Էլինա Ավանեսյանի երկրորդ հաղթանակը․ Պեկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+23.09 oC

Էլինա Ավանեսյանի երկրորդ հաղթանակը․ Պեկին

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

15:28 27.09.2024

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակը տարավ Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարում և դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Երկրորդ շրջանում աշխարհի 47-րդ ռակետը երեք սեթում պարտության մատնեց ամերիկացի Կերոլայն Դոուլհայդին (98-րդ ռակետ)՝ 6-3, 5-7, 6-2։ Մրցախաղը տևեց 2 ժամ 5 րոպե։

Այս փուլում Էլինա Ավանեսյանը պետք է մրցեր աշխարհի 13-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որը հրաժարվել է մրցաշարի մասնակցությունից։ Հայ թենիսիստուհու հաջորդ մրցակիցը կլինի ուկրաինացի Յուլիա Ստարոդուբցևան (115-րդ ռակետ)։

Մեկնարկային մրցախաղում 22-ամյա Ավանեսյանը 6-2, 7-5 հաշվով հաղթել էր ամերիկացի Էմինա Բեկտասին (117-րդ ռակետ)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 27.09.2024

SHANTNEWS

Գնել Սանոսյանը մասնակցել է միջազգային հանքարդյունաբերական համաժողովին

17:56 27.09.2024

Գնել Սանոսյանը մասնակցել է միջազգային հանքարդյունաբերական համաժողովին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։ Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին, իր ելույթում մասնավորապես ասելով, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն հանրապետությունում արդյունաբերության և արտահանման մեջ կարևորագույն ոլորտներից մեկն է. «Ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և […] ...

Հրդեհ՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում

17:51 27.09.2024

Հրդեհ՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։26-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցում գտնվող ինքնաշեն ոչ բնակելի փայտե տնակում՝ մոտ […] ...

Փակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին

17:47 27.09.2024

Փակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն փակ է լինելու Մյասնիկյան պողոտա-Սարալանջի փողոց տրանսպորտային հանգույցի Արմենակյան փողոցի՝ Սարալանջի փողոցի խաչմերուկից «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին, որտեղ վերականգնվում է կամրջի դեֆորմացիոն կարը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:   ...

ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն

17:42 27.09.2024

ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն

Սեպտեմբերի 27-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար, նշել, որ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ […] ...

Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվել

17:35 27.09.2024

Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվել

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արմավիրի հաշվառման և քննական բաժանմունքի աշխատակիցների հետ, բացահայտել են խարդախության դեպք: Համատեղ ստացած տեղեկության համաձայն` Արմավիր քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մի քաղաքացուց վերցրել է գումար: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ դեռևս հուլիսի 11-ին քաղաքացին իր ծանոթի միջոցով […] ...

BACK_TO_TOP