Հայաստանը քաջ գիտակցում է բաց սահմանների, լիարժեք գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարևոր նշանակությունը․ Կոստանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+22.09 oC

Հայաստանը քաջ գիտակցում է բաց սահմանների, լիարժեք գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարևոր նշանակությունը․ Կոստանյան

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

10:09 28.09.2024

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական 23-րդ տարեկան հանդիպմանը, որն անցկացվել է «Նոր խթան Գաբորոնեին ընդառաջ. փոխգործակցություն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներում գործողությունների տասնամյակի և վերափոխման համար» խորագրով:

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Ձերդ գերազանցություններ,

Շնորհակալություն եմ հայտնում Բոտսվանայի արտաքին գործերի նախարար հարգարժան Լեմոգանգ Կվապեին այս հանդիպումը կազմակերպելու համար, ինչպես նաև Բոտսվանայի ղեկավարությանը՝ որպես Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախագահող:

Շնորհակալություն եմ հայտնում նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նախագահ պարոն Ֆիլեմոն Յանգին, ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) նախագահ պարոն Ռոբերտ Ռեյին իրենց ելույթների համար:

Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի աշխատանքը ՄԱԿ-ի օրակարգում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կարիքների ու առաջնահերթությունների կարևորությունը պահպանելու ուղղությամբ:

Մի քանի ամիս անց Գաբորոնեում մենք կընդունենք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նոր Գործողությունների ծրագիրը: Այս նոր փաստաթուղթը հաշվի է առնելու Վիեննայի գործողությունների ծրագրի փորձը և նախանշելու է կոնկրետ վերջնարդյունքները՝ խարսխվելով գլոբալ ցնցումների նկատմամբ LLDC երկրների դիմակայության աճի վրա:

Այնուամենայնիվ, նոր Գործողությունների ծրագրի հինգ առաջնահերթ ոլորտներում շոշափելի առաջընթացի արձանագրումը դժվարին խնդիր կլինի՝ հաշվի առնելով բազմաթիվ համաշխարհային ճգնաժամերը, կոնֆլիկտները, գնաճը և պետական պարտքը, էներգիայի և սննդի գների բարձրացումը, կլիմայի փոփոխության ազդեցությունը:

Միջազգային հանրությունը և ՄԱԿ համակարգը պետք է համախմբեն իրենց ջանքերը՝ օժանդակելու դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին նոր Գործողությունների ծրագրի շրջանակում գործնական արդյունքներ գրանցելու համար: Հատուկ ուշադրության են արժանի այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առևտրի դյուրացումը, թվայնացումը, աճող օտարերկրյա ուղղակի ներդրումները, պարտքերի մարման հարցում աջակցությունը և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացմանն ուղղված ֆինանսավորման ապահովումը:

Հայաստանը, լինելով տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական միջավայրի պատճառով սրված աշխարհագրական սահմանափակումների զոհ, քաջ գիտակցում է ներառական կապի, բաց սահմանների, լիարժեք գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարևոր նշանակությունը՝ դեպի ծով ելք չունեցող երկրներին համաշխարհային շուկաներ ինտեգրելու համար:

Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանը ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ Երևանում հյուրընկալել է «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը: Երևանի հայտարարությունն ընդգծել է հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային կապի բարելավման ռազմավարական կարևորությունը, համաշխարհային գործընկերությունների ամրապնդումը՝ ուղղված Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներում առևտրի աճի ապահովմանը և տարածաշրջանային ինտեգրացիայի խորացմանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ վարչապետի կողմից ներկայացվել էր Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Առաջնորդվելով տարածաշրջանային կապուղիների համապարփակ, ներառական, ոչ խտրական օգտագործման տեսլականով՝ ծրագիրը նպատակ ունի զարգացնել տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունները՝ հիմնվելով ​​ինքնիշխանության, տարածքային ամբողջականության լիակատար հարգանքի, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա:

Այս հաղորդակցությունները կարող են վերականգնել տարածաշրջանի կարևորությունը միջազգային բեռնափոխադրումների տեսանկյունից, մասնավորապես՝ ապահովելով արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ առևտրային փոխգործակցությունների տարանցումը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք էապես նպաստել բարենպաստ միջավայրի ստեղծմանը՝ մեր տարածաշրջանի բոլոր երկրների համար ավելի լավ և բարեկեցիկ ապագայի ապահովման նպատակով:

Ձերդ գերազանցություններ,

Հայաստանն առաջադրել է իր թեկնածությունը 2025-2026 թվականների համար Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախագահի պաշտոնում: Այս հարցում մենք գործել ենք կառուցողական և թափանցիկ՝ խստորեն հետևելով Խմբի նախագահության ցուցումներին։ Նախորդ ժամանակահատվածում, որպես Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների բյուրոյի և հիմնական նախագծի կազմող թիմի անդամ, Հայաստանն ակտիվորեն ներգրավված է եղել LLDC երկրների առաջնահերթությունների առաջմղման գործում և նպաստել Գործողությունների ծրագրի պատրաստման գործընթացին:

Հույս ենք հայտնում, որ Նախարարական հռչակագրի ընդունումը խոչընդոտելով վերջին փուլում իր թեկնածությունը ներկայացրած երկիրը բարի կամք կդրսևորի և զերծ կմնա Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների օրակարգը քաղաքականացնելուց։

Մենք ապավինում ենք Խմբի աջակցությանը Հայաստանի թեկնածության հարցում և վերահաստատում ենք մեր հանձնառությունը պահպանել համագործակցային մոտեցում բոլոր անդամների հետ մեր ընդհանուր նպատակներն ու առաջնահերթություններն առաջ մղելու համար:

Մենք ևս մեկ անգամ մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Բոտսվանային և Բարձր ներկայացուցչի գրասենյակին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին նվիրված ՄԱԿ երրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներում և ակնկալում ենք արդյունավետ քննարկումներ՝ միտված դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն և բարեկեցիկ ապագայի կառուցմանը:f

Շնորհակալություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը

13:08 28.09.2024

Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը

Հոկտեմբերի 13-ին Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» մեծամասշտաբ տոնակատարությունը: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ նախօրեին հյուրընկալել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին և Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ, պարուսույց, «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել […] ...

Վրաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել

13:00 28.09.2024

Վրաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին հրաժարական է տվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գիորգի Ամիլախվարիին՝ որպես Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի, արգասաբեր աշխատանքի համար, նախարարությունում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել։ Գիորգի Ամիլախվարիի հրաժարականը մեծ կորուստ է Վրաստանի և ողջ իշխող թիմի համար»,- մեջբերում է […] ...

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չգիտեր Բեյրութի վրա հարձակման Իսրայելի ծրագրերի մասին

12:52 28.09.2024

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չգիտեր Բեյրութի վրա հարձակման Իսրայելի ծրագրերի մասին

Իսրայելի պաշտոնյաները Միացյալ Նահանգներին չեն նախազգուշացրել ուրբաթ օրը Բեյրութի վրա օդային հարված հասցնելու իրենց մտադրության մասին: Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Միացյալ Նահանգները ներգրավված չի եղել այս գործողության մեջ, և մենք նախազգուշացում չենք ստացել»,- ասել է նա։ Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ հարվածից հետո իր ղեկավար Լլոյդ Օսթինը […] ...

Չինաստանը Իսրայելին կոչ է արել դուրս բերել բոլոր զորքերը Գազայի հատվածից

12:40 28.09.2024

Չինաստանը Իսրայելին կոչ է արել դուրս բերել բոլոր զորքերը Գազայի հատվածից

Պեկինը Իսրայելին կոչ է արել դուրս բերել իր ուժերը Գազայի հատվածից։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Մերձավոր Արեւելքի հարցով նիստում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Անհրաժեշտ է երկարաժամկետ զինադադար և զորքերի ամբողջական դուրսբերում Գազայից: Հակամարտության կողմերը պետք է լիովին հավատարիմ մնան Անվտանգության խորհրդի բանաձևերի դրույթներին, դադարեցնեն կրակը և չձեռնարկեն որևէ գործողություն, որը կարող է […] ...

Իսրայելը չի ​​հերքել, որ իր հարվածի թիրախը եղել է «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղարը

12:31 28.09.2024

Իսրայելը չի ​​հերքել, որ իր հարվածի թիրախը եղել է «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղարը

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դենի Դանոնը չի կարող հաստատել, թե արդյոք «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան գտնվել է Բեյրութում շիա շարժման կենտրոնական շտաբում, որը հարձակման է ենթարկվել Իսրայելի օդուժի կողմից ուրբաթ օրը, սակայն չի հերքել, որ թիրախը հենց նա է եղել։ «Վատ կերպարների հանդիպում էր «Հըզբոլլահի» կենտրոնական շտաբում, և երբ ես խոսում եմ վատ կերպարների […] ...

Առանց ԵՄ-ի և ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կհանձնվեր մի քանի շաբաթից․ Բորել

12:23 28.09.2024

Առանց ԵՄ-ի և ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կհանձնվեր մի քանի շաբաթից․ Բորել

Ուկրաինան, առանց ԱՄՆ-ի և Եվրամիության օգնության, ստիպված կլիներ հանձնվել Ռուսաստանի հետ հակամարտությունում մի քանի շաբաթվա ընթացքում։ Նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով ԱՄՆ-ում արտաքին հարաբերությունների խորհրդի սեմինարի ժամանակ, որը հեռարձակվել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության կողմից: «Առանց ձեզ և առանց մեզ, Ուկրաինան կհանձնվեր մի քանի շաբաթից»,- […] ...

BACK_TO_TOP