Գեղարքունիքի մարզի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 10 2024
  • $
    387.11
  • RUBLE
    4.14
  • 429.30
WEATHER
+20.09 oC

Գեղարքունիքի մարզի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել

16:26 01.10.2024

Ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ Սևան քաղաքի բնակիչ 24-ամյա վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում: «Օպելը» ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելիս պարեկները սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութ օգտագործելու համար նախատեսված հարմարանք: Վարորդը և ուղևորը թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Սևանի ոստիկանության բաժին, իսկ մյուս ուղևորը դիմել է փախուստի: Բացատրական աշխատանքի արդյունքում փախուստի դիմած 22-ամյա ուղևորը հետագայում ներկայացել է Սևանի բաժին և ձերբակալվել։ Անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել են կանեփանման զանգված և պլաստմասե տարա։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որի մի մասն օգտագործել է, իսկ մնացածը պահել մոտը։ 25-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 8,41 գ կանեփանման զանգված և կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ թմրանյութի մի մասը վարորդի հետ օգտագործել է, իսկ մնացածը պահել հետագայում օգտագործելու համար: Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։

Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Վարորդը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգված, ծխամորճ և կաթուցիչ: Նա հայտնել է, որ դեղնականաչավուն զանգվածը թմրանյութ է՝ իր օգտագործման համար: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Չարենցավան քաղաքի բնակիչ 31-ամյա վարորդը ձերբակալվել և, իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկտեմբերի 2-ին էլեկտրականության անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզում

19:11 01.10.2024

Հոկտեմբերի 2-ին էլեկտրականության անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Չերնիշևսկի փ. 1-77 առանձնատներ, Ս․Դավթի փ. 70/1, 70/2, 70/3 շենքեր, Բելինսկի փ. 1-96 առանձնատներ, 11։00-17:00 Դեմիրճյան փ. 12/14 շենք, Գրիգոր Արծրունու փ. 28 շենք, Սվաճյան փ. 12, 14, 18 շենքեր, 16 […] ...

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի հնարավոր հարձակումն Իսրայելի վրա հետևանքներ կունենա

19:06 01.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի հնարավոր հարձակումն Իսրայելի վրա հետևանքներ կունենա

Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակումը «հետևանքներ կունենա», և իսրայելական բանակը պատրաստ է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունների: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։ «Իրանի հրթիռակոծությունն Իսրայել պետության վրա կունենա հետևանքներ։ Ավելին չեմ ասի»,- ասել է նա։ ...

Ֆիլ Ֆոդենը կարիերան ավարտելուց հետո կնվիրվի ձկնորսությանը

19:00 01.10.2024

Ֆիլ Ֆոդենը կարիերան ավարտելուց հետո կնվիրվի ձկնորսությանը

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը պատմել է, որ ձկնորսության մեծ սիրահար է։ «Երբ անցնեմ թոշակի, վլոգ եմ վարելու ձկնորսության մասին։ Երբ 5 տարեկան էի, հայրս ինձ միշտ իր հետ տանում էր ձկնորսության։ Դրանից հետո սկսեցի սիրել այդ զբաղմունքը։ Ես որսացել եմ շատ ձկներ։ Դա հաճույք է պարգևում ինձ։ Եվրոպայի առաջնության ժամանակ մեր […] ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելին «փորձության օրեր» են սպասվում

18:55 01.10.2024

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելին «փորձության օրեր» են սպասվում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարճ ուղերձ է հղել իր համաքաղաքացիներին՝ նախազգուշացնելով երկրի համար գալիք «փորձության օրերի» մասին և կոչ անելով խաղաղ բնակչությանը խստորեն հետևել բանակի ցուցումներին ներքին ճակատում։ «Ես ձեզնից երկու բան եմ խնդրում. առաջինը խստորեն հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին: Սա կյանքեր է փրկում: Եվ երկրորդը միասնական մնալն է: Փորձության առաջիկա օրերին մենք ամուր կկանգնենք […] ...

Բացահայտվել է 12կգ թմրամիջոցների մաքսանենգությամբ, ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել է

18:47 01.10.2024

Բացահայտվել է 12կգ թմրամիջոցների մաքսանենգությամբ, ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել է

Ավարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև՝ թմրամիջոցների մաքսանենգության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ինը մեղադրյալի մասով նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչությունում, ապա ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ […] ...

«Երեխաներին կարող ենք ցույց տալ գիտության կապը կյանքի հետ». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գիտության շաբաթվա մեկնարկին

18:44 01.10.2024

«Երեխաներին կարող ենք ցույց տալ գիտության կապը կյանքի հետ». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գիտության շաբաթվա մեկնարկին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Ազատության հրապարակում ներկա է եղել Գիտության շաբաթ նախաձեռնության մեկնարկային միջոցառմանը: Նախարարն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտիե նախագահ Սարգիս Հայոցյանի և միջոցառման կազմակերպիչների հետ շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ: Գիտության շաբաթը […] ...

BACK_TO_TOP