Ուկրաինայում և Եվրոպայում մտահոգված են, որ ընտրվելու դեպքում Թրամփը կարող է դադարեցնել Կիևին աջակցությունը․ WSJ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+20.09 oC

Ուկրաինայում և Եվրոպայում մտահոգված են, որ ընտրվելու դեպքում Թրամփը կարող է դադարեցնել Կիևին աջակցությունը․ WSJ

11:02 30.09.2024

Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը ընտրություններում հաղթելուց հետո կարող է արագորեն հրաժարվել Կիևին աջակցությունից՝ Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար ճնշում գործադրելու նպատակով: Նման կարծիք է հայտնել The Wall Street Journal-ը (WSJ):

Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփը կդադարի աջակցել Ուկրաինային՝ փորձելով ստիպել նրան գործարք կնքել Ռուսաստանի հետ, չնայած այն հանգամանքին, որ դա կարող է անբարենպաստ լինել Կիևի համար։

Ինչպես նշում է հրատարակությունը, Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իր առաջնահերթությունը Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցումն է և «արդար համաձայնության» կնքումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թիկնիզյանը կարող է նոր պայմանագիր կնքել «Լոկոմոտիվի» հետ

14:20 30.09.2024

Թիկնիզյանը կարող է նոր պայմանագիր կնքել «Լոկոմոտիվի» հետ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը գնահատել է հայ ֆուտբոլիստի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ նոր պայմանագիր կնքելու հավանականությունը։ «Երբ լինի պաշտոնական տեղեկատվություն, «Լոկոմոտիվը» կհայտարարի այդ մասին։ Գործընթաց կա։ Ավելացնելու ոչինչ չունեմ»,- գործակալի խոսքերը մեջբերում է «СЭ»-ը։ Թիկնիզյանը 2021 թվականի օգոստոսից է խաղում «Լոկոմոտիվում», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ ամառ։ Ընթացիկ մրցաշրջանում […] ...

Իրանում հայտարարել են,  որ Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ է հարձակվում  Լիբանանի բնակելի թաղամասերի վրա

14:17 30.09.2024

Իրանում հայտարարել են, որ Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ է հարձակվում Լիբանանի բնակելի թաղամասերի վրա

Իսրայելական բանակը ԱՄՆ-ի համաձայնությամբ հարձակումներ է իրականացնում Լիբանանի տարբեր հատվածների բնակելի թաղամասերի վրա։ Այս մասին Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ «Մենք դատապարտում ենք իսրայելական հարձակումները Լիբանանի բնակելի թաղամասերի վրա և հաստատում, որ դրանք իրականացվում են Միացյալ Նահանգների գիտությամբ և աջակցությամբ», – ընդգծել է Արեֆը։ Նրա […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:11 30.09.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երևանում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին` ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում […] ...

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:06 30.09.2024

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Սեպտեմբերի 23-ից 29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 442 դեպք, որից 154-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 88, ուժեղ կարկուտի, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 4, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 24, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 52, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ […] ...

Լատվիայի նախագահը հեծանիվից ընկնելու ժամանակ կոտրել է  ձեռքը

14:03 30.09.2024

Լատվիայի նախագահը հեծանիվից ընկնելու ժամանակ կոտրել է ձեռքը

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հեծանիվից ընկնելու ժամանակ կոտրել է աջ ձեռքի դաստակը և ձախ ձեռքի մատը։ Այս մասին հայտնում է Delfi պորտալը։ Դեպքը տեղի է ունեցել Ռինկևիչսի հեծանվային զբոսանքի ժամանակ։ Անհաջող վայր ընկնելուց հետո պետության ղեկավարը դիմել է բժշկական օգնության։ «Հեծանվավազքի սեզոնն ավարտվել է, շատ շնորհակալություն վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիվանդանոցի թիմին՝ ոչ շատ խելոք հիվանդին […] ...

Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը

14:00 30.09.2024

Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը

Եվրասիական տնտեսական համաժողովն այս տարի անց է կացվում «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրի ներքո: Համաժողովի ընթացքում կազմակերպվել են տարբեր թեմաներով պանելային քննարկումներ։ Միջոցառումն անց է կացվում Եվրասիական տնտեսական միության մարմիններում 2024թ. Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Ենթակառուցվածքներն ու լոգիստիկան գյուղատնտեսության մեջ. ժամանակակից […] ...

BACK_TO_TOP