Վան Գոգի կտավն աճուրդում վաճառվել է 27,6 մլն դոլարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+24.09 oC

Վան Գոգի կտավն աճուրդում վաճառվել է 27,6 մլն դոլարով

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

14:44 27.09.2024

Հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի «Moored Boats» կտավը Christie’s աճուրդի տանը վաճառվել է 27,6 միլիոն դոլարով, ինչը ցածր է փորձագետների ակնկալած գումարից։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։

Ինչպես նշում է հրատարակությունը, փորձագետներն ակնկալում էին, որ Կառլո Բուրբոնի կնոջը՝ Կամիլա Սիցիլիանին պատկանող կտավը կարող է վաճառվել 29,6-48,8 մլն դոլարով։

Թերթի գնահատականով՝ սեպտեմբերի 26-ին Christie’s-ի՝ Հոնկոնգի նոր ասիական կենտրոնակայանում կայացած առաջին աճուրդում արվեստի շատ գործեր վաճառվել են ակնկալվածից ցածր կամ նվազագույն շեմից փոքր-ինչ բարձր գումարով, չնայած աճուրդի առաջացրած հանրային հետաքրքրությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոսկու ձուլակտրոների և թանկարժեք զարդերի փորձաքննությունն ավելի արագ և արդյունավետ կլինի. Փորձագիտական կենտրոնը համալրվել է նոր սարքով

17:00 27.09.2024

Ոսկու ձուլակտրոների և թանկարժեք զարդերի փորձաքննությունն ավելի արագ և արդյունավետ կլինի. Փորձագիտական կենտրոնը համալրվել է նոր սարքով

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է թանկարժեք և ոչ թանկարժեք քարերի, միներալների հետազոտությունների համար նախատեսված նորագույն սարքավորումներով և էտալոնային նմուշներով: Նոր սարքերը հնարավորություն են ընձեռում հայտնաբերել մետաղի կամ համաձուլվածքի հաստ շերտի տակ առկա այլ համաձուլվածքները ՝ առանց վերջիններիս վնասման, ինչը շատ կարևոր հանգամանք է թանկարժեք զարդերի և ոսկու […] ...

Կանցկացվի «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը

16:55 27.09.2024

Կանցկացվի «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը

Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը։ Մրցույթ-փառատոնը նախատեսված է Հայաստանի և սփյուռքի 8-18 տարեկան երեխաների և պատանիների համար։ Հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել երեխաներին և պատանիներին ավելի խորը ուսումնասիրելու և ծանոթանալու Շառլ Ազնավուրի և Սերգեյ […] ...

Նեթանյահուն ամեն ինչ կանի պաղեստինյան պետության ստեղծումը կանխելու համար. Բորել

16:52 27.09.2024

Նեթանյահուն ամեն ինչ կանի պաղեստինյան պետության ստեղծումը կանխելու համար. Բորել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտա պաղեստինյան պետության ստեղծումը։ Նման կարծիք է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բրյուսելյան Euractiv պորտալին տված հարցազրույցում։ «Բոլորին պարզ է, որ Նեթանյահուի կառավարությունը չի ցանկանում բանակցությունների մեջ ներգրավվել և կանի ամեն ինչ՝ թույլ չտալու պաղեստինյան պետության ստեղծումը», – ասել է նա։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ […] ...

Քննարկվել են լեռնագնացության զարգացմանը վերաբերող հարցեր

16:48 27.09.2024

Քննարկվել են լեռնագնացության զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ ֆեդերացիայի ղեկավար Սուրեն Դանիելյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է խրախուսել ֆեդերացիայի անդամներ Գևորգ Գրիգորյանին, Հայկ Կարապետյանին և Գևորգ Գասպարյանին՝ Հայաստանում լեռնագնացություն զարգացնելու և […] ...

Քրեական վարույթի շրջանակում վերականգնվել է ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված շուրջ 162 մլն դրամ վնասը

16:45 27.09.2024

Քրեական վարույթի շրջանակում վերականգնվել է ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված շուրջ 162 մլն դրամ վնասը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել են ՓԲ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Քրեական վարույթով կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ցեմենտի արտադրությամբ […] ...

Հրկիզում մայրաքաղաքում. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

16:42 27.09.2024

Հրկիզում մայրաքաղաքում. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 24-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունում ստացված ահազանգը հրդեհի մասին էր։ Մայրաքաղաքի Վրացական փողոցում ավտոմեքենա էր այրվում։ Ահազանգն անմիջապես փոխանցվեց Հրշեջ փրկարարական ջոկատներին, նաև` ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Արդեն ժամը 1.17-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 45-ամյա կինը հայտնեց, որ րոպեներ առաջ անհայտ անձը հրկիզել է Կոմիտասի պողոտայի […] ...

BACK_TO_TOP