Քննարկվել է Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 10 2024
  • $
    387.11
  • RUBLE
    4.14
  • 429.30
WEATHER
+20.09 oC

Քննարկվել է Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը

16:00 01.10.2024

Խորհրդարանը հոկտեմբերի 1-ին քննարկել է «Բռնի տեղահանված եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» հարցը:

Հիմնական զեկուցող, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել է հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 17՝ հաշվի առնելով ոլորտի աշխատանքային մեծ ծավալը: Նրա խոսքով պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Սահմանադրության եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համաձայն՝ հանձնաժողովի այս թիվը բաժանվելու է խմբակցությունների միջեւ՝ իրենց ներկայացված կշռին համապատասխան: Ըստ նրա՝ հանձնաժողովի 17 անդամներից 11-ը լինելու են «Քաղաքացիական պայմանագիր», 5-ը՝ «Հայաստան», 1-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ:

«Հայաստան» խմբակցության քարտուղարի խոսքով հանձնաժողովի ստեղծումը միտված կլինի Արցախի ժողովրդի կենսագործունեության ապահովման պայմանների ուսումնասիրությանը, կարիքների գնահատման համակարգի վերլուծությանը, իրականացվող ծրագրերի միջեւ անհամապատասխանությանը եւ փաստերի արձանագրմանը:

Արծվիկ Մինասյանը նշել է, որ հանձնաժողովի նպատակը պետք է լինի գործադիր իշխանության հետ անմիջականորեն աշխատանքի միջոցով խնդիների վերհանմանը, լուծմանը, նաեւ մեր հայրենակիցների՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ինտեգրմանը հասնելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնայի» 17 ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմել է 500 միլիոն եվրո

19:25 01.10.2024

«Բարսելոնայի» 17 ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմել է 500 միլիոն եվրո

Կատալոնական «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրն իսպանացի կիսապաշտպան Մարկ Բերնալի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նոր համաձայնագիրը նախատեսված է 2+3 ձևաչափով։ Այն գործելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ ֆուտբոլիստի 19 տարեկան դառնալուց հետո պայմանագիրն ավտոմատ կերկարաձգվի ևս երեք տարով։ Բերնալի հրաժարագինը լինելու է 500 միլիոն եվրո։ Բերնալը 2024/25 մրցաշրջանում է նորամուտը նշել հիմնական […] ...

ԱՄՆ-ը կործանիչներ է տեղափոխվում Մերձավոր Արևելք․ ԶԼՄ-ներ

19:18 01.10.2024

ԱՄՆ-ը կործանիչներ է տեղափոխվում Մերձավոր Արևելք․ ԶԼՄ-ներ

Միացյալ Նահանգները ռազմաօդային ուժերի լրացուցիչ կործանիչներ է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ լիբանանյան «Հըզբոլլահի» վրա Իսրայելի հարձակումից հետո: Այս մասին հայտնում է Air & Space Forces Magazine-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։ «Միացյալ Նահանգները տարածաշրջան կուղարկի երեք լրացուցիչ կործանիչ և հարձակողական ինքնաթիռներ՝ F-16 Fighting Falcon էսկադրիլիա, F-15E Strike Eagle էսկադրիլիա և A-10 Thunderbolt II էսկադրիլիա», – ասվում է հաղորդագրության […] ...

Հոկտեմբերի 2-ին էլեկտրականության անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզում

19:11 01.10.2024

Հոկտեմբերի 2-ին էլեկտրականության անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Չերնիշևսկի փ. 1-77 առանձնատներ, Ս․Դավթի փ. 70/1, 70/2, 70/3 շենքեր, Բելինսկի փ. 1-96 առանձնատներ, 11։00-17:00 Դեմիրճյան փ. 12/14 շենք, Գրիգոր Արծրունու փ. 28 շենք, Սվաճյան փ. 12, 14, 18 շենքեր, 16 […] ...

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի հնարավոր հարձակումն Իսրայելի վրա հետևանքներ կունենա

19:06 01.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի հնարավոր հարձակումն Իսրայելի վրա հետևանքներ կունենա

Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակումը «հետևանքներ կունենա», և իսրայելական բանակը պատրաստ է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունների: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։ «Իրանի հրթիռակոծությունն Իսրայել պետության վրա կունենա հետևանքներ։ Ավելին չեմ ասի»,- ասել է նա։ ...

Ֆիլ Ֆոդենը կարիերան ավարտելուց հետո կնվիրվի ձկնորսությանը

19:00 01.10.2024

Ֆիլ Ֆոդենը կարիերան ավարտելուց հետո կնվիրվի ձկնորսությանը

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը պատմել է, որ ձկնորսության մեծ սիրահար է։ «Երբ անցնեմ թոշակի, վլոգ եմ վարելու ձկնորսության մասին։ Երբ 5 տարեկան էի, հայրս ինձ միշտ իր հետ տանում էր ձկնորսության։ Դրանից հետո սկսեցի սիրել այդ զբաղմունքը։ Ես որսացել եմ շատ ձկներ։ Դա հաճույք է պարգևում ինձ։ Եվրոպայի առաջնության ժամանակ մեր […] ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելին «փորձության օրեր» են սպասվում

18:55 01.10.2024

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելին «փորձության օրեր» են սպասվում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարճ ուղերձ է հղել իր համաքաղաքացիներին՝ նախազգուշացնելով երկրի համար գալիք «փորձության օրերի» մասին և կոչ անելով խաղաղ բնակչությանը խստորեն հետևել բանակի ցուցումներին ներքին ճակատում։ «Ես ձեզնից երկու բան եմ խնդրում. առաջինը խստորեն հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին: Սա կյանքեր է փրկում: Եվ երկրորդը միասնական մնալն է: Փորձության առաջիկա օրերին մենք ամուր կկանգնենք […] ...

BACK_TO_TOP