20:08 01.10.2024
Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները նշել են, որ գել լաքը կարող է վտանգավոր լինել հղիների առողջության համար: Այս մասին հայտնում է Gazeta.Ru-ն։
Մասնագետների կարծիքով՝ ապագա մայրերը գոնե հղիության առաջին եռամսյակում պետք է ձեռնպահ մնան գել լաքից և մատնահարդարումից։ Այս ժամանակահատվածում ձևավորվում են ապագա երեխայի կենսական օրգանների համակարգերը: Լաքի քիմիական բաղադրիչները երեխայի համար կարող են լինել պոտենցիալ ալերգեններ:
Բացի այդ, կանայք առաջին եռամսյակում սովորաբար տառապում են տոքսիկոզից: Եղունգների խնամքի գելերն ու լաքերը սովորաբար սուր հոտ ունեն, ինչը կարող է հանգեցնել ինքնազգացողության վատթարացման։
Բացի այդ, գել լաքը կարող է վտանգ ներկայացնել ալերգիայով տառապողների համար, այնպիսի ագրեսիվ բաղադրիչների պարունակության պատճառով, ինչպիսիք են մեթիլակրիլատը, իզոպրոպիլային սպիրտը և կոնսերվանտ բուտիլացված հիդրոքսիանիզոլը:
Պերմի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները նշել են, որ պետք է խուսափել տոլուոլով և դիբուտիլֆտալատով լաքերից։ Տոլուոլն օգտագործվում է արտադրանքի հեղուկությունը բարելավելու համար: Դրա երկարատև ազդեցությունը բացասաբար է անդրադառնում կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով գլխացավեր, գլխապտույտ և վերարտադրողական ֆունկցիայի խանգարում։ Դիբուտիլֆտալատը լաքերին ավելացված միջոց է՝ փխրունությունը կանխելու համար: Այն կարող է առաջացնել մաշկի գրգռում և ճնշել նյարդային և իմունային համակարգերը:
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:57 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […] ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...
11:46 10.04.2025
Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...