Դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+18.09 oC

Դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդին

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

19:35 27.09.2024

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդ Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ Հունահայոց Թեմի Ազգային Վարչության ատենապետ Թագվոր Հովակիմյանի և Տեր Պարետ քահանա Խաչերյանի ուղեկցությամբ։

Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, դեսպան Մկրտչյանը ողջունել է Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ շնորհավորելով և հաջողություն մաղթելով կարևոր առաքելություն ստանձնելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-Հունաստան հարաբերություններում գրանցվող զարգացումները և դեսպանության գործունեությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.09.2024

SHANTNEWS

Հայաստանը Հնդկաստանից կգնի ժամանակակից հրթիռներ, որոնք ռուսական «Իսկանդերի» անալոգն են

21:57 27.09.2024

Հայաստանը Հնդկաստանից կգնի ժամանակակից հրթիռներ, որոնք ռուսական «Իսկանդերի» անալոգն են

Հնդկաստանը հակված է արագացնել Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակի վաճառքի գարծարքի իրականացումը: Հնդկական Indian Defence Research Wing-ը տեղեկացնում է, որ Նյու Դելիում մտադիր են շատ շուտով ավարտին հասցնել բոլոր ֆորմալ գործնթացներն ու անցնել ռազմական տեխնիկայի մատակարարմանը: Ի՞նչ սպառազինության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը Pralay կոչվող հրթիռի մասին է: Այդ պարբերականը […] ...

Իրանը Իսրայելին ԱՄՆ-ի օգնության փաթեթն անվանել է «մարդասպանների վարձատրություն»

21:51 27.09.2024

Իրանը Իսրայելին ԱՄՆ-ի օգնության փաթեթն անվանել է «մարդասպանների վարձատրություն»

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ԱՄՆ-ից Իսրայելին տրամադրվող 8,7 միլիարդ դոլարի չափով ֆինանսական օգնության հաջորդ փաթեթն անվանել է «մարդասպանների վարձատրություն պատվիրատուից»։ «Իսրայելի ռեժիմը հայտարարեց, որ ԱՄՆ-ից ստացել է 8,7 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթ՝ տարածաշրջանում իր ռազմական գերակայությունը պահպանելու համար: Այս գումարները ոչ այլ ինչ են, քան պատվիրատուի կողմից մարդասպանների և հանցագործների […] ...

Իսրայելին հրադադարի միջազգային կոչերը չեն հուզում․ Լիբանանի վարչապետ

21:46 27.09.2024

Իսրայելին հրադադարի միջազգային կոչերը չեն հուզում․ Լիբանանի վարչապետ

Միջազգային ջանքերը և կրակի դադարեցման կոչերը Իսրայելին չեն հուզում, ասել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին, մեկնաբանելով Բեյրութի հարավային արվարձանների վրա Իսրայելի ավիահարվածը։ «Նոր ագրեսիան ապացուցում է, որ իսրայելական թշնամուն չեն հուզում միջազգային բոլոր ջանքերի և և կրակի դադարեցման կոչերը, ինչը միջազգային հանրությանը պատասխանատու է դարձնում այս ագրեսիան զսպելու և Լիբանանի դեմ բռնակալության ու ցեղասպան պատերազմի […] ...

Բրազիլիան ակնկալում է, որ գլոբալ Հարավը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար հարթակ կպատրաստի

21:31 27.09.2024

Բրազիլիան ակնկալում է, որ գլոբալ Հարավը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար հարթակ կպատրաստի

Բրազիլիան ակնկալում է, որ գլոբալ Հարավի երկրները կկարողանան հարթակ պատրաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բրազիլիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սելսո Ամորիմը։ «Մենք վստահ ենք, որ կգա բանակցությունների պահը, իսկ երբ գա, կասենք՝ տեսեք, կա խաղաղության ճանապարհ»,- ասել է նա։ Դիվանագետը հավելել է, որ բացի Բրազիլիայից և Չինաստանից, Ուկրաինայի հակամարտության […] ...

Նիդերլանդներում հաքերները գողացել են բոլոր ոստիկանների անուններն ու կոնտակտային տվյալները

21:20 27.09.2024

Նիդերլանդներում հաքերները գողացել են բոլոր ոստիկանների անուններն ու կոնտակտային տվյալները

Նիդերլանդների բոլոր ոստիկանների անուններն ու աշխատանքային կոնտակտային տվյալները գողացվել են կիբերհարձակման հետևանքով: Այս մասին խորհրդարանին ուղղված նամակում հայտնել է արդարադատության և անվտանգության նախարար Դևիդ վան Վիլը։ Նրա խոսքով՝ արտահոսքը տեղի է ունեցել ոստիկաններից մեկի կայքը կոտրելու հետևանքով։ Նախարարը ընգծել է , որ խոսքը բացառապես անունների, պաշտոնների, աշխատանքային շփումների մասին է։ «Սա չի վերաբերում անձնական տեղեկատվությանը […] ...

BACK_TO_TOP