Ովքե՞ր են կանգնած Ֆրանսիայում հայ ֆուտբոլիստների վրա հարձակված թուրքերի մեջքի հետևում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+15.09 oC

Ովքե՞ր են կանգնած Ֆրանսիայում հայ ֆուտբոլիստների վրա հարձակված թուրքերի մեջքի հետևում

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

21:35 30.09.2024

Ֆրանսիայում ֆուտբոլային խաղի ժամանակ թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա: Կան տուժածներ ու վիրավորներ:

Ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Միջադեպը տեղի է ունեցել ֆրանսիական Վալանս քաղաքում, ուր ընկերական խաղ էր՝ տեղի հայկական «Հոմենթ Մեն» թիմի և թուրքական համայնքի «Թյուրքվես» ակումբի միջև:

Առաջին խաղակեսի ավարտին հայակական թիմը 2:0 հաշվով հաղթում էր և կարծես ամեն ինչ խաղաղ էր, երբ ընդմիջումը հայտարարելուց անմիջապես հետո մի քանի տասնյակ զինված թուրք երիտասարդներ ներխուժեցին խաղադաշտ և հարձակվեցին հայ ֆուտբոլիստների վրա:

Արդյունքում կան տուժածներ, մարմնական վնասվածքներ ստացողներ, որոնցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց՝ առողջական բավական ծանր վիճակում:

Երբ ոստիկանները ժամանել են, տեղում ոչ մի ձերբակալություն տեղի չի ունեցել և մինչ այս պահը հայտնի չէ՝ արդյոք կան ձերբակալվածներ:

Բնական է՝ խաղն այլևս չի շարունակվել, իսկ միջադեպից հետո թուրքական ակումբի նախագահը մոտեցել է հայկական ակումբի ղեկավարներին և ափոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ. նշեմ՝ ներողություն չի խնդրել, ափսոսանք է հայտնել և ասել է, որ դեռ պետք է պարզել, թե իրականում ովքե՞ր են եղել հրահրողները »,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ովքե՞ր էին հարձակվողները: Ընդանրապես, թուրք երկրպագուները հատնի են իրենց ագրեսիվությամբ և այդ ագրեսիան ոչ միայն հայերի նկատմամբ է դրսևորվում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը. Տիգրան Ավինյան

22:08 30.09.2024

Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել է․ «Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը: Այս պատմական համագործակցությունը խորհրդանշում է մեր երկու հնագույն քաղաքների միջև դարավոր կապերի նոր փուլը։ Համաձայնագիրը նպատակ ունի համագործակցության նոր հարթակ ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում՝ վերածելով մեր քաղաքների միջև եղած բարեկամական կապերը»։ […] ...

SHANTNEWS

22:00 30.09.2024

SHANTNEWS

Ալեն Սիմոնյանը մասնակցել է եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված միջոցառմանը

21:55 30.09.2024

Ալեն Սիմոնյանը մասնակցել է եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մասնակցել եմ եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։ Կեցցե՛ հայ-եզդիական միաբանությունն ու բարեկամությունը»։   ...

«Հեզբոլլահ»-ը Նասրալլահի մահից հետո հայտարարել է աշխատանքը շարունակելու մասին

21:50 30.09.2024

«Հեզբոլլահ»-ը Նասրալլահի մահից հետո հայտարարել է աշխատանքը շարունակելու մասին

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավարությունը լիովին գործում է գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի մահից հետո, ասել է շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմը։ «Հեզբոլլահ»-ը իր առաջնորդի մահից հետո կշարունակի հասնել իր նպատակներին, շարժման ղեկավարությունը շարունակում է լիարժեք գործել»,- ասել է նա։   ...

Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

21:45 30.09.2024

Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 18:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Վ. Ս.), «Ford» և «Mercedes-Benz» […] ...

Հոկտեմբերի մեկին Երևանում և որոշ մարզերում լույս չի լինի

21:40 30.09.2024

Հոկտեմբերի մեկին Երևանում և որոշ մարզերում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Ուլնեցի փ. 30/4-32/11 շենքեր, Վ.Դավթյան փ. 1-80 առանձնատներ, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 2/2-9, 5-11 շենքեր և 1-41Բ, 5-11 առանձնատներ, Մամիկոնյանց փ. 2-24/3 շենքեր և 14-28 առանձնատներ, Շիրվանզադեի փ. 15/32-33/19 շենքեր, նախկին Էներգետիկայի […] ...

BACK_TO_TOP