Գրոսսին կայցելի Բելառուս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 10 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+23.09 oC

Գրոսսին կայցելի Բելառուս

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

10:48 01.10.2024

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին երեքշաբթի կմեկնի Մինսկ՝ բանակցությունների համար և կայցելի Բելառուսի ատոմակայան Օստրովեց քաղաքում։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այսօր կմեկնի Բելառուս՝ մայրաքաղաք Մինսկում բարձր մակարդակի հանդիպումների, ինչպես նաև Օստրովեցում ատոմակայան այցելելու համար»,- ասվում է գործակալության X-ի էջում տեղադրված տեքստում։

Բելառուսի ատոմակայանի տարածքում Գրոսսին և նրա թիմը «կգնահատեն իրավիճակը»։

Գործակալության մամուլի ծառայությունն ընդգծել է, որ այցը «կայանում է այն ժամանակ, երբ ՄԱԳԱՏԷ-ն հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում միջուկային անվտանգության ապահովմանը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրիզմանը հեռանում է Ֆրանսիայի հավաքականից

15:14 01.10.2024

Գրիզմանը հեռանում է Ֆրանսիայի հավաքականից

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին։ «Հիշողություններով լի սրտով փակում եմ կյանքիս այս փուլը։ Շնորհակաություն այս հրաշալի եռագույն արկածների համար և ցտեսություն»,- սոցցանցերում գրել է 33-ամյա ֆուտբոլիստը։ Գրիզմանը 2014 թվականից էր խաղում Ֆրանսիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 137 հանդիպում, դարձել 44 գոլի ու 38 գոլային փոխանցման հեղինակ։ […] ...

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Հունաստան

15:10 01.10.2024

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Հունաստան

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-27-ն աշխատանքային այց է կատարել Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Անաստասիոս Պոլիխրոնոսի և Հունաստանի հետևակային դպրոցի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ս. Կապրալոսի հետ։ ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել ռազմաուսումնական հաստատությունների […] ...

79 տարեկան հասակում մահացել է երգիչ և կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինը

15:05 01.10.2024

79 տարեկան հասակում մահացել է երգիչ և կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինը

2024 թվականի հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ 79 տարեկան հասակում մահացել է երգիչ և կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինը։ Վյաչեսլավ Գրիգորևիչ Դոբրինինը (ծննդյան անունը՝ Վյաչեսլավ Գալուստովիչ Անտոնով) ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում։ Նրա հայրը զինծառայող Գալուստ Պետրոսյանն էր։ Մայրը՝ Աննա Անտոնովան, աշխատում էր որպես բուժքույր։ Դոբրինինը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ էր (1996 թ.)։ Նա պարգևատրվել […] ...

SHANTNEWS

15:00 01.10.2024

SHANTNEWS

Ահաբեկչություն է տեղի ունեցել Իրանում․ կան զոհեր

14:56 01.10.2024

Ահաբեկչություն է տեղի ունեցել Իրանում․ կան զոհեր

Իրանական Սիստան և Բելուջիստան նահանգում անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց վրա։ Ահաբեկչությունն իրականացվել է Իրանի Բենթ քաղաքում (Սիստան և Բելուջիստան նահանգ), կան զոհեր և վիրավորներ, հայտնում է IRNA գործակալությունը։ Ըստ որոշ լրատվամիջոցների՝ զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ Բենթ քաղաքի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Փարվիզ Քադհոդայը և Բենտի քաղաքային խորհրդի ղեկավար Յուսիֆ […] ...

Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու․ ԲԴԽ մամուլի քարտուղար

14:54 01.10.2024

Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու․ ԲԴԽ մամուլի քարտուղար

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲԴԽ մամուլի քարտուղար Մերի Գևորգյանը։ «Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու: Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,-գրել է նա: ...

BACK_TO_TOP