Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինի մրցաշարի քառորդ եզրափակիչ և կմրցի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+22.09 oC

Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինի մրցաշարի քառորդ եզրափակիչ և կմրցի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ

13:19 30.09.2024

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող АТР-500 շարքի China Open մրցաշարի երրորդ շրջանում
աշխարհի 27-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցել է աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ և առավելության հասել 7:6 (7:4), 7:6 (11:9) հաշվով։

Քառորդ եզրափակչում Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մարզերում ապահովում է շրջիկ  սպասարկում

16:00 30.09.2024

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մարզերում ապահովում է շրջիկ սպասարկում

Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման բարեփոխումները և դիտարկելով քաղաքացիների հարմարավետությունը որպես առաջնահերթություն՝ մարզերում գործարկել է շրջիկ ծառայություն։ Այն տեղում կապահովի միգրացիայի և քաղաքացիության ծառայության սպասարկման ոլորտի գործառույթները։ Արդյունքում՝ ծառայությունների մատուցումը քաղաքացու համար դառնում է ավելի հասանելի, իսկ նախաձեռնությունն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում՝ հեռավոր գյուղեր։ Ծրագիրն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՆԳ նախարարությունը […] ...

ՖԻՖԱ-ն կորակազրկի Էմիլիանո Մարտինեսին

15:54 30.09.2024

ՖԻՖԱ-ն կորակազրկի Էմիլիանո Մարտինեսին

ՖԻՖԱ-ն որակազրկելու է անգլիական «Ասթոն Վիլայի» և Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային ամերիկայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրում Արգենտինայի հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Կոլումբիայի թիմին։ Հանդիպումից հետո 32-ամյա դարպասապահը հարվածել էր օպերատորներից մեկի տեսախցիկին։ Դա չէր վրիպել չիլիացի գլխավոր մրցավար Պիերո Մասայի աչքից, […] ...

Ռյուտեն վաղը կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը. ո՞րն է լինելու նրա հիմնական առաքելությունը

15:51 30.09.2024

Ռյուտեն վաղը կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը. ո՞րն է լինելու նրա հիմնական առաքելությունը

Երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 1-ին, Մարկ Ռյուտեն պաշտոնապես կստանձնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա կփոխարինի Յենս Ստոլտենբերգին, ով գլխավորել է դաշինքը վերջին տասը տարիներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ Նիդերլանդների նախկին վարչապետ Ռյուտեն կբախվի մի շարք լուրջ մարտահրավերների, այդ թվում՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմը, ԱՄՆ քաղաքականության մեջ աճող անորոշությունը և Ռուսաստանի սպառնալիքները: […] ...

Կոմիտաս պողոտայում ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ

15:48 30.09.2024

Կոմիտաս պողոտայում ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ

2024թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում տեսել է, որ իր բնակության վայր հանդիսացող Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 46 հասցեի բակային հատվածում կայանված իրեն պատկանող «Honda Kona» մակնիշի և հարևանությամբ կայանված «Opel» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներն այրվում են: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 23-29-ը

15:44 30.09.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 23-29-ը

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (29.09.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 35սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.644մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 29-ը ներառյալ՝ 178.780մլն.մ³: Սեպտեմբերի […] ...

Ռուսաստանն ու Իրանը մոտ են գազի մատակարարման պայմանագրի ստորագրմանը

15:40 30.09.2024

Ռուսաստանն ու Իրանը մոտ են գազի մատակարարման պայմանագրի ստորագրմանը

Շուտով կարող է ստորագրվել Իրան ռուսական գազատարով գազի մատակարարման պայմանագիր։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։ Հղում անելով Իրանի նավթի նախարարությանը՝ Ալիաբադին պարզաբանել է, որ այս թեմայի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին։ Հրատարակությունը նշում է, որ Իրանը ֆորմալ առումով երկնագույն վառելիքի պակաս չի զգում՝ գազի պաշարներով աշխարհում զբաղեցնելով […] ...

BACK_TO_TOP