Գորիսի համայնքային ոստիկանները ծառերն ապօրինի հատելու դեպք են բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+22.09 oC

Գորիսի համայնքային ոստիկանները ծառերն ապօրինի հատելու դեպք են բացահայտել

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

14:28 30.09.2024

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները սեպտեմբերի 29-ին, ժամը 21.20-ի սահմաններում, շրջագայության ժամանակ Տաթև բնակավայրի ճանապարհին ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը: Թափքում եղած փայտանյութի վերաբերյալ

Շուռնուխ գյուղի բնակիչ 32-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ 4 խմ բոխի տեսակի փայտանյութը հատել է Շուռնուխ գյուղի հարակից անտառից:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլիկն անհավանական աշխատանք է տանում. Ժոան Լապորտա

16:10 30.09.2024

Ֆլիկն անհավանական աշխատանք է տանում. Ժոան Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գնահատել է ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի կատարած աշխատանքը։ «Ֆլիկն անհավանական աշխատանք է տանում։ Նա երկար ժամանակ ուսումնասիրել է «Բարսելոնայի» խաղը։ Մենք մեր մարզադպրոցին հավատարիմ ենք։ Դա մեզ օգնում է նաև կարգավորել ակումբի ֆինանսական վիճակը»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է As-ը։ Գերմանացի մասնագետը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է այս տարվա ամռանը։ […] ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանին

16:06 30.09.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է հայազգի գործարար և բարերար, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Նուբար Աֆեյանի աջակցությամբ Հայաստանում տարիներ շարունակ իրականացվող նախաձեռնությունները՝ կարևորելով դրանց՝ համակարգային փոփոխությունների բերող նշանակությունը։ Այս համատեքստում Նուբար Աֆեյանը տեղեկացրել է «Աֆեյան […] ...

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մարզերում ապահովում է շրջիկ  սպասարկում

16:00 30.09.2024

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մարզերում ապահովում է շրջիկ սպասարկում

Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման բարեփոխումները և դիտարկելով քաղաքացիների հարմարավետությունը որպես առաջնահերթություն՝ մարզերում գործարկել է շրջիկ ծառայություն։ Այն տեղում կապահովի միգրացիայի և քաղաքացիության ծառայության սպասարկման ոլորտի գործառույթները։ Արդյունքում՝ ծառայությունների մատուցումը քաղաքացու համար դառնում է ավելի հասանելի, իսկ նախաձեռնությունն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում՝ հեռավոր գյուղեր։ Ծրագիրն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՆԳ նախարարությունը […] ...

Ռյուտեն վաղը կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը. ո՞րն է լինելու նրա հիմնական առաքելությունը

15:51 30.09.2024

Ռյուտեն վաղը կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը. ո՞րն է լինելու նրա հիմնական առաքելությունը

Երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 1-ին, Մարկ Ռյուտեն պաշտոնապես կստանձնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա կփոխարինի Յենս Ստոլտենբերգին, ով գլխավորել է դաշինքը վերջին տասը տարիներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ Նիդերլանդների նախկին վարչապետ Ռյուտեն կբախվի մի շարք լուրջ մարտահրավերների, այդ թվում՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմը, ԱՄՆ քաղաքականության մեջ աճող անորոշությունը և Ռուսաստանի սպառնալիքները: […] ...

Կոմիտաս պողոտայում ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ

15:48 30.09.2024

Կոմիտաս պողոտայում ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ

2024թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում տեսել է, որ իր բնակության վայր հանդիսացող Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 46 հասցեի բակային հատվածում կայանված իրեն պատկանող «Honda Kona» մակնիշի և հարևանությամբ կայանված «Opel» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներն այրվում են: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 23-29-ը

15:44 30.09.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 23-29-ը

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (29.09.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 35սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.644մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 29-ը ներառյալ՝ 178.780մլն.մ³: Սեպտեմբերի […] ...

BACK_TO_TOP