Իսրայելը Լիբանանում դիտարկում է բոլոր տարբերակները պատերազմի իր նպատակներին հասնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+12.09 oC

Իսրայելը Լիբանանում դիտարկում է բոլոր տարբերակները պատերազմի իր նպատակներին հասնելու համար

19:26 28.09.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները Լիբանանում։ Այս մասին Sky News Arabia-ի եթերում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։

«Մենք մտադիր ենք հասնել պատերազմի նպատակներին՝ ռազմական գործողության տեսանկյունից, դա նշանակում է, որ քննարկվում են բազմաթիվ տարբերակներ»,-ասել է Էդրին՝ պատասխանելով Լիբանանում Իսրայելի պաշտպանության հնարավոր ցամաքային գործողության մասին հարցին։

«Բոլոր տարբերակները քննարկվում են»,- կրկնել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը մտադիր է Իրանի վրա ճնշում գործադրել միջուկային գործարք կնքելու համար. The Financial Times

17:52 16.11.2024

Թրամփը մտադիր է Իրանի վրա ճնշում գործադրել միջուկային գործարք կնքելու համար. The Financial Times

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առավելագույն տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա՝ Իսլամական Հանրապետությանը միջուկային գործարք պարտադրելու համար։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը, որը ծանոթ է ԱՄՆ ապագա ղեկավարի թիմի ծրագրերին։ «Թրամփի թիմը Թեհրանի դեմ պատրաստում է գործադիր հրամաններ, որոնք նա կարող է արձակել Օվալաձև աշխատասենյակում իր կառավարման առաջին օրը, մասնավորապես՝ իրանական […] ...

17։30-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

17:42 16.11.2024

17։30-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ...

Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի շրջանում մի շարք հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դեմ

17:34 16.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի շրջանում մի շարք հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դեմ

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանի մայրաքաղաքի տարածքում գտնվող «Հեզբոլլահ» շիական կազմակերպության զինապահեստներին և հրամանատարական կենտրոններին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության համաձայն՝ հարվածներն ուղղված են եղել դեպի Բեյրութի արվարձան, որտեղ տեղակայված է «Հեզբոլլահ»-ը: «Հարվածներից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչության համար վտանգը նվազեցնելու համար, ներառյալ՝ բնակիչներին նախազգուշացումը»,-նշել են զինվորականները: ...

Աբխազիայի զորամասերում և ստորաբաժանումներում անկարգությունների պատճառով ուժեղացվել է անվտանգությունը

17:25 16.11.2024

Աբխազիայի զորամասերում և ստորաբաժանումներում անկարգությունների պատճառով ուժեղացվել է անվտանգությունը

Աբխազիայի պաշտպանության նախարարությունը ուժեղացրել է անվտանգությունը զորամասերում և ստորաբաժանումներում անկարգությունների ֆոնին, ՏԱՍՍ-ին հայտնել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Բեսլան Ցվիժբան։ «Մենք ուժեղացրել ենք անվտանգությունը զորամասերում և ստորաբաժանումներում»,- ասել է նա։ Ավելի վաղ պետության ղեկավար Ասլան Բժանիան հայտարարել էր, որ Աբխազիայի փոխնախագահը կկառավարի երկիրը նախագահի հրաժարականի դեպքում։ ...

Փոփոխություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ամենամսյա աջակցության ծրագրում

17:15 16.11.2024

Փոփոխություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ամենամսյա աջակցության ծրագրում

Փոփոխություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ամենամսյա աջակցության ծրագրում՝ հունվարի 1-ից աջակցությունը կշարունակեն ստանալ թիրախային հստակ խմբեր, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Մանրամասները՝ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի հետ հարցազրույցում:   ...

Բժանիան ասել է, որ եթե հրաժարական տա, Աբխազիան կկառավարի փոխնախագահը

17:09 16.11.2024

Բժանիան ասել է, որ եթե հրաժարական տա, Աբխազիան կկառավարի փոխնախագահը

Աբխազիայի փոխնախագահը կկառավարի երկիրը նախագահի հրաժարականի դեպքում, հայտարարել է պետության ղեկավար Ասլան Բժանիան։ Նախկինում ընդդիմությունն առաջարկում էր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբային կամ այլ փոխզիջումային գործչի։ «Ես պատրաստ եմ ընտրություններ նշանակել, ես պատրաստ եմ հրաժարական տալ: Փոխնախագահը կկառավարի երկիրը»,- ասել է Բժանիան։ Փոխնախագահի պաշտոնն այժմ զբաղեցնում է Բադրա Գյունբան։ ...

BACK_TO_TOP