ՃՏՊ Նալբանդյան փողոցում․ կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+18.09 oC

ՃՏՊ Նալբանդյան փողոցում․ կան տուժածներ

10:07 30.09.2024

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 50 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1998 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել պատի և ծառի միջև։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Վարորդը և ուղևոր Թ․ Յ․-ն (ծնված 2001 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրիայի կառավարությունը մտադիր է հրաժարական տալ

12:10 30.09.2024

Ավստրիայի կառավարությունը մտադիր է հրաժարական տալ

Ավստրիայի ներկայիս կառավարությունը հրաժարականի դիմում կներկայացնի հաջորդ շաբաթ, սակայն կշարունակի աշխատել մինչև խորհրդարանական ընտրություններից հետո նոր կաբինետի նշանակումը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը։ «Հաջորդ շաբաթ կառավարությունը կներկայացնի իր հրաժարականը, և ես նրանց կհանձնարարեմ շարունակել աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորումը, այնուհետև ես բանակցություններ կվարեմ Ազգային խորհրդում ներկայացված բոլոր կուսակցությունների հետ (խորհրդարանի […] ...

Իրանի նախագահը կոչ է արել մենակ չթողնել Լիբանանին

12:03 30.09.2024

Իրանի նախագահը կոչ է արել մենակ չթողնել Լիբանանին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել մենակ չթողնել Լիբանանին՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում Իսրայելը կսկսի հարձակվել Մերձավոր Արևելքի այլ երկրների վրա։ Այս դիրքորոշումը նա հայտնել է կառավարության նիստում։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ լիբանանցի մարտիկները մնան մենակ, և արյունարբու ռեժիմը (Իսրայել) հերթով հարվածներ հասցնի Դիմադրության առանցքի մյուս երկրներին»,- մեջբերում է Փեզեշքիանի խոսքը Tasnim […] ...

Բարսեղյանը 7-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում

11:55 30.09.2024

Բարսեղյանը 7-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում

Տիգրան Բարսեղյանը 7-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում և օգնել է Բրատիսլավայի «Սլովանին» 9-րդ տուրում 4-2 հաշվով կամային հաղթանակ տանել «Զեմպլին Միխայիլովցեի» հետ արտագնա խաղում։ Հայ կիսապաշտպանը եղել է մեկնարկային կազմում և մրցակցի դարպասը գրավել է առաջին խաղակեսի ավելացված չորրորդ րոպեին։ Բարսեղյանը գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Իդեպ նա գեղեցիկ հարվածով մրցակցի դարպասը գրավել […] ...

Պ․Սևակ փողոցում 2024թ․ փետրվարի 24-ին, համատիրության նախագահի և այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի նախաքննությունը, 2 անձի մասով, ավարտվել է

11:48 30.09.2024

Պ․Սևակ փողոցում 2024թ․ փետրվարի 24-ին, համատիրության նախագահի և այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի նախաքննությունը, 2 անձի մասով, ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեն տեղակացրել էր, որ 2024 թվականի փետրվարի 24-ին ստացվել է համատիրության նախագահ Կ. Զ․-ի հաղորդումն այն մասին, որ ժամը 17:00-ի սահմաններում, Պ. Սևակ փողոցի 8/1 շենքի բակում դիտողություն է արել Պ. Սևակ փողոցի 8 շենքի մի բնակչի, և առաջացած վիճաբանության ժամանակ այդ բնակչի եղբայրն իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել է իր ուղղությամբ, ապա դանակով հարվածել է […] ...

Վրաերթի ենթարկված 42-ամյա տղամարդը մահացել է

11:40 30.09.2024

Վրաերթի ենթարկված 42-ամյա տղամարդը մահացել է

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի Իսակովի փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա Արմեն Ս.-ին, որը մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: ...

Պրո լիգան շուտով կհայտնվի թոփ-5 լիգաներում. Ժորժե Ժեզուշ

11:33 30.09.2024

Պրո լիգան շուտով կհայտնվի թոփ-5 լիգաներում. Ժորժե Ժեզուշ

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը հայտարարել է, որ Պրո լիգան ավելի ուժեղ է, քան Պորտուգալիայի առաջնությունը: «Այս լիգան չի կարելի համեմատել պորտուգալականի հետ: Այն բոլորովին այլ մակարդակ ունի: Գրեթե բոլոր թիմերն ունեն 10-ից ավելի լեգեոնական, որոնք հանդես են գալիս ազգային հավաքականներում: Պորտուգալիայում նման բան չես տեսնի: Ֆուտբոլիստներն այստեղ գումարի համար չեն […] ...

BACK_TO_TOP