Փրկարարները դին դուրս են բերել ջրատարից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+18.09 oC

Փրկարարները դին դուրս են բերել ջրատարից

10:21 30.09.2024

Սեպտեմբերի 29-ին, ժամը 23:33-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի Բանավան թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարում դի է նկատվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրատարից դուրս են բերել Հ․ Բ․-ի (ծնված 1989 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարսեղյանը 7-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում

11:55 30.09.2024

Բարսեղյանը 7-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում

Տիգրան Բարսեղյանը 7-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում և օգնել է Բրատիսլավայի «Սլովանին» 9-րդ տուրում 4-2 հաշվով կամային հաղթանակ տանել «Զեմպլին Միխայիլովցեի» հետ արտագնա խաղում։ Հայ կիսապաշտպանը եղել է մեկնարկային կազմում և մրցակցի դարպասը գրավել է առաջին խաղակեսի ավելացված չորրորդ րոպեին։ Բարսեղյանը գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Իդեպ նա գեղեցիկ հարվածով մրցակցի դարպասը գրավել […] ...

Պ․Սևակ փողոցում 2024թ․ փետրվարի 24-ին, համատիրության նախագահի և այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի նախաքննությունը, 2 անձի մասով, ավարտվել է

11:48 30.09.2024

Պ․Սևակ փողոցում 2024թ․ փետրվարի 24-ին, համատիրության նախագահի և այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի նախաքննությունը, 2 անձի մասով, ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեն տեղակացրել էր, որ 2024 թվականի փետրվարի 24-ին ստացվել է համատիրության նախագահ Կ. Զ․-ի հաղորդումն այն մասին, որ ժամը 17:00-ի սահմաններում, Պ. Սևակ փողոցի 8/1 շենքի բակում դիտողություն է արել Պ. Սևակ փողոցի 8 շենքի մի բնակչի, և առաջացած վիճաբանության ժամանակ այդ բնակչի եղբայրն իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել է իր ուղղությամբ, ապա դանակով հարվածել է […] ...

Վրաերթի ենթարկված 42-ամյա տղամարդը մահացել է

11:40 30.09.2024

Վրաերթի ենթարկված 42-ամյա տղամարդը մահացել է

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի Իսակովի փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա Արմեն Ս.-ին, որը մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: ...

Պրո լիգան շուտով կհայտնվի թոփ-5 լիգաներում. Ժորժե Ժեզուշ

11:33 30.09.2024

Պրո լիգան շուտով կհայտնվի թոփ-5 լիգաներում. Ժորժե Ժեզուշ

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը հայտարարել է, որ Պրո լիգան ավելի ուժեղ է, քան Պորտուգալիայի առաջնությունը: «Այս լիգան չի կարելի համեմատել պորտուգալականի հետ: Այն բոլորովին այլ մակարդակ ունի: Գրեթե բոլոր թիմերն ունեն 10-ից ավելի լեգեոնական, որոնք հանդես են գալիս ազգային հավաքականներում: Պորտուգալիայում նման բան չես տեսնի: Ֆուտբոլիստներն այստեղ գումարի համար չեն […] ...

«Օպելի» վարորդը հիվանդանոցում մահացել է

11:17 30.09.2024

«Օպելի» վարորդը հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 28-ին, ժամը 22.30-ին, Կապան քաղաքի Ավետիսյան փողոցում միմյանց են բախվել «Մերսեդես» մակնիշի բեռնատարը և «Օպելը»: «Օպելի» վարորդ 65-ամյա Ֆելիքս Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

«Բրենթֆորդը» պատմության մեջ առաջին թիմն է, որն ԱՊԼ-ի երրորդ խաղում անընդմեջ գոլ է խփում առաջին րոպեին

11:10 30.09.2024

«Բրենթֆորդը» պատմության մեջ առաջին թիմն է, որն ԱՊԼ-ի երրորդ խաղում անընդմեջ գոլ է խփում առաջին րոպեին

«Բրենթֆորդը» տպավորիչ ռեկորդ է գրանցել Անգլիայի առաջնությունում, 1-1 հաշվով ավարտելով տնային հանդիպումը «Վեսթ հեմի» հետ։ Դաշտի տերերի կազմում խաղի հաշիվը 37-րդ վայրկյանին բացել է կամերունցի հարձակվող Բրայան Մբեմոն։ «Բրենթֆորդը» պատմության մեջ առաջին թիմն է, որն Անգլիայի Պրեմիեր լիգայում երրորդ խաղում անընդմեջ գոլ է խփում առաջին րոպեին, հաղորդում է Opta-ն։ Նախորդ երկու տուրերում «Բրենթֆորդն» արագ գոլ […] ...

BACK_TO_TOP