12:23 01.10.2024
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամներ Նարեկ Բաբայանը, Հռիփսիմե Հունանյանը խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-28-ն այցելել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլին:
Սեպտեմբերի 25-ին այցի շրջանակում բարեկամական խումբը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Լաուրի Հուսսարի հետ: Քննարկվել են երկկողմ, ԵՄ-Հայատան օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանին վերաբերող հարցեր:
Սեպտեմբերի 26-ին պատվիրակությունն Էստոնիայի խորհրդարանում հանդիպել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայիդմայի եւ խմբի մյուս անդամների հետ: Հանդիպմանն առանձնահատուկ կարեւորվել է տարբեր ձեւաչափերում հայ-էստոնական սերտ համագործակցությունը: Հատուկ ընդգծվել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններում էստոնական կողմի անգնահատելի դերը, ինչպես նաեւ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու Էստոնիայի պատրաստակամությունը: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք խաղաղության պայմանագրին, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ հարցերի:
Նույն օրը պատվիրակները հանդիպել են Էստոնիայի խորհրդարանի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Պետեր Տալիի եւ հանձնաժողովի անդամների հետ: Էստոնացի գործընկերը նշել է, որ Էստոնիայում մեծ ուշադրությամբ են հետեւում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկայից խոսելիս առանձնահատուկ կարեւորվել են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ արդեն իսկ մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսությունը, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ խորացող համագործակցության այլ ասպեկտներ: Ընդգծվել է նաեւ ԵՄ դիտորդական առաքելության դերը սահմանային անվտանգության եւ կայունության ապահովման հարցում: Էստոնացի գործընկերներին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Սեպտեմբերի 27-ին Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Էստոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Մարգարյանը: Կողմերը շեշտել են հայ-էստոնական հարաբերությունների խորացման խոստումնալից դինամիկան: Պատվիրակության անդամները ներկայացրել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումները` մասնավորապես կարեւորելով վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը: Մտքեր ենք փոխանակվել տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակի շուրջ:
Սեպտեմբերի 27-ին պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ Էստոնիայում ՀՀ դեսպանության կազմակերպած միջոցառմանը, որտեղ ներկա էին Էստոնիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
15:14 01.10.2024
Գրիզմանը հեռանում է Ֆրանսիայի հավաքականից14:42 01.10.2024
«Նոան» սկսել է չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ խաղի տոմսերի վաճառքը14:22 01.10.2024
Փարիզում թալանել են «Ռոլան Գարոսի» համալիրը13:20 01.10.2024
Հայ շախմատիստներն առաջադիմել են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում13:07 01.10.2024
Ձիասպորտ. հայտնի են արգելքների հաղթահարման ՀՀ առաջնության հաղթողները13:00 01.10.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:53 01.10.2024
Ամենամյա երիտասարդական ֆորումը համախմբել էր շուրջ 150 երիտասարդի11:51 01.10.2024
Լիբանանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել11:03 01.10.2024
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին10:55 01.10.2024
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 130-ի․ CNN10:07 01.10.2024
ՃՏՊ Գրիգոր Լուսավորչի փողոցում10:00 01.10.2024
ՃՏՊ Զովունի գյուղում21:40 30.09.2024
Հոկտեմբերի մեկին Երևանում և որոշ մարզերում լույս չի լինի21:27 30.09.2024
Հայաստան են ժամանել նաև Բելառուսի և Ղազախստանի վարչապետները19:55 30.09.2024
YouTube-ն արգելափակել է Ադելի, Բոբ Դիլանի և Նիրվանայի երգերը ԱՄՆ-ում18:43 30.09.2024
Երմակի գնահատմամբ՝ Զելենսկիի այցն ԱՄՆ շատ դժվար է եղել18:16 30.09.2024
Իտալիան իր զինվորականների մի մասը դուրս է բերում Բեյրութից18:11 30.09.2024
Հրդեհ՝ Արմավիր քաղաքում15:24 01.10.2024
Կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ հոդվածներում առաջացած բացերըԳործող օրենքում բացակայում են մի շարք դրույթներ, որոնք չեն համապատասխանում արդի պահանջներին: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը` հոկտեմբերի 1-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով «Բուսասանիտարիայի մասին» օրենքում եւ կից օրենքների փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ նրա` նախագծով առաջարկվում է լրացնել հասկացությունների, արտադրող ֆիրմայի, արտադրական տարածքի հոդվածները: Տարանջատվել են […] ...
15:20 01.10.2024
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
15:14 01.10.2024
Գրիզմանը հեռանում է Ֆրանսիայի հավաքականիցՄադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին։ «Հիշողություններով լի սրտով փակում եմ կյանքիս այս փուլը։ Շնորհակաություն այս հրաշալի եռագույն արկածների համար և ցտեսություն»,- սոցցանցերում գրել է 33-ամյա ֆուտբոլիստը։ Գրիզմանը 2014 թվականից էր խաղում Ֆրանսիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 137 հանդիպում, դարձել 44 գոլի ու 38 գոլային փոխանցման հեղինակ։ […] ...
15:10 01.10.2024
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել ՀունաստանՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-27-ն աշխատանքային այց է կատարել Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Անաստասիոս Պոլիխրոնոսի և Հունաստանի հետևակային դպրոցի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ս. Կապրալոսի հետ։ ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել ռազմաուսումնական հաստատությունների […] ...
15:05 01.10.2024
79 տարեկան հասակում մահացել է երգիչ և կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինը2024 թվականի հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ 79 տարեկան հասակում մահացել է երգիչ և կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինը։ Վյաչեսլավ Գրիգորևիչ Դոբրինինը (ծննդյան անունը՝ Վյաչեսլավ Գալուստովիչ Անտոնով) ծնվել է Մոսկվայում։ Նրա հայրը զինծառայող Գալուստ Պետրոսյանն էր։ Մայրը՝ Աննա Անտոնովան, աշխատում էր որպես բուժքույր։ Դոբրինինը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ էր (1996 թ.)։ Նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների […] ...