20:10 27.09.2024
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարից կապիտան Ջեք Ճնճղուկի կերպարով այցելել է երեխաներին Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքի հիվանդանոցներից մեկում: Այս մասին ասվում է տարածաշրջանային իշխանությունների հայտարարության մեջ։
Դեփը ժամանել է այնտեղ՝ մասնակցելու Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնին։
«Ջեք Ճնճղուկը զրուցում էր, խաղում և ծիծաղում մանկաբուժական և ուռուցքաբանության բաժանմունքում բուժում ստացող տղաների և աղջիկների հետ», – բացատրել են մարզային իշխանությունները:
Նրանց խոսքով՝ դերասանն օգնել է երեխաներին «մի քանի րոպե մոռանալ այն դժվարությունների մասին, որոնց միջով այժմ անցնում են»։
Դեփը 61 տարեկան է։ Նա դերեր ունի տասնյակ ֆիլմերում։ «Կարիբյան ծովի ծովահենները» արկածային ֆիլմերի շարքը, որտեղ նա խաղացել է գլխավոր դերը, համարվում է նրա մասնակցությամբ ամենահաջողված կոմերցիոն նախագծերից մեկը։
20:19 27.09.2024
Ասբեստի վտանգի գնահատում19:19 27.09.2024
Աշոտ Մովսիսյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր18:47 27.09.2024
Վերանորոգվում են Արաքս համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տները18:27 27.09.2024
Գորիսում կասեցվել է ապօրինի ջրօգտագործումը18:17 27.09.2024
Տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը18:06 27.09.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին17:51 27.09.2024
Հրդեհ՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում16:48 27.09.2024
Քննարկվել են լեռնագնացության զարգացմանը վերաբերող հարցեր16:17 27.09.2024
«Արարատի» ֆուտբոլիստը հրավիրվել է Մադագասկարի հավաքական15:57 27.09.2024
Երեք ոսկե մեդալ մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայից12:25 27.09.2024
Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին21:57 27.09.2024
Հայաստանը Հնդկաստանից կգնի ժամանակակից հրթիռներ, որոնք ռուսական «Իսկանդերի» անալոգն ենՀնդկաստանը հակված է արագացնել Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակի վաճառքի գարծարքի իրականացումը: Հնդկական Indian Defence Research Wing-ը տեղեկացնում է, որ Նյու Դելիում մտադիր են շատ շուտով ավարտին հասցնել բոլոր ֆորմալ գործնթացներն ու անցնել ռազմական տեխնիկայի մատակարարմանը: Ի՞նչ սպառազինության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը Pralay կոչվող հրթիռի մասին է: Այդ պարբերականը […] ...
21:51 27.09.2024
Իրանը Իսրայելին ԱՄՆ-ի օգնության փաթեթն անվանել է «մարդասպանների վարձատրություն»Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ԱՄՆ-ից Իսրայելին տրամադրվող 8,7 միլիարդ դոլարի չափով ֆինանսական օգնության հաջորդ փաթեթն անվանել է «մարդասպանների վարձատրություն պատվիրատուից»։ «Իսրայելի ռեժիմը հայտարարեց, որ ԱՄՆ-ից ստացել է 8,7 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթ՝ տարածաշրջանում իր ռազմական գերակայությունը պահպանելու համար: Այս գումարները ոչ այլ ինչ են, քան պատվիրատուի կողմից մարդասպանների և հանցագործների […] ...
21:46 27.09.2024
Իսրայելին հրադադարի միջազգային կոչերը չեն հուզում․ Լիբանանի վարչապետՄիջազգային ջանքերը և կրակի դադարեցման կոչերը Իսրայելին չեն հուզում, ասել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին, մեկնաբանելով Բեյրութի հարավային արվարձանների վրա Իսրայելի ավիահարվածը։ «Նոր ագրեսիան ապացուցում է, որ իսրայելական թշնամուն չեն հուզում միջազգային բոլոր ջանքերի և և կրակի դադարեցման կոչերը, ինչը միջազգային հանրությանը պատասխանատու է դարձնում այս ագրեսիան զսպելու և Լիբանանի դեմ բռնակալության ու ցեղասպան պատերազմի […] ...
21:31 27.09.2024
Բրազիլիան ակնկալում է, որ գլոբալ Հարավը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար հարթակ կպատրաստիԲրազիլիան ակնկալում է, որ գլոբալ Հարավի երկրները կկարողանան հարթակ պատրաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բրազիլիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սելսո Ամորիմը։ «Մենք վստահ ենք, որ կգա բանակցությունների պահը, իսկ երբ գա, կասենք՝ տեսեք, կա խաղաղության ճանապարհ»,- ասել է նա։ Դիվանագետը հավելել է, որ բացի Բրազիլիայից և Չինաստանից, Ուկրաինայի հակամարտության […] ...
21:20 27.09.2024
Նիդերլանդներում հաքերները գողացել են բոլոր ոստիկանների անուններն ու կոնտակտային տվյալներըՆիդերլանդների բոլոր ոստիկանների անուններն ու աշխատանքային կոնտակտային տվյալները գողացվել են կիբերհարձակման հետևանքով: Այս մասին խորհրդարանին ուղղված նամակում հայտնել է արդարադատության և անվտանգության նախարար Դևիդ վան Վիլը։ Նրա խոսքով՝ արտահոսքը տեղի է ունեցել ոստիկաններից մեկի կայքը կոտրելու հետևանքով։ Նախարարը ընգծել է , որ խոսքը բացառապես անունների, պաշտոնների, աշխատանքային շփումների մասին է։ «Սա չի վերաբերում անձնական տեղեկատվությանը […] ...