Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+22.09 oC

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:06 30.09.2024

Սեպտեմբերի 23-ից 29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 442 դեպք, որից 154-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 88, ուժեղ կարկուտի, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 4, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 24, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 52, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 164, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 19, 38 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 18 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 72, զոհվել՝ 13 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

16:32 30.09.2024

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում: Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ ...

Խորհրդարանում հյուրընկալվել է Իսպանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը

16:28 30.09.2024

Խորհրդարանում հյուրընկալվել է Իսպանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել է Իսպանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյի հետ: Ողջունելով հյուրին խորհրդարանում` Տաթեւիկ Գասպարյանը նշել է, որ վերջին տարիներին նկատելի առաջընթաց է գրանցվել հայ-իսպանական հարաբերություններում, ինչին նպաստել են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների երկկողմ հանդիպումները: Տաթեւիկ Գասպարյանը բարձր է գնահատել Քրիստինա Կոնեսա Սանչոյի` հատկապես […] ...

«Աթլետիկոյի» ոչ խաղաղասեր ֆանատներն ու մադրիդյան դերբիի խաղաղ ելքը

16:24 30.09.2024

«Աթլետիկոյի» ոչ խաղաղասեր ֆանատներն ու մադրիդյան դերբիի խաղաղ ելքը

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվել էր «Աթլետիկոյին»։ Մադրիդյան դերբիում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1: 64-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացել է բրազիլացի Էդեր Միլիտաոն։ 68-րդ րոպեին գլխավոր մրցավար Մատեո Բուսկետսը որոշել է ընդհատել հանդիպումը և թիմերին դուրս բերել խաղադաշտից։ Պատճառը «Աթլետիկոյի» ֆանատների վարքն է եղել։ Նրանք տրիբունաներից առարկաներ են նետել […] ...

Հոկտեմբերի 1-6-ը Երևանում և մարզերում կանցկացվի գիտության շաբաթ

16:19 30.09.2024

Հոկտեմբերի 1-6-ը Երևանում և մարզերում կանցկացվի գիտության շաբաթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Գիտուժ» նախաձեռնությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 1-6-ը կանցկացնի Գիտության շաբաթ, որը միջազգային տարածված ձևաչափ է՝ գիտության մասին խոսելու, գիտությունը հանրայնացնելու և սովորողների մասնագիտական կողմնորոշման հարթակ դառնալու տեսանկյունից։ Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գիտության շաբաթվա մեկնարկի պաշտոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի Ազատության հրապարակում: Մեկնարկի միջոցառմանը կմասնակցի նաև […] ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

16:14 30.09.2024

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […] ...

Ֆլիկն անհավանական աշխատանք է տանում. Ժոան Լապորտա

16:10 30.09.2024

Ֆլիկն անհավանական աշխատանք է տանում. Ժոան Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գնահատել է ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի կատարած աշխատանքը։ «Ֆլիկն անհավանական աշխատանք է տանում։ Նա երկար ժամանակ ուսումնասիրել է «Բարսելոնայի» խաղը։ Մենք մեր մարզադպրոցին հավատարիմ ենք։ Դա մեզ օգնում է նաև կարգավորել ակումբի ֆինանսական վիճակը»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է As-ը։ Գերմանացի մասնագետը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է այս տարվա ամռանը։ […] ...

BACK_TO_TOP