18:52 28.09.2024
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ սեպտեմբերի 28-ի գիշերը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի արտադրության մի շարք օբյեկտների, այդ թվում՝ հրթիռների և արձակման կայանների արտադրության և հավաքման օբյեկտներին հարավային Լիբանանում և մեկ այլ նմանատիպ կենտրոն Բեքաա հովտում:
«Սա հաջորդում է այս շաբաթվա սկզբին մի շարք հարձակումներին մաքսանենգ ճանապարհների վրա, որոնք օգտագործվում էին Սիրիայից Լիբանան զենք տեղափոխելու համար»,-ասվում է բանակի մամուլի հաղորդագրությունում:
«Հեզբոլլահը» երկար տարիներ համակարգված աշխատում է զենքի իր պաշարներն ավելացնելու ուղղությամբ»,- շարունակել է վարչությունը՝ նշելով, որ դրա համար «զենքերն ու բաղադրիչները արևելքից տեղափոխվել են լիբանանյան տարածք և մատակարարվել արտադրական վայրեր», որտեղ «բարձր ճշգրտության հրթիռներ են եղել»։
Իսրայելի պաշտպանության բանակը «շարունակում է ակտիվորեն գործել՝ խաթարելու «Հեզբոլլահի» հնարավորությունները», – հավելել է մամուլի ծառայությունը:
20:37 28.09.2024
Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում20:29 28.09.2024
ՄԱԿ-ը մտահոգված է Լիբանանում էսկալացիայով19:50 28.09.2024
Փրկարարները մարել են դասասենյակում բռնկված հրդեհը19:00 28.09.2024
Նեթանյահուն ԱՄՆ-ից վերադարձել է Իսրայել․ Kan18:30 28.09.2024
Էրդողանը Լիբանանն անվանել է Իսրայելի քաղաքականության նոր թիրախ18:20 28.09.2024
Հիմնանորոգվում է Կապանի Մ-2-ի մոտ 9.5կմ ճանապարհահատվածը18:09 28.09.2024
Իսրայելը հայտարարել է, որ չի պատերազմում լիբանանցիների դեմ17:48 28.09.2024
Իրանական ավիաընկերությունները դադարեցնում են թռիչքները դեպի Բեյրութ17:28 28.09.2024
Լիտվան Ուկրաինային օգնության նոր խմբաքանակ է փոխանցել17:17 28.09.2024
Անահիտ Մկրտչյանը՝ տուրիզմի ոլորտում նոր կարգավորումների մասին16:04 28.09.2024
Սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է15:40 28.09.2024
Պակիստանում ուղղաթիռ է կործանվել, որում եղել են նաև ռուս օդաչուներ14:30 28.09.2024
Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները13:00 28.09.2024
Վրաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել12:15 28.09.2024
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում հանդես չգալ Թայվանի անկախության օգտին12:07 28.09.2024
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին11:55 28.09.2024
Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի դաշտային հրամանատարին Սիրիայի հարավում11:16 28.09.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է10:59 28.09.2024
Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 10 հրթիռ21:05 28.09.2024
ՀԱՄԱՍ-ը «Հըզբոլլահի» առաջնորդին ոչնչացնելու գործողությունն անվանել է Լիբանանի ինքնիշխանության խախտումԻսրայելի կողմից Բեյրութի հարավային արվարձանների ռմբակոծությունը, որը հանգեցրեց շիական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահի մահվանը, Լիբանանի ինքնիշխանության խախտում է: Նման կարծիք է հայտնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Խալիլ Ալ-Հեյան։ «Հանցագործությունը, որը կատարել են իսրայելական ուժերը, ահաբեկչական գործողություն է և լիբանանյան ինքնիշխանության ակնհայտ խախտում», – ասել է Ալ-Հեյան, որի ելույթը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում: ...
20:56 28.09.2024
Հրդեհ անասնագոմումՍեպտեմբերի 28-ին, ժամը 16:37-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշին գյուղի 6-րդ փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմում հրդեհ է բռկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել՝ 17:28-ին: Այրվել են անասնագոմի տանիքի (մոտ 70 քմ) փայտե կառուցատարրերը՝ […] ...
20:37 28.09.2024
Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Գյուլբենկյան փ. 42-46 շենքեր, Իսրայելյան փ. 30-43 շենքեր, Պարոնյան փ. 7-13 շենքեր, Ձորագյուղ թաղ. 7-13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Աշտարակ քաղաք՝ Ս.Սարգսի, Պ.Սևակի, Խորենացի, Ն.Աշտարակեցի, Աբովյան, Րաֆֆու, […] ...
20:29 28.09.2024
ՄԱԿ-ը մտահոգված է Լիբանանում էսկալացիայովՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լրջորեն անհանգստացած է Բեյրութում վերջին 24 ժամվա ընթացքում իրադարձությունների կտրուկ սրմամբ և կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Բեյրութում վերջին 24 ժամվա ընթացքում իրադարձությունների կտրուկ սրմամբ: Բռնության այս ցիկլը պետք է անհապաղ ավարտվի, […] ...
20:20 28.09.2024
Հերքվել են ութ ժամ քնի առավելություններըՕրական ութ ժամ քնելու խորհուրդը համընդհանուր և օգտակար չէ բոլորի համար, համոզված է քնի փորձագետ և Լաֆբորո համալսարանի ( Մեծ Բրիտանիա ) պրոֆեսոր Քևին Մորգանը։ Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։ Ըստ Մորգանի՝ վերջին հետազոտությունները հերքել են ութժամյա քնի առավելությունների մասին առասպելը: Նա պարզաբանել է, որ մարդկանց մեծամասնությանը անհրաժեշտ է քնել օրական յոթից ինը ժամ, […] ...
20:11 28.09.2024
Բժիշկը գնահատել է առավոտյան սուրճի ազդեցությունը արյան հետազոտթյունների վրաՎարակաբան Վերա Սերեժինան «Բժիշկ Փիթերի» հետ զրույցում գնահատել է սուրճի ազդեցությունը արյան հետազոտությունների վրա։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, բժիշկները խորհուրդ չեն տալիս անալիզներ անելուց առաջ սուրճ խմել, հատկապես եթե դրանք առավոտյան թեստեր են, և թույլ են տալիս խմել միայն չգազավոված ջուր, այն էլ՝ փոքր քանակությամբ։ «Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ սուրճը կարող է ակտիվացնել […] ...