Դաղստանում գազալցակայանի պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+24.09 oC

Դաղստանում գազալցակայանի պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

15:11 28.09.2024

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի արվարձանում գտնվող գազալցակայանում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 13-ի, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Դաղստանում ևս մեկ մահացած մարդ է հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Դաղստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր 12 մահվան մասին։ Գազալցակայանի շենքի փլատակների տակ ավելի ուշ հայտնաբերվել է ևս մեկ դի:

Դաղստանում սգո օր է հայտարարվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մկրտչյանը՝  տուրիզմի ոլորտում նոր կարգավորումների մասին

17:17 28.09.2024

Անահիտ Մկրտչյանը՝ տուրիզմի ոլորտում նոր կարգավորումների մասին

Նոր կարգավորումներ՝ տուրիզմի ոլորտում. հարցազրույց Զբոսաշրջության կոմիտեի Զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանի հետ։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...

Իսրայելի հյուսիսում հրդեհ է բռնկվել Լիբանանի կողմից հրթիռակոծության հետևանքով

17:10 28.09.2024

Իսրայելի հյուսիսում հրդեհ է բռնկվել Լիբանանի կողմից հրթիռակոծության հետևանքով

Հրդեհ է բռնկվել Իսրայելի հյուսիսում գտնվող Սաֆեդ քաղաքի շրջանում՝ Լիբանանից արձակված հրթիռները որսալուց հետո բեկորների և արկերի մասերի ընկնելու հետևանքով։ Այս մասին հայտնել է Իսրայելի ոստիկանությունը։ Հրդեհի գոտում ճանապարհը փակ է երթեւեկության համար, դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները, ոստիկանները մեկուսացնում են վթարի վայրերը։ Ավելի վաղ բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իսրայելի հյուսիսային շրջաններում մեկ […] ...

Ինչպե՞ս կարող է դիրքավորվել Հայաստանը. Սամվել Բաբայանի առաջարկը

17:00 28.09.2024

Ինչպե՞ս կարող է դիրքավորվել Հայաստանը. Սամվել Բաբայանի առաջարկը

44-օրյա պատերազմն ու Արցախի հայաթափումը գործնականում շրջադարձային կետ դարձան Հայաստանի պատմության համար: Արդյո՞ք հնարավոր է եղել ամբողջությամբ վերլուծել դրա պատճառները, թողած ազդեցությունը, դժվար է ասել, բայց տարածաշրջանում պատերազմի վտանգը դեռ չի անցել: Միաժամանակ Հարավային Կովկասը դարձել է մի վայր, որտեղ խաչվում են տարբեր շահեր: Ինչպե՞ս կարող է դիրքավորվել Հայաստանը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է […] ...

Իրաքը սուգ է հայտարարել «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մահվան կապակցությամբ 

16:50 28.09.2024

Իրաքը սուգ է հայտարարել «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մահվան կապակցությամբ 

Իրաքում եռօրյա սուգ է հայտարարվել «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբ: Հիշեցնենք՝ շաբաթ օրը Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեցին Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահվան մասին՝ Բեյրութում կազմակերպության կենտրոնակայանի վրա ավիահարվածի հետևանքով։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատվեց նաև լիբանանյան շարժման կողմից:   ...

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը Նասրալլայի մահից հետո կոշտ հայտարարություն է արել

16:40 28.09.2024

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը Նասրալլայի մահից հետո կոշտ հայտարարություն է արել

Իսրայելը կպատժվի «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի մահվան համար, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, հաղորդում է Tasnim գործակալությունը։ «Այսօր, Աստծո շնորհով ու զորությամբ, Լիբանանը կստիպի մեղավոր, չարամիտ ու անարգ թշնամուն ապաշխարել»,- ասել նա։ Ըստ Խամենեիի՝ նման արարք կատարելով՝ Իսրայելի ղեկավարությունը ցույց տվեց իր անհեռատեսությունը։ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը հավելել է, որ Իսրայելի պաշտպանության […] ...

Նասրալլայի սպանությունից հետո ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է արել

16:27 28.09.2024

Նասրալլայի սպանությունից հետո ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է արել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման հետ միասնական ճակատ է հայտարարում Հարավային Բեյրութի վրա Իսրայելի հարվածների հետևանքով նրանց գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահից հետո։ Ավելի վաղ «Հեզբոլլահ» շարժումը հաստատել էր իր գլխավոր քարտուղարի մահը Բեյրութի հարավային արվարձանում գտնվող շենքի վրա իսրայելական ավիահարվածից հետո։ «Իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ը սգում է մեր պաղեստինյան ժողովրդի, արաբ և իսլամական […] ...

BACK_TO_TOP