ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին

17:03 01.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների հետ։

ԿԽՄԿ ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատության»-ը տեղեկացրել է, որ տեսակցության ընթացքում հնարավորություն է տրվել կապ հաստատել նրանց հարազատների հետ։

Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։ Նրանց գործերով նախաքննությունն ավարտվել է, սակայն, նյութերը դատարան դեռ չեն ուղարկվել։

Բաքուն այսօր հաղորդել է, որ Արցախի նախկին պաշտոնյաներին նոր մեղադրանք է առաջադրել՝ պատմամշակութային հուշարձանների ոչնչացում հոդվածով։ Եթե դատարանն այդ մեղադրանքները հաստատի, նրանց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

09:10 25.11.2024

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

09:05 25.11.2024

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

Բուրկինա Ֆասոյի կառավարական զորքերը գործողություն են իրականացրել Սեբբա շրջանում (երկրի հյուսիս-արևելքում), որի արդյունքում ոչնչացվել են զինված ահաբեկիչները։ Այս մասին հայտնում է Burkina News Agency-ն։ Դպրոցի շենքում և այգում թաքնված զինյալների գտնվելու վայրը պարզվել է օդից՝ հետախուզական մեքենաների միջոցով։ Դրանից հետո հրթիռային հարվածներ են հասցվել ահաբեկիչների դիրքերին։ Ողջ մնացած զինյալները փորձել են թաքնվել Վաբոտտի գյուղում, սակայն, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 25.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

08:55 25.11.2024

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն այն մարվել է, հայտնում է HavaSosyalMedya պորտալը։ Ինչպես պարզաբանել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, ինքնաթիռում ոչ ոք չի մահացել արտակարգ իրավիճակի հետեւանքով։ Իր հերթին, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ բռնկված օդանավից տարհանվել են 89 ուղևորներ և անձնակազմի վեց անդամներ։ Նրանք […] ...

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

08:50 25.11.2024

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

Արգենտինայի կառավարությունը պատրաստ է համագործակցել Ուրուգվայի ընտրված նախագահ Յամանդու Օրսիի հետ։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։ «Արգենտինան շնորհավորում է Ուրուգվայի ժողովրդին օրինակելի քվեարկության օրվա կապակցությամբ և ողջունում է ընտրված նախագահ Յամանդա Օրսիին։ Մենք վերահաստատում ենք Ուրուգվայի հետ համատեղ աշխատելու մեր հանձնառությունը երկու երկրների բարօրության համար համատեղ օրակարգն ամրապնդելու համար»,-ասվում է գործակալությյան […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:40 25.11.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:   ...

BACK_TO_TOP