Կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ հոդվածներում առաջացած բացերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 10 2024
  • $
    387.11
  • RUBLE
    4.14
  • 429.30
WEATHER
+23.09 oC

Կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ հոդվածներում առաջացած բացերը

15:24 01.10.2024

Գործող օրենքում բացակայում են մի շարք դրույթներ, որոնք չեն համապատասխանում արդի պահանջներին: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը` հոկտեմբերի 1-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով «Բուսասանիտարիայի մասին» օրենքում եւ կից օրենքների փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը:

Ըստ նրա` նախագծով առաջարկվում է լրացնել հասկացությունների, արտադրող ֆիրմայի, արտադրական տարածքի հոդվածները: Տարանջատվել են եւ արդիականացվել պեստիցիդների ու ագրոքիմիկատների գրանցման հոդվածները` սահմանելով գրանցման պարզեցված ընթացակարգ` առանց կրկնակի փորձարկումների: Նախարարի տեղակալի խոսքով նախատեսվում է նաեւ Կառավարության կողմից դեպքերի սահմանում Եվրամիության եւ այլ զարգացած պետություններում գրանցված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պարզեցված ընթացակարգով գրանցման համար: «Նախագծով կսահմանվի նաեւ օտարերկրյա պետություններում արտադրված եւ փորձարկված կենսաբանական ծագման պեստիցիդների ու ագրոքիմիկատների ֆերոմոնների համար առանց գրանցող երկրի գրանցման համարի վերաբերյալ տեղեկատվության պահանջի գրանցում»,- նշել է Տաթեւիկ Սարգսյանը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ընդհանուր գրանցման ընթացակարգով կպահանջվի թունաբանահիգիենիկ փորձարկում, որն իրականացվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված կազմակերպության կողմից:

Փոխնախարարը, անդրադառնալով ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, նշել է, որ նախատեսվում են իրավական կարգավորումներ, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված երկրներում արտադրված կամ գրանցված պեստիցիդներն ու ագրոքիմիկատները ՀՀ կարող են ներմուծվել առանց փորձաքննության` ապահովելով գյուղացիական տնտեսություններին պեստիցիդների ու ագրոքիմիկատների ժամանակին մատակարարումը եւ կայուն բուսասանիտարական վիճակի ստեղծումը:

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության ու վաճառքի համար ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար:

Հարակից զեկուցող, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը նշել է, որ նախագիծը միջազգային ճանաչում եւ հեղինակություն ունեցող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ընկերությունների արտադրանք է, որը հայ գյուղատնտեսին ավելի դյուրին հասցնելու մասին է: «Եթե մենք ուզում ենք մոտիվացնել գյուղացուն գյուղմթերքը դուրս բերել այլ երկրների շուկա, այս ուղեկցումը պետք է սահմանենք որպես պետական քաղաքականություն»,- նշել է հարակից զեկուցողը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա խաղի տոմսերի վաճառքը

17:14 01.10.2024

Մեկնարկել է Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա խաղի տոմսերի վաճառքը

ՀՖՖ-ն սկսել է Հայաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների միջև Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրի հանդիպման տոմսերի վաճառքը tickets.ffa.am կայքում։ Տոմսերի գները՝ Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ Արևելյան տրիբունա՝ 5000-8000 դրամ Արևմտյան տրիբունա՝ 10000 դրամ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին՝ «Հանրապետական» ստադիոնում։ Հոյտեմբերի 10-ին էլ Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Ֆարերյան կղիզների ընտրանուն։ ...

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվել է Լևոն Սահակյանի թեկնածությունը

17:09 01.10.2024

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվել է Լևոն Սահակյանի թեկնածությունը

Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության 201-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից […] ...

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին

17:03 01.10.2024

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների հետ։ ԿԽՄԿ ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատության»-ը տեղեկացրել է, որ տեսակցության ընթացքում հնարավորություն է տրվել կապ հաստատել նրանց հարազատների հետ։ Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի […] ...

ԵԽԽՎ հանձնաժողովում Սոնա Ղազարյանն անդրադարձել է ժողովրդավարության վերակենդանացման հարցում երիտասարդության դերակատարությանը

16:57 01.10.2024

ԵԽԽՎ հանձնաժողովում Սոնա Ղազարյանն անդրադարձել է ժողովրդավարության վերակենդանացման հարցում երիտասարդության դերակատարությանը

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության եւ մեդիայի հանձնաժողովի նիստում հոկտեմբերի 1-ին կայացել են լսումներ: «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման գործում» վերնագրով զեկույց է ներկայացրել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության, ինչպես նաեւ վերոնշյալ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը: «Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր, ինձ համար ե’ւ պատիվ, ե’ւ պատասխանատվություն է կանգնել ձեր առջեւ` անդրադառնալու […] ...

Հայտարարությունները, թե ՀՀ-ն համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, իրականության խեղաթյուրում են. վարչապետ

16:54 01.10.2024

Հայտարարությունները, թե ՀՀ-ն համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, իրականության խեղաթյուրում են. վարչապետ

Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նախ կայացել է նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Բացի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից, ընդլայնված կազմով նիստին մասնակցել են նաև Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը և Ուզբեկստանի Կառավարության ղեկավար Աբդուլա Արիպովը: Ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես […] ...

ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը հյուրընկալել է ԱՀԿ ներկայացուցիչներին

16:48 01.10.2024

ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը հյուրընկալել է ԱՀԿ ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 1-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը հյուրընկալել է ԱՀԿ ներկայացուցիչներին՝ դոկտոր Սիդարթա Դատտայի գլխավորությամբ։ Հատուկ ընդգծվել է ԱՀԿ համագործակցության կարևորությունը պատվաստումային գործընթացների արդյունավետության բարձրացման, միջազգային առողջապահական կանոնների (IHR) ներդրման, հիվանդությունների համաճարակաբանական դիտարկման և հանրային առողջապահության արտակարգ իրավիճակների օպերացիոն կենտրոնի (PHEOC) հզորացման, համաճարակներին արձագանքման և պատրաստվածության, լաբորատոր կարողությունների հզորացման, հակամանրէային […] ...

BACK_TO_TOP