Նեթանյահուն ԱՄՆ-ից վերադարձել է Իսրայել․ Kan – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+20.09 oC

Նեթանյահուն ԱՄՆ-ից վերադարձել է Իսրայել․ Kan

19:00 28.09.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով ուրբաթ ընդհատել էր իր այցը Միացյալ Նահանգներ՝ Բեյրութում «Հեզբոլլահի» շտաբին իսրայելական ռազմական հարվածներից հետո, վերադարձել է Իսրայել։ Այս մասին հայտնում է Kan ռադիոկայանը։

Դրա հաղորդմամբ՝ շաբաթ երեկոյան վարչապետի հանդիպումը նախատեսված է անվտանգության հարցերի շուրջ։
Ուրբաթ օրը բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Բեյրութում գտնվող «Հեզբոլլահի» կենտրոնական ռազմական շտաբի վրա։

Ավելի վաղ Իսրայելի կաբինետի ղեկավարը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ և ասել, որ Իսրայելը կշարունակի կռվել Գազայում «մինչև լիակատար հաղթանակ» և հարվածելու է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը «Հըզբոլլահի» առաջնորդին ոչնչացնելու գործողությունն անվանել է Լիբանանի ինքնիշխանության խախտում

21:05 28.09.2024

ՀԱՄԱՍ-ը «Հըզբոլլահի» առաջնորդին ոչնչացնելու գործողությունն անվանել է Լիբանանի ինքնիշխանության խախտում

Իսրայելի կողմից Բեյրութի հարավային արվարձանների ռմբակոծությունը, որը հանգեցրեց շիական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահի մահվանը, Լիբանանի ինքնիշխանության խախտում է: Նման կարծիք է հայտնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Խալիլ Ալ-Հեյան։ «Հանցագործությունը, որը կատարել են իսրայելական ուժերը, ահաբեկչական գործողություն է և լիբանանյան ինքնիշխանության ակնհայտ խախտում», – ասել է Ալ-Հեյան, որի ելույթը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում: ...

Հրդեհ անասնագոմում

20:56 28.09.2024

Հրդեհ անասնագոմում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 16:37-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշին գյուղի 6-րդ փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմում հրդեհ է բռկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել՝ 17:28-ին: Այրվել են անասնագոմի տանիքի (մոտ 70 քմ) փայտե կառուցատարրերը՝ […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

20:37 28.09.2024

Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Գյուլբենկյան փ. 42-46 շենքեր, Իսրայելյան փ. 30-43 շենքեր, Պարոնյան փ. 7-13 շենքեր, Ձորագյուղ թաղ. 7-13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Աշտարակ քաղաք՝ Ս.Սարգսի, Պ.Սևակի, Խորենացի, Ն.Աշտարակեցի, Աբովյան, Րաֆֆու, […] ...

ՄԱԿ-ը մտահոգված է Լիբանանում էսկալացիայով

20:29 28.09.2024

ՄԱԿ-ը մտահոգված է Լիբանանում էսկալացիայով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լրջորեն անհանգստացած է Բեյրութում վերջին 24 ժամվա ընթացքում իրադարձությունների կտրուկ սրմամբ և կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Բեյրութում վերջին 24 ժամվա ընթացքում իրադարձությունների կտրուկ սրմամբ: Բռնության այս ցիկլը պետք է անհապաղ ավարտվի, […] ...

Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները

20:20 28.09.2024

Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները

Օրական ութ ժամ քնելու խորհուրդը համընդհանուր և օգտակար չէ բոլորի համար, համոզված է քնի փորձագետ և Լաֆբորո համալսարանի ( Մեծ Բրիտանիա ) պրոֆեսոր Քևին Մորգանը։ Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։ Ըստ Մորգանի՝ վերջին հետազոտությունները հերքել են ութժամյա քնի առավելությունների մասին առասպելը: Նա պարզաբանել է, որ մարդկանց մեծամասնությանը անհրաժեշտ է քնել օրական յոթից ինը ժամ, […] ...

Բժիշկը գնահատել է առավոտյան սուրճի ազդեցությունը արյան հետազոտթյունների վրա

20:11 28.09.2024

Բժիշկը գնահատել է առավոտյան սուրճի ազդեցությունը արյան հետազոտթյունների վրա

Վարակաբան Վերա Սերեժինան «Բժիշկ Փիթերի» հետ զրույցում գնահատել է սուրճի ազդեցությունը արյան հետազոտությունների վրա։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, բժիշկները խորհուրդ չեն տալիս անալիզներ անելուց առաջ սուրճ խմել, հատկապես եթե դրանք առավոտյան թեստեր են, և թույլ են տալիս խմել միայն չգազավոված ջուր, այն էլ՝ փոքր քանակությամբ։ «Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ սուրճը կարող է ակտիվացնել […] ...

BACK_TO_TOP