Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդի ոչնչացման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+24.09 oC

Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդի ոչնչացման մասին

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

13:24 28.09.2024

Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան սպանվել է Բեյրութում կազմակերպության կենտրոնակայանի վրա ավիահարվածի հետևանքով, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։

«Երեկ Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլային և կազմակերպության հիմնադիրներից մեկին, ինչպես նաև «Հեզբոլլահի» հարավային ճակատի հրամանատար Ալի Քարքիին և այլ հրամանատարների»,- ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախօրեին Բեյրութում մոտ տասը պայթյունի շարք էր տեղի ունեցել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը թիրախային ավիահարված են հասցրել «Հեզբոլլահ»-ի գլխավոր շտաբին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դաղստանում գազալցակայանի պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել

15:11 28.09.2024

Դաղստանում գազալցակայանի պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի արվարձանում գտնվող գազալցակայանում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 13-ի, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ «Դաղստանում ևս մեկ մահացած մարդ է հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Դաղստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր 12 մահվան մասին։ Գազալցակայանի շենքի փլատակների տակ ավելի ուշ հայտնաբերվել […] ...

SHANTNEWS

15:00 28.09.2024

SHANTNEWS

Իսրայելական լրատվամիջոցները նշել են «Հեզբոլլահ»-ի առաջնորդին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածելու պատճառը

14:53 28.09.2024

Իսրայելական լրատվամիջոցները նշել են «Հեզբոլլահ»-ի առաջնորդին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածելու պատճառը

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլային, քանի որ նա չի ցանկացել Իսրայելի վրա հարձակումը դադարեցնել, գրում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային։ «Պաշտոնյաներից մեկն ասել է՝ հարձակման դրդապատճառն այն է, որ Նասրալլան չի ցանկացել Գազայում «Հեզբոլլահ»-ին բաժանել ՀԱՄԱՍ-ից և դադարեցնել մարտերը հյուսիսային սահմանին», – ասվում է հաղորդագրության մեջ: Շաբաթ օրը Իսրայելի պաշտպանության […] ...

Սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր

14:41 28.09.2024

Սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։ Արաքս գյուղում կառուցվում է պոմպակայան: 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 94.8 մլն դրամ է՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի արդյունքում սահմանամերձ Արաքս բնակավայրում […] ...

Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները

14:30 28.09.2024

Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարծ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական միության Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները և մատնանշել հետագա համագործակցության ուղղությունները: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային ապաշրջափակումը խաղաղության հաստատման համատեքստում, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և վերջինիս […] ...

9-ամյա աղջնակը, ով վնասվածքներ էր ստացել Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, մահացել է

14:22 28.09.2024

9-ամյա աղջնակը, ով վնասվածքներ էր ստացել Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Էլեն Շ․-ն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ` Վեդի քաղաքի «Վեդի» բժշկական կենտրոնից։ Աղջնակը մի քանի օր գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան մարմնական վնասվածքը ստացել էր Վեդիի թիվ […] ...

BACK_TO_TOP