Նեյմարը սկսել է մարզվել «Ալ Հիլյալի» ընդհանուր խմբի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 10 2024
  • $
    387.11
  • RUBLE
    4.14
  • 429.30
WEATHER
+16.09 oC

Նեյմարը սկսել է մարզվել «Ալ Հիլյալի» ընդհանուր խմբի հետ

20:13 01.10.2024

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը միացել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» մարզումներին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

32-ամյա ֆուտբոլիստն աշխատում է մարզասրահում, կատարում գնդակով վարժություններ ու ժամանակ առ ժամանակ մարզվում ընդհանուր խմբում։ Դեռ չկա հստակ ժամկետ, թե երբ բրազիլացին կկարողանա վերադառնալ խաղադաշտ։

Նեյմարը ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գալիս 2023թ․ հոկտեմբերից:

Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն արաբական ակումբ էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ «Ալ Հիլյալի» կազմում Նեյմարը մասնակցել է 5 հանդիպման, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վեստ Արմենիային» տեխնիկական պարտություն է գրանցվել

22:13 01.10.2024

«Վեստ Արմենիային» տեխնիկական պարտություն է գրանցվել

Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ուրարտուին» հաղթանակ է շնորհվել «Վեստ Արմենիայի» դեմ խաղում։ «Ուրարտուի» պաշտոնական կայքը գրում է, որ ակումբը հանդիպումից հետո ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե բողոք է ներկայացրել «Վեստ Արմենիա» թիմի կողմից Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 31․09 խախտման մասով, որի համաձայն խաղադաշտում յուրաքանչյուր թիմի կազմում պետք է միաժամանակ գտնվեն Հայաստանի Հանրապետությունում մարզված, կամ […] ...

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի հոգևոր առաջնորդի հրահանգով․ Reuters

22:04 01.10.2024

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի հոգևոր առաջնորդի հրահանգով․ Reuters

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրահանգով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Իրանը ավելի քան 400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ օդային հարվածների ազդանշանները գործարկվել են ողջ երկրում։ ...

SHANTNEWS

22:00 01.10.2024

SHANTNEWS

Իսրայելական բանակը հայտարարել է, որ Իրանի հարձակումների երկրորդ ալիք չի ակնկալում

21:55 01.10.2024

Իսրայելական բանակը հայտարարել է, որ Իրանի հարձակումների երկրորդ ալիք չի ակնկալում

Իսրայելական բանակը թույլ է տվել բնակչությանը լքել ապաստարանները։ Ինչպես հատուկ ուղերձում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին, Իրանի կողմից հրթիռային զանգվածային հարձակումն այժմ ավարտված է։ Իսրայելի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան։ ...

Պարույր Հովհաննիսյանը և Էստոնիայի դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին

21:50 01.10.2024

Պարույր Հովհաննիսյանը և Էստոնիայի դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Էստոնիայի […] ...

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է Իսրայելին «ջախջախիչ հարձակումներով», եթե վերջինս պատասխանի Իրանի հրթիռային հարվածներին

21:45 01.10.2024

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է Իսրայելին «ջախջախիչ հարձակումներով», եթե վերջինս պատասխանի Իրանի հրթիռային հարվածներին

Իրանից Իսրայել է արձակվել մոտ 400 հրթիռ։ Այսպիսի հայտարարություն է արել The Jerusalem Post թերթը: Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել հրեական պետության ուղղությամբ։ Իսրայելի բնակչությանը հրամայված է շտապ պատսպարվել ապաստարաններում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է Իսրայելին «ջախջախիչ հարձակումներով», եթե վերջինս պատասխանի Իրանի հրթիռային հարվածներին: ...

BACK_TO_TOP