Խոյ համայնքում իրականացվում են կենսական նշանակություն ունեցող ծրագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+20.09 oC

Խոյ համայնքում իրականացվում են կենսական նշանակություն ունեցող ծրագրեր

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

18:42 28.09.2024

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով Խոյ համայնքում իրականացվել և իրականացվում են համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Ասֆալտապատվել են.

Այգեշատ գյուղի Երիտասարդական և Մայիսյան փողոցները:
2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 82.2 մլն դրամ արժեքով՝ 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են:
Ծրագրի արդյունքում իրականացվել է Այգեշատ գյուղի Երիտասարդական և Մայիսյան փողոցների 0.8 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում։
Դողս գյուղում Դողս-Աղավնատուն տանող ճանապարհը:
2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 97.6 մլն դրամ արժեքով՝ 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են:
Ծրագրի արդյունքում իրականացվել է Դողս-Աղավնատուն տանող ճանապարհի 1.2կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում։
Լեռնամերձ գյուղի Բարեկամություն փողոցը (գերեզմաններ տանող ճանապարհ):
2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 40.7 մլն դրամ արժեքով՝ 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են:
Ծրագրի արդյունքում իրականացվել է Լեռնամերձ գյուղի Բարեկամություն փողոցի (գերեզմաններ տանող ճանապարհ) 0.5կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում։
Գեղակերտ գյուղում Մ.Սարյան, Մարշալ Բաղրամյան փողոցները և Մ.Մարշալ Բաղրամյան փողոցից մինչև մշակույթի տան հարակից տարածքը:
2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 95.1 մլն դրամ արժեքով՝ 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ծրագրի արդյունքում կիրականացվի Գեղակերտ գյուղում Մ.Սարյան, Մարշալ Բաղրամյան փողոցների և Մ.Մարշալ Բաղրամյան փողոցից մինչև մշակույթի տան հարակից տարածքի ընդհանուր առմամբ 1.2կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում։
Խոյ համայնքի Մոնթեավան բնակավայրում կառուցվում է հուշարձան-պուրակ:
2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 72.5 մլն դրամ է, որից 30% Կառավարության, 70% համայնքի մասնաբաժինն է: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ծրագրով նախատեսվում է իրականացնել Մոնթեավան բնակավայրի Մոնթեի անվան պուրակի կառուցում՝ 2հա մակերեսով: Նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է կանաչապատ տարածքի ոռոգման ցանցի վերանորոգում կաթիլային համակարգով՝ 2500գծմ երկարությամբ, կանաչապատ տարածքի եզրաքարերի, նստարանների, արձան-կիսանդրիի և մարզասարքերի տեղադրում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը ընդդիմադիր կուսակցությունների ու լրատվամիջոցների օգնությամբ ցանկանում են Վրաստանը ջնջել քարտեզից․ Իվանիշվիլի

21:10 28.09.2024

Թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը ընդդիմադիր կուսակցությունների ու լրատվամիջոցների օգնությամբ ցանկանում են Վրաստանը ջնջել քարտեզից․ Իվանիշվիլի

Վրաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը ընդդիմադիր կուսակցությունների ու լրատվամիջոցների օգնությամբ ցանկանում են Վրաստանը ջնջել քարտեզից։ Այս մասին հայտարարել է իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ «Մեր երկրի դեմ թշնամական ուժերը տեղական գործակալների միջոցով ցանկանում են ջնջել Վրաստանը քարտեզից, նրանք պատրաստվում են այն բանին, ինչ դարեր շարունակ չի հաջողվել անել ոչ մի նվաճողի»,- ասել է Իվանիշվիլին՝ […] ...

ՀԱՄԱՍ-ը «Հըզբոլլահի» առաջնորդին ոչնչացնելու գործողությունն անվանել է Լիբանանի ինքնիշխանության խախտում

21:05 28.09.2024

ՀԱՄԱՍ-ը «Հըզբոլլահի» առաջնորդին ոչնչացնելու գործողությունն անվանել է Լիբանանի ինքնիշխանության խախտում

Իսրայելի կողմից Բեյրութի հարավային արվարձանների ռմբակոծությունը, որը հանգեցրեց շիական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահի մահվանը, Լիբանանի ինքնիշխանության խախտում է: Նման կարծիք է հայտնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Խալիլ Ալ-Հեյան։ «Հանցագործությունը, որը կատարել են իսրայելական ուժերը, ահաբեկչական գործողություն է և լիբանանյան ինքնիշխանության ակնհայտ խախտում», – ասել է Ալ-Հեյան, որի ելույթը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում: ...

Հրդեհ անասնագոմում

20:56 28.09.2024

Հրդեհ անասնագոմում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 16:37-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշին գյուղի 6-րդ փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմում հրդեհ է բռկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել՝ 17:28-ին: Այրվել են անասնագոմի տանիքի (մոտ 70 քմ) փայտե կառուցատարրերը՝ […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

20:37 28.09.2024

Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Գյուլբենկյան փ. 42-46 շենքեր, Իսրայելյան փ. 30-43 շենքեր, Պարոնյան փ. 7-13 շենքեր, Ձորագյուղ թաղ. 7-13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Աշտարակ քաղաք՝ Ս.Սարգսի, Պ.Սևակի, Խորենացի, Ն.Աշտարակեցի, Աբովյան, Րաֆֆու, […] ...

ՄԱԿ-ը մտահոգված է Լիբանանում էսկալացիայով

20:29 28.09.2024

ՄԱԿ-ը մտահոգված է Լիբանանում էսկալացիայով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լրջորեն անհանգստացած է Բեյրութում վերջին 24 ժամվա ընթացքում իրադարձությունների կտրուկ սրմամբ և կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Բեյրութում վերջին 24 ժամվա ընթացքում իրադարձությունների կտրուկ սրմամբ: Բռնության այս ցիկլը պետք է անհապաղ ավարտվի, […] ...

Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները

20:20 28.09.2024

Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները

Օրական ութ ժամ քնելու խորհուրդը համընդհանուր և օգտակար չէ բոլորի համար, համոզված է քնի փորձագետ և Լաֆբորո համալսարանի ( Մեծ Բրիտանիա ) պրոֆեսոր Քևին Մորգանը։ Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։ Ըստ Մորգանի՝ վերջին հետազոտությունները հերքել են ութժամյա քնի առավելությունների մասին առասպելը: Նա պարզաբանել է, որ մարդկանց մեծամասնությանը անհրաժեշտ է քնել օրական յոթից ինը ժամ, […] ...

BACK_TO_TOP