Եթե այսօր Թալիշը թողնենք, վաղը Մարտակերտը կթողնենք, մյուս օրը` Ստեփանակերտը. հիմնադրամի տնօրեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

Եթե այսօր Թալիշը թողնենք, վաղը Մարտակերտը կթողնենք, մյուս օրը` Ստեփանակերտը. հիմնադրամի տնօրեն

15:34 04.04.2018

Թալիշում հիմա ապրում է միայն մեկ ընտանիք, սակայն թալիշցիները ցանկանում են վերադառնալ իրենց գյուղ, որտեղ մինչև Ապրիլյան պատերազմն ապրել է 500 մարդ։ Այս մասին այսօր հայտարարեց «Թալիշ» հիմնադրամի գործադիր տնօրեն Միքայել Ապրեսյանը։

Հարցին, թե արդյոք ավելի արդյունավետ չի լինի Թալիշի վրա ծախսվող միջոցներն ուղղել Ալաշան ավանի զարգացմանը, որտեղ հիմա ապրում են հենց թալիշցիները, Ապրեսյանը պատասխանեց՝ ոչ, քանի որ դրանից հետո մարդիկ կթողնեն նաև մյուս բնակավայրերը։

«Եթե այսօր մենք Թալիշը թողնենք, վաղը Մարտակերտը կթողնենք, մյուս օրը՝ Ստեփանակերտը, մյուս օրն էլ … Այսօր Ալիևն արդեն Երևանն է ուզում»,– նշեց Ապրեսյանը։

Նրա խոսքերը հաստատելով՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանը նշեց, որ Թալիշը լքելը նախադեպ կլինի մյուս սահմանամերձ գյուղերը լքելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը

09:48 23.11.2024

Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում միմյանց դեմ միջազգային ատյաններում հայցեր չներկայացնելու վերաբերյալ գործարքի գնալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում ադրբեջանական կողմից հնչող՝ միջազգային իրավական ատյաններում միմյանց դեմ հայցեր ներկայացնելուց հրաժարվելու վերաբերյալ պահանջին: «Եթե սկզբունքի տեսակետից մոտենանք […] ...

Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

09:30 23.11.2024

Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ։ Յամալի պայմանագիրը ակումբի հետ կերկարաձգվի վեց տարով, երբ ֆուտբոլիստը դառնա 18 տարեկան: Կողմերն արդեն փոխզիջման են եկել գործարքի պայմանների շուրջ: Փոխհատուցման չափը 1 մլրդ եվրո է։ Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 6 գոլ և 8 գոլային […] ...

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

09:04 23.11.2024

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

Իսրայելական ռազմական ինքնաթիռները շաբաթ գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ գրոհելով Հարեթ-Հրեյք, Ղբեյրի և Շիահ շրջանները, հայտնում է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական թղթակցին։ Հարվածներից անմիջապես առաջ Իսրայելի պաշտպանության բանակի արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրեյը կոչ է արել Հարեթ-Հրեյք և Ղբեյրի թաղամասերի բնակիչներին անհապաղ տարհանել մի քանի շենքեր։ Իսրայելական բանակը հայտնել […] ...

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

08:47 23.11.2024

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

Հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ ...

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

08:24 23.11.2024

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

Պորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

08:04 23.11.2024

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...

BACK_TO_TOP