Միշուստինն աշխատանքային այցով կժամանի Երևան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+18.09 oC

Միշուստինն աշխատանքային այցով կժամանի Երևան

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

10:16 30.09.2024

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Երևան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«2024 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի (ԵՏՖ) լիագումար նիստին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի , Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման ընթացիկ հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստադիոններում ոչ մի ռասիստական արարք առանց քրեական պատասխանատվության չի մնալու. Լա լիգայի նախագահը՝  երկրպագուի դատավճռի մասին

12:17 30.09.2024

Ստադիոններում ոչ մի ռասիստական արարք առանց քրեական պատասխանատվության չի մնալու. Լա լիգայի նախագահը՝ երկրպագուի դատավճռի մասին

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասն արձագանքել է ռասիզմի մեջ մեղադրվող երկրպագուի մեղադրական դատավճռին: Ավելի վաղ Պալմա դե Մալյորկայի հետաքննիչ դատարանը մեկ տարվա ազատազրկման էր դատապարտել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին ռասայական վիրավորանք հասցրած երկրպագուին և 3 տարով արգելել էր այցելել ստադիոններ: «Սա արդյունքն է այն աշխատանքի, որն արդեն մի քանի տարի կատարում ենք, որպեսզի […] ...

Ավստրիայի կառավարությունը մտադիր է հրաժարական տալ

12:10 30.09.2024

Ավստրիայի կառավարությունը մտադիր է հրաժարական տալ

Ավստրիայի ներկայիս կառավարությունը հրաժարականի դիմում կներկայացնի հաջորդ շաբաթ, սակայն կշարունակի աշխատել մինչև խորհրդարանական ընտրություններից հետո նոր կաբինետի նշանակումը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը։ «Հաջորդ շաբաթ կառավարությունը կներկայացնի իր հրաժարականը, և ես նրանց կհանձնարարեմ շարունակել աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորումը, այնուհետև ես բանակցություններ կվարեմ Ազգային խորհրդում ներկայացված բոլոր կուսակցությունների հետ (խորհրդարանի […] ...

Իրանի նախագահը կոչ է արել մենակ չթողնել Լիբանանին

12:03 30.09.2024

Իրանի նախագահը կոչ է արել մենակ չթողնել Լիբանանին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել մենակ չթողնել Լիբանանին՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում Իսրայելը կսկսի հարձակվել Մերձավոր Արևելքի այլ երկրների վրա։ Այս դիրքորոշումը նա հայտնել է կառավարության նիստում։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ լիբանանցի մարտիկները մնան մենակ, և արյունարբու ռեժիմը (Իսրայել) հերթով հարվածներ հասցնի Դիմադրության առանցքի մյուս երկրներին»,- մեջբերում է Փեզեշքիանի խոսքը Tasnim […] ...

Բարսեղյանը 7-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում

11:55 30.09.2024

Բարսեղյանը 7-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում

Տիգրան Բարսեղյանը 7-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում և օգնել է Բրատիսլավայի «Սլովանին» 9-րդ տուրում 4-2 հաշվով կամային հաղթանակ տանել «Զեմպլին Միխայիլովցեի» հետ արտագնա խաղում։ Հայ կիսապաշտպանը եղել է մեկնարկային կազմում և մրցակցի դարպասը գրավել է առաջին խաղակեսի ավելացված չորրորդ րոպեին։ Բարսեղյանը գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Իդեպ նա գեղեցիկ հարվածով մրցակցի դարպասը գրավել […] ...

Պ․Սևակ փողոցում 2024թ․ փետրվարի 24-ին, համատիրության նախագահի և այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի նախաքննությունը, 2 անձի մասով, ավարտվել է

11:48 30.09.2024

Պ․Սևակ փողոցում 2024թ․ փետրվարի 24-ին, համատիրության նախագահի և այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի նախաքննությունը, 2 անձի մասով, ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեն տեղակացրել էր, որ 2024 թվականի փետրվարի 24-ին ստացվել է համատիրության նախագահ Կ. Զ․-ի հաղորդումն այն մասին, որ ժամը 17:00-ի սահմաններում, Պ. Սևակ փողոցի 8/1 շենքի բակում դիտողություն է արել Պ. Սևակ փողոցի 8 շենքի մի բնակչի, և առաջացած վիճաբանության ժամանակ այդ բնակչի եղբայրն իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել է իր ուղղությամբ, ապա դանակով հարվածել է […] ...

Վրաերթի ենթարկված 42-ամյա տղամարդը մահացել է

11:40 30.09.2024

Վրաերթի ենթարկված 42-ամյա տղամարդը մահացել է

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի Իսակովի փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա Արմեն Ս.-ին, որը մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: ...

BACK_TO_TOP