«Չելսիի» ֆուտբոլիստը առաջին խաղակեսում 4 գոլ է խփել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+23.09 oC

«Չելսիի» ֆուտբոլիստը առաջին խաղակեսում 4 գոլ է խփել

14:06 29.09.2024

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» Քոուլ Պալմերի պոկերի շնորհիվ սեփական հարկի տակ 4-2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Բրայթոնի» նկատմամբ։

22-ամյա անգլիացի կիսապաշտպանը պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը Պրեմիեր լիգայում 4 գոլ է խփում առաջին խաղակեսում։

Լոնդոնի «Արսենալը» «Լեսթերի» դեմ տնային խաղում հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում՝ 4-2։ Առաջին խաղակեսից հետո «Արսենալը» ուներ 2 գոլի առավելություն, սակայն ընդմիջումից հետո հյուրերը հավասարել են հաշիվը։ Միկել Արտետայի թիմը խաղային մեծ առավելությունը գոլերի է վերածել վերջնամասում։ Դուբլ է գրանցել բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը, իսկ խաղի վերջակետը դրեց գերմանացի Կայ Հավերցը։

«Արսենալը» վաստակել է 14 միավոր և հավասարվել առաջատար «Մանչեսթեր Սիթիին», իսկ «Չելսին» 13 միավորով երրորդ տեղում է։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մոնակոն» հաղթել է Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեին»

17:17 29.09.2024

«Մոնակոն» հաղթել է Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեին»

Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն «Մոնակոն» տանը 2-1 հաշվով հաղթել է հայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեին»։ Առաջին խաղակեսում թիմերը խփել են մեկական գոլ։ Դաշտի տերերին հաղթանակ է պարգևել սենեգալցի կիսապաշտպան Լամին Կամարան, որն աչքի է ընկել ավելացված ժամանակի 8-րդ րոպեին։ «Մոնակոն» 16 միավորով հավասարվել է առաջատար ՊՍԺ-ին։ «Մոնպելյեն» 4 միավորով 16-րդն է: ...

Իրաքի վարչապետը հայտարարել է հարձակումների հետ կապված Լիբանանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին

16:52 29.09.2024

Իրաքի վարչապետը հայտարարել է հարձակումների հետ կապված Լիբանանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին

Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Լիբանանին տրամադրել անհրաժեշտ օգնությունը Իսրայելի կողմից վերջին ինտենսիվ հրետակոծությունների ֆոնին։ Այս մասին նա հեռախոսազրույցի ժամանակ ասել է իր լիբանանցի գործընկեր Նաջիբ Միքաթիին։ «Իրաքը հաստատակամ և սկզբունքային դիրքորոշում է ընդունում Լիբանանին աջակցելու հարցում և պատրաստ է ապագայում տրամադրել լիբանանցիներին անհրաժեշտ ամբողջ օգնությունը», – ասված է […] ...

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդներ է տվել առողջ սրտի համար

16:32 29.09.2024

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդներ է տվել առողջ սրտի համար

Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Սրտի համաշխարհային օրը. նպատակը սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է` խրախուսելով որդեգրելու առավել առողջ ապրելակերպ, կանխելու սրտանոթային հիվանդությունների զարգացումը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Սրտանոթային հիվանդությունների զարգացմանը նպաստող որոշ ռիսկի գործոններ անփոփոխ են (տարիք, սեռ, ժառանգական հակվածություն) և վերահսկման ենթակա չեն: Սակայն կան գործոններ, ինչպիսիք են խոլեսթերինի բարձր […] ...

«Ինտերը» արտագնա խաղում հաղթել է «Ուդինեզեին»

16:13 29.09.2024

«Ինտերը» արտագնա խաղում հաղթել է «Ուդինեզեին»

Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրում Միլանի «Ինտերը» 3-2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Ուդինեզեի» նկատմամբ։ Գործող չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, մեկ գոլ էլ խփել է իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին։ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում անցկացրել է ամբողջական հանդիպում։ Ինձագիի գլխավորած թիմը 11 միավորով բարձրացել է երրորդ տեղ։ Նույնքան միավոր ունեն […] ...

Իրանը հայտարարել է, որ «Հըզբոլլահի» առաջնորդի մահը չի նշանակում դիմադրության ավարտ

15:51 29.09.2024

Իրանը հայտարարել է, որ «Հըզբոլլահի» առաջնորդի մահը չի նշանակում դիմադրության ավարտ

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանի շիական «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի սպանությունը չի նշանակում դիմադրության ավարտ։ Այդ մասին Բեյրութից հեռարձակվող Al Mayadeen հեռուստաալիքին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: «Հասան Նասրուլլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ, ավելի շուտ դա նշանավորում է նոր փուլի սկիզբ, որը բնութագրվում է ավելի մեծ […] ...

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ին

15:30 29.09.2024

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 432․75 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.19 դրամ:   ...

BACK_TO_TOP