա Շահվերդյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսության ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող պատվիրակությունը մի շարք կարեւոր հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել: Տնտեսական համագործակցության ծավալը զարգացնելու ուղղությամբ երկուստեք կարեւորվել է ՀՀ-ԻԻՀ առեւտրաշրջանառության ծավալների մեծացումը:

ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակության հետ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Բաբկեն Թունյանը, Վաղարշակ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը, Շիրակ Թորոսյանը, Գուրգեն Մելքոնյանը, Դավիթ Դանիելյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իրինա Գասպարյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Գեղամ Նազարյանը:

Անդրադառնալով երկկողմ համագործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, գյուղատնտեսական, հանքարդյունաբերության եւ բազմաթիվ այլ ոլորտներ` բարեկամական խմբի անդամներն ընդգծել են առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելուն ուղղված պատրաստակամությունն ու ջանքերը:

Քննարկվել են Իրանի եւ Հայաստանի միջեւ համատեղ ազատ տնտեսական գոտի, արդյունաբերական համատեղ քաղաք ստեղծելուն, Մեղրիի մաքսային անցակետը բարեկարգելուն, Արաքս գետի աղտոտվածությունը նվազեցնելուն, ճանապարհների բարեկարգմանը վերաբերող հարցերը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը պատասխանել են Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հարցերին, դիտարկումներին` ներկայացնելով պարզաբանումներ առեւտրաշրջանառության ծավալի մեծացմանը խոչընդոտող խնդիրների, բանկային ճկուն համակարգ ստեղծելու, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի գործարկման վերաբերյալ:

Գեղամ Նազարյանը, ընդգծելով երկու երկրների դարավոր բարեկամության փաստը եւ կարեւորելով երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը, նշել է, որ հայ-իրանական սահմանն աշխարհի ամենահին սահմաններից մեկն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

09:21 25.11.2024

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

Կիպրոսը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին, դաշինքի հետ մերձեցման հարցը եղել է հոկտեմբերի վերջին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման առանցքային թեման։ Այս մասին հայտնում է հունական Kathimerini թերթը։ Նիկոսիան ՆԱՏՕ-ին միանալու ծրագիր է մշակել, որն արդեն հավանություն է ստացել Վաշինգտոնից։ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ […] ...

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

09:16 25.11.2024

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

Ճապոնիայի կառավարության վարկանիշն իջել է 15 տոկոսային կետով՝ հասնելով 31%-ի, ասվում է Mainichi թերթի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում։ Նախորդ հարցումն անցկացվել է նախարարների առաջին կաբինետի ձևավորումից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 3-ին, այնուհետև վարկանիշը կազմել է 46%։ Կառավարությանը չվստահող հարցվածների թիվն աճել է 13 կետով և կազմել 50%։ Հարցվածների մեծ մասը (43%) չի հավատում, որ […] ...

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

09:10 25.11.2024

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

09:05 25.11.2024

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

Բուրկինա Ֆասոյի կառավարական զորքերը գործողություն են իրականացրել Սեբբա շրջանում (երկրի հյուսիս-արևելքում), որի արդյունքում ոչնչացվել են զինված ահաբեկիչները։ Այս մասին հայտնում է Burkina News Agency-ն։ Դպրոցի շենքում և այգում թաքնված զինյալների գտնվելու վայրը պարզվել է օդից՝ հետախուզական մեքենաների միջոցով։ Դրանից հետո հրթիռային հարվածներ են հասցվել ահաբեկիչների դիրքերին։ Ողջ մնացած զինյալները փորձել են թաքնվել Վաբոտտի գյուղում, սակայն, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 25.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

08:55 25.11.2024

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն այն մարվել է, հայտնում է HavaSosyalMedya պորտալը։ Ինչպես պարզաբանել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, ինքնաթիռում ոչ ոք չի մահացել արտակարգ իրավիճակի հետեւանքով։ Իր հերթին, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ բռնկված օդանավից տարհանվել են 89 ուղևորներ և անձնակազմի վեց անդամներ։ Նրանք […] ...

BACK_TO_TOP