Բայդենը դաշնակիցներին ասել է, որ Նեթանյահուն չի ցանկանում դադարեցնել կռիվը Լիբանանում․ Politico – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+24.09 oC

Բայդենը դաշնակիցներին ասել է, որ Նեթանյահուն չի ցանկանում դադարեցնել կռիվը Լիբանանում․ Politico

11:47 28.09.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ դաշնակիցներին ասել է, որ չի հավատում, որ Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուն ցանկանում է դադարեցնել «Հըզբոլլահի» հետ մարտերը։

Այս մասին հայտնում է Politico-ն։

Բայդենի հետ զրուցած աղբյուրներից մեկն ասել է՝ նախագահը կարծում է, որ Նեթանյահուն անտեսել է և՛ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, և՛ անձամբ Բայդենին՝ վիճելով «Հըզբոլլահի» հետ առաջարկվող զինադադարի շուրջ:

Լիբանանում հրադադարի համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի գլխավորած բանակցությունները վերջին օրերին կանգ են առել։

Նշվում է, որ հրադադարի համաձայնագիրը նպատակ ուներ հիմք դնել երկարաժամկետ խաղաղության համար, սակայն ուրբաթ օրը Իսրայելի հզոր ավիահարվածը կարող է լիովին ձախողել այդ ջանքերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դաղստանում գազալցակայանի պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել

15:11 28.09.2024

Դաղստանում գազալցակայանի պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի արվարձանում գտնվող գազալցակայանում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 13-ի, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ «Դաղստանում ևս մեկ մահացած մարդ է հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Դաղստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր 12 մահվան մասին։ Գազալցակայանի շենքի փլատակների տակ ավելի ուշ հայտնաբերվել […] ...

SHANTNEWS

15:00 28.09.2024

SHANTNEWS

Իսրայելական լրատվամիջոցները նշել են «Հեզբոլլահ»-ի առաջնորդին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածելու պատճառը

14:53 28.09.2024

Իսրայելական լրատվամիջոցները նշել են «Հեզբոլլահ»-ի առաջնորդին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածելու պատճառը

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլային, քանի որ նա չի ցանկացել Իսրայելի վրա հարձակումը դադարեցնել, գրում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային։ «Պաշտոնյաներից մեկն ասել է՝ հարձակման դրդապատճառն այն է, որ Նասրալլան չի ցանկացել Գազայում «Հեզբոլլահ»-ին բաժանել ՀԱՄԱՍ-ից և դադարեցնել մարտերը հյուսիսային սահմանին», – ասվում է հաղորդագրության մեջ: Շաբաթ օրը Իսրայելի պաշտպանության […] ...

Սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր

14:41 28.09.2024

Սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։ Արաքս գյուղում կառուցվում է պոմպակայան: 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 94.8 մլն դրամ է՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի արդյունքում սահմանամերձ Արաքս բնակավայրում […] ...

Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները

14:30 28.09.2024

Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարծ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական միության Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները և մատնանշել հետագա համագործակցության ուղղությունները: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային ապաշրջափակումը խաղաղության հաստատման համատեքստում, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և վերջինիս […] ...

9-ամյա աղջնակը, ով վնասվածքներ էր ստացել Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, մահացել է

14:22 28.09.2024

9-ամյա աղջնակը, ով վնասվածքներ էր ստացել Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Էլեն Շ․-ն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ` Վեդի քաղաքի «Վեդի» բժշկական կենտրոնից։ Աղջնակը մի քանի օր գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան մարմնական վնասվածքը ստացել էր Վեդիի թիվ […] ...

BACK_TO_TOP