12:30 27.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ֆինլանդիայի և Էստոնիայի կրթության և մշակույթի նախարարությունների կողմից կազմակերպված կրթական միջոցառմանը, որը անցկացվել է Եվրոպական կրթական հիմնադրամի «Teaching Excellence–Empowering Educators» արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
«Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՄՊՀ պրոռեկտոր Մարինա Հարությունյանը։
Այցի ընթացքում քննարկվել են ֆիննական և էստոնական կրթական համակարգերի առանձնահատկություններն ու արդյունավետության մեխանիզմները։ Ծրագրի շրջանակում այցեր են կազմակերպվել Ֆինլանդիայի և Էստոնիայի կրթության և մշակույթի նախարարություններ, Հելսինկիի և Տալլինի համալսարաններ, Ֆիննական կրթության որակի գնահատման կենտրոն, Ուսուցչական արհմիություն և մի շարք այլ կազմակերպություններ։ Քննարկվել են ֆիննական և էստոնական կրթական համակարգերի կառուցվածքը, ուսուցիչների շարունակական կրթության, որակի վերահսկողության, ուսուցիչների իրավունքների պաշտպանության և այլ հարցեր։
Եվրոպական կրթական հիմնադրամի գործընկերներին ներկայացվել են Հայաստանի հետ հետագա համագործակցության առաջնահերթությունները՝ մանկավարժական կրթության զարգացման, հանրակրթության պետական չափորոշչի ներդրման աշխատանքների բարելավման, դպրոցներում մենթորական համակարգի ներդրման ուղղություններով։
Ծրագրին մասնակցել են նաև Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի պատվիրակությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։
15:57 27.09.2024
Երեք ոսկե մեդալ մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայից12:25 27.09.2024
Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին11:00 27.09.2024
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 27-ին10:46 27.09.2024
Ծառուկյանը բոլոր շանսերն ունի Մախաչևին հաղթելու․ UFC-ի մարտիկ10:25 27.09.2024
Հրդեհ Մուսալեռ գյուղում21:55 26.09.2024
Ֆուտբոլիստներին վերաբերվում են ինչպես անասունների․ Թիերի Անրի21:32 26.09.2024
Գազանջատումներ՝ Լոռու մարզի որոշ հասցեներում21:23 26.09.2024
Վինիսիուսին վիրավորած երկրպագուն 1 տարվա ազատազրկման կենթարկվի21:03 26.09.2024
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում20:54 26.09.2024
Քոնոր Մաքգրեգորը հրապարակել է դոպինգ թեստի պատասխանը20:46 26.09.2024
Հնդկաստանում բռնել են մարդկանց վրա հարձակված խուլ վագրին20:37 26.09.2024
Ճապոնիայի հյուսիսում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել19:12 26.09.2024
«Բարսելոնան» 9 ամսվա պայմանագիր կկնքի Վոյցեխ Շչեսնիի հետ19:07 26.09.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին18:39 26.09.2024
Ճապոնիան ԱՄՆ-ի հետ լայնածավալ զորավարժություններ կանցկացնի15:49 27.09.2024
Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի խաղերը 2025 թվականին կկայանան ԵրևանումՏափօղակով հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի խաղերը 2025 թվականին կկայանան Երևանում: Որոշումը կայացվել է սեպտեմբերի 26-ին, Հունաստանում տեղի ունեցած Հոկեյի միջազգային ֆեդերացիայի համագումարում, հաղորդում է հոկեյի Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը։ Մրցաշարին կմասնակցեն նաև Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: Առաջնությունը տեղի կունենա ապրիլի 13-19-ը։ ...
15:42 27.09.2024
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ամենամյա միջոցառման նախարարական ընդունելությանըՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ամենամյա միջոցառման նախարարական ընդունելությանը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Զարգացման գլոբալ հարացույցի վերաբերյալ պանելային քննարկում, որին ելույթներով հանդես են եկել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն, Գայանայի արտաքին գործերի նախարար Հյու Հիլթոն […] ...
15:36 27.09.2024
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերինՍեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Գոհունակությամբ արձանագրելով երկու հարևան երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ներուժը լավագույնս իրացնելու հնարավորությունները: Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում […] ...
15:34 27.09.2024
Բիզնես բարեվարքություն, կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներ. ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքըԱրդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը մասնակցել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի և միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպած «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը. ներդրման և իրավակիրարկման հիմնախնդիրները» խորագրով աշխատաժողովին: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը, որի շրջանակում անդրադարձ […] ...
15:28 27.09.2024
Էլինա Ավանեսյանի երկրորդ հաղթանակը․ ՊեկինՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակը տարավ Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարում և դուրս եկավ 1/16 եզրափակիչ։ Երկրորդ շրջանում աշխարհի 47-րդ ռակետը երեք սեթում պարտության մատնեց ամերիկացի Կերոլայն Դոուլհայդին (98-րդ ռակետ)՝ 6-3, 5-7, 6-2։ Մրցախաղը տևեց 2 ժամ 5 րոպե։ Այս փուլում Էլինա Ավանեսյանը պետք է մրցեր աշխարհի 13-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որը հրաժարվել […] ...
15:21 27.09.2024
ՄԱԿ-ը միջոցներ չունի ձմռանը Ուկրաինային օգնելու համարՄԱԿ-ը բավարար միջոցներ չունի ձմռանը Ուկրաինային օգնելու համար, ասել է Ուկրաինայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) ներկայացուցիչ Քերոլայն Լինդհոլմ Բիլինգը։ Նախօրեին Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ 2025 թվականին արևմտյան երկրներից Ուկրաինային սպառազինության մատակարարումները վտանգի տակ են դաշնակիցների կողմից միջոցների բացակայության պատճառով։ «Իրականությունն այն է, որ մեր նման կազմակերպությունների ֆինանսավորումը տարվա այս եղանակին չափազանց ցածր […] ...