Պ․Սևակ փողոցում 2024թ․ փետրվարի 24-ին, համատիրության նախագահի և այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի նախաքննությունը, 2 անձի մասով, ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Պ․Սևակ փողոցում 2024թ․ փետրվարի 24-ին, համատիրության նախագահի և այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի նախաքննությունը, 2 անձի մասով, ավարտվել է

11:48 30.09.2024

ՀՀ քննչական կոմիտեն տեղակացրել էր, որ 2024 թվականի փետրվարի 24-ին ստացվել է համատիրության նախագահ Կ. Զ հաղորդումն այն մասին, որ ժամը 17:00-ի սահմաններում, Պ. Սևակ փողոցի 8/1 շենքի բակում դիտողություն է արել Պ. Սևակ փողոցի 8 շենքի մի բնակչի, և առաջացած վիճաբանության ժամանակ այդ բնակչի եղբայրն իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել է իր ուղղությամբ, ապա դանակով հարվածել է իր ձախ ուսին` պատճառելով վնասվածք: Դրանից հետո ինքն, ինքնապաշտպանության նպատակով, իրեն պատկանող գազային ատրճանակով կրակել է օդ:

Հաջորդ օրը ստացվել Ա. Ա-ի հաղորդումն այն մասին, որ Պ. Սևակ փողոցի 8/1 հասցեի դիմաց իր եղբոր որդիներ Խ. և Տ. Ա-երի հետ, վիճաբանել են համատիրության նախագահ ԿԶ-ի հետ, որի ընթացքում վերջինս մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք, բացի այդ իր մոտ եղած ատրճանակը պահել է իր վրա:

Այս հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև  առանձին՝ 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնք միացվել են։

Կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ նշված միջադեպի ժամանակ համատիրության նախագահը ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ դիտողություն է արել նույն թաղամասի բնակիչ Տ. Ա-ին, որի հետ կապված պարզաբանումները հետագայում շարունակվել են նշված շենքի ավտոկայանատեղիում, ինչը վերածվել է վիճաբանության: Տեղի ունեցածի մասին Տ. Ա-ն տեղեկացրել է իր եղբորը՝ Խ. Ա-ին և հորեղբորը՝ Ա. Ա-ին։ Նախապես պայմանավորվածության համաձայն՝ վերջիններս նշված շենքի բակում հանդիպել են Կ. Զ-ին և այլ անձանց:

Կողմերի միջև առաջացել է ծեծկռտուք, որի ժամանակ Կ. Զ-ն, ինքնությունները չպարզված մյուս անձանց հետ, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ Ա., Խ., և Տ. Ա-երին հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Կ. Զ-ն, շրջապատի մոտ իր ենթադրյալ առավելությունը ցուցադրելու նպատակով, անտեսելով մոտակայքում բնակելի շենքերի առկայությունը, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք՝ շարունակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, անպարկեշտ արտահայտություններ և իր մոտ գտնվող գազային ատրճանակով առնվազն երկու անգամ օդ կրակել՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խախտելով մարդկանց անդորրը:

Մյուս կողմից ԽԱ-ն, զենքի գործադրմամբ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, ևս կատարել է խուլիգանություն, որի ընթացքում դանակով հարվածել է Կ. Զ-ի ձախ թիկնային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար փաստերի համակցության հիման վրա Կ. Զ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (երկու դրվագ) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Խ. Ա-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Խուլիգանական արարքների մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:20 25.11.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

11:13 25.11.2024

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

Նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

11:05 25.11.2024

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

Գերմանական DHL տրանսպորտային ընկերության ինքնաթիռը կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով Լիտվայի ոստիկանությանը։ «Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալությունը պարզաբանում է, որ ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Օդանավը շահագործում է իսպանական Swiftair ավիաընկերությունը։ Ինչպես հայտնում է LRT ազգային ռադիոն, […] ...

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:59 25.11.2024

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

10:52 25.11.2024

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 11.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 218-րդ կմ-ին «ԻՎԵԿՈ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: 50-ամյա վարորդ Ալիզադեն Յ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

10:50 25.11.2024

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

Վրաստանում նախագահական ընտրությունները, ինչպես նաև նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, հետևաբար, որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։ ...

BACK_TO_TOP