«Բրենթֆորդը» պատմության մեջ առաջին թիմն է, որն ԱՊԼ-ի երրորդ խաղում անընդմեջ գոլ է խփում առաջին րոպեին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+20.09 oC

«Բրենթֆորդը» պատմության մեջ առաջին թիմն է, որն ԱՊԼ-ի երրորդ խաղում անընդմեջ գոլ է խփում առաջին րոպեին

11:10 30.09.2024

«Բրենթֆորդը» տպավորիչ ռեկորդ է գրանցել Անգլիայի առաջնությունում, 1-1 հաշվով ավարտելով տնային հանդիպումը «Վեսթ հեմի» հետ։

Դաշտի տերերի կազմում խաղի հաշիվը 37-րդ վայրկյանին բացել է կամերունցի հարձակվող Բրայան Մբեմոն։

«Բրենթֆորդը» պատմության մեջ առաջին թիմն է, որն Անգլիայի Պրեմիեր լիգայում երրորդ խաղում անընդմեջ գոլ է խփում առաջին րոպեին, հաղորդում է Opta-ն։

Նախորդ երկու տուրերում «Բրենթֆորդն» արագ գոլ էր խփել «Մանչեսթեր Սիթիի» ու «Տոտենհեմի» դարպասները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:11 30.09.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երևանում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին` ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում […] ...

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:06 30.09.2024

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Սեպտեմբերի 23-ից 29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 442 դեպք, որից 154-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 88, ուժեղ կարկուտի, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 4, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 24, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 52, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ […] ...

Լատվիայի նախագահը հեծանիվից ընկնելու ժամանակ կոտրել է  ձեռքը

14:03 30.09.2024

Լատվիայի նախագահը հեծանիվից ընկնելու ժամանակ կոտրել է ձեռքը

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հեծանիվից ընկնելու ժամանակ կոտրել է աջ ձեռքի դաստակը և ձախ ձեռքի մատը։ Այս մասին հայտնում է Delfi պորտալը։ Դեպքը տեղի է ունեցել Ռինկևիչսի հեծանվային զբոսանքի ժամանակ։ Անհաջող վայր ընկնելուց հետո պետության ղեկավարը դիմել է բժշկական օգնության։ «Հեծանվավազքի սեզոնն ավարտվել է, շատ շնորհակալություն վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիվանդանոցի թիմին՝ ոչ շատ խելոք հիվանդին […] ...

Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը

14:00 30.09.2024

Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը

Եվրասիական տնտեսական համաժողովն այս տարի անց է կացվում «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրի ներքո: Համաժողովի ընթացքում կազմակերպվել են տարբեր թեմաներով պանելային քննարկումներ։ Միջոցառումն անց է կացվում Եվրասիական տնտեսական միության մարմիններում 2024թ. Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Ենթակառուցվածքներն ու լոգիստիկան գյուղատնտեսության մեջ. ժամանակակից […] ...

Տղամարդու մոտ ատրճանակ, կռփազենք և բարդ փականով ծալովի դանակ է հայտնաբերվել

13:51 30.09.2024

Տղամարդու մոտ ատրճանակ, կռփազենք և բարդ փականով ծալովի դանակ է հայտնաբերվել

Երևան քաղաքի պարեկները սեպտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 23.45-ին, սառը զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածանքով Արգիշտի փողոցում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տարել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեկնարկային ատրճանակ, կռփազենք և բարդ փականով ծալովի դանակ: Նորաշենցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական […] ...

Հայաստանում 2-րդ անգամ տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

13:46 30.09.2024

Հայաստանում 2-րդ անգամ տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

Հայաստանում 2-րդ անգամ տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (#WCIT2024), որն անցկացվում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անմիջական համակարգմամբ: «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո #WCIT2024-ն կմեկտեղի անվանի խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ։ ՀՀ ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ իր […] ...

BACK_TO_TOP