17:14 26.09.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Մեծ քսանյակի նախարարական երկրորդ հանդիպմանը.
«Հարգարժա՛ն նախագահող,
Ձերդ գերազանցություններ,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել G20-ում Բրազիլիայի նախագահությանը և Բրազիլիայի նախագահ պարոն Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային բաց կազմով հանդիպում կազմակերպելու այս պատմական նախաձեռնության համար:
Շարունակական մարտահրավերները վտանգում են միջազգային խաղաղությունն և անվտանգությունը, ինչպես նաև խոչընդոտում են կայուն զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին։ Միջազգային հանրության պատշաճ և հստակ քայլերը՝ առաջնագծում ունենալով վերափոխված ՄԱԿ-ը, ինչպես բազմակողմանիության ամրապնդման, այնպես էլ անվտանգ, բարգավաճ և կայուն ապագայի կառուցման համար անհրաժեշտ հրամայականն են։ Այս առումով, այսօրվա քննարկումների հայեցակարգում նախանշված հիմնական առաջնահերթությունները առավել տեղին են, քան երբևէ:
Ձերդ գերազանցություններ,
Ես ներկայացնում եմ դեպի ծով ելք չունեցող, միջին եկամուտ ունեցող երկիր, որը վերջին տարիներին ստիպված է եղել դիմակայել համաշխարհային և տարածաշրջանային ճգնաժամերի հետևանքներին։ Հայաստանը մշտապես ընդգծել է հատուկ իրավիճակներում հայտնված երկրների կարիքների հասցեագրման կարևորությունը՝ գլոբալ այնպիսի միջավայրի ձևավորմանը նպաստելու միջոցով, որտեղ յուրաքանչյուր երկիր նպատակային և հարմարեցված քաղաքականության ու աջակցության միջոցով հնարավորություն կունենա կյանքի կոչել իր զարգացման ձգտումները: Այս տեսանկյունից կարևորվում է ուժեղ, ներառական և արդյունավետ ֆինանսական հաստատությունների դերը։
Գլոբալ անվտանգության, մարդասիրական, տնտեսական և բնապահպանական փխրուն իրավիճակի պայմաններում միջազգային հանրությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի հատուկ իրավիճակներում հայտնված և միջին եկամուտ ունեցող երկրների կառուցվածքային խոցելիությանը՝ նրանց համար հեշտացնելով արտոնյալ ֆինանսավորման հասանելիությունը և աջակցելով գլոբալ գործընթացներին նրանց հավասար հիմունքներով ինտեգրմանը՝ Ադիս Աբեբայի գործողությունների ծրագրում ամրագրված պարտավորություններին համապատասխան։
Շարունակվող կլիմայական ճգնաժամի հետևանքները դժվար հաղթահարելի են հատկապես լեռնային երկրների համար, ինչպիսին է, օրինակ՝ Հայաստանը։ Կլիմայի փոփոխության սպառնալիքներն ազդում են կայուն զարգացման բոլոր ասպեկտների վրա՝ պահանջելով համատեղ գործողություններ՝ հետևանքների արդյունավետ մեղմման և հարմարվողականության քաղաքականություն ապահովելու, ինչպես նաև կորուստների և վնասների նվազեցման ուղղությամբ։
Այս համատեքստում կլիմայի ֆինանսավորման բավարար, կայուն և կանխատեսելի մեխանիզմների ստեղծումը՝ տարբեր շահագրգիռ կողմերի լիարժեք մասնակցությամբ, առանցքային նշանակություն ունի «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով և Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացման համար։
Ձերդ գերազանցություններ,
Կայուն զարգացմանը հնարավոր չէ հասնել առանց տևական խաղաղության հաստատման։ Այսօր բազմաթիվ տարածաշրջաններում մենք ականատես ենք ագրեսիայի, զինված հակամարտությունների, աշխարհաքաղաքական լարվածության և անվստահության, որոնք լրջորեն խաթարում են զարգացման առաջընթացը։
Մեր տարածաշրջանը նույնպես բախվել է բազմաթիվ մարտահրավերների: Հայաստանի զարգացման նկրտումների վրա կտրուկ ազդել են լայնածավալ պատերազմի, նրա ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիաների և Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության (շուրջ 140.000) բռնի տեղահանման հետևանքները։
Չնայած վրա հասած աղետներին՝ ՀՀ կառավարությունը վճռական է տրամադրված իր հավակնոտ բարեփոխումների ծրագիրը իրականացնելու հարցում։ Այն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների առաջմղմանը, օրենքի գերակայության և գենդերային հավասարության հաստատմանը, ինչպես նաև երիտասարդության հզորացմանը։
Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է, և մենք ջանք չենք խնայում մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։ Մենք մշակել և ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս։ Այդ նախագծի առանցքային իմաստն է զարգացնել փոխկապակցվացությունը Հայաստանի և հարևան երկրների միջև։ Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, նոր հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար՝ նպաստելով քաղաքական երկխոսությանը, խաղաղությանը և բարգավաճմանը տարածաշրջանում և դրանից անդին։ Մենք ապավինում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությանը՝ վերը նշված նպատակներն առաջ մղելու գործում։
Եզրափակելով՝ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Բրազիլիային այս քննարկումը կազմակերպելու համար։ Մենք ընդունել ենք «Հանուն ապագայի դաշնագիրը», ինչը մեզ հնարավորություն է ընձեռում վերահաստատել մեր հանձնառությունը վերափոխված բազմակողմանիությանը, որն ուղղված է առաջիկա մարտահրավերներին առավել արդյունավետ կերպով արձագանքելուն և գալիք սերունդների համար ապահով, կայուն և բարգավաճ ապագա ապահովելուն։ Շնորհակալ եմ»։
15:52 31.01.2025
Նոր տեսանյութ է հայտնվել Վաշինգտոնում ուղղաթիռի և ինքնաթիռի բախումիցՆոր տեսանյութ է հայտնվել Վաշինգտոնի մոտ Sikorsky H-60 ռազմական ուղղաթիռի և American Airlines Bombardier CRJ700 մարդատար ինքնաթիռի բախումից։ Վաշինգտոնի Ռեյգանի միջազգային օդանավակայանի մոտ հինգշաբթի գիշերը բախվել են քաղաքացիական ինքնաթիռն ու ռազմական ուղղաթիռը։ Ինքնաթիռում եղել է 60 ուղեւոր և անձնակազմի չորս անդամ, իսկ ուղղաթիռում՝ անձնակազմի երեք անդամ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքնաթիռի կործանումից […] ...
15:45 31.01.2025
Փաշինյանը Լուկաշենկոյի հետ բանավեճն ավարտված է համարումՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իր բանավեճն ավարտվել է, ինքը Լուկաշենկոյի հետ բանավեճի հարց այլևս չունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին, թե «44-օրյա պատերազմի բռնկման համար մեղավոր են Հայաստանի իշխանությունները, և որ Նիկոլ Փաշինյանը կործանում է Հայաստանը»։ «Լուկաշենկոյի […] ...
15:30 31.01.2025
ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի մի քանի թեկնածուների հետՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։ «Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝ գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։ ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք […] ...
15:21 31.01.2025
Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցությունՀունվարի 29-ին Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը Կապան քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ։ Արթուր Խուդինյանն անդրադարձել է գրանցված արդյունքներին, բացթողումների վերացման ուղղությամբ տվել հանձնարարականներ։ Քննարկվել են ծառայության կազմակերպման ու անցկացման, կատարողական կարգապահության, քաղաքացիների հետ գրագետ հաղորդակցության և մի շարք այլ հարցեր։ ...
15:13 31.01.2025
Ապօրինի զենք-զինամթերք պահելու համար Կոտայքում ձերբակալվել է 48-ամյա տղամարդԿոտայքի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Գեղիի 48-ամյա մի բնակիչ ապօրինի պահում է զենք և զինամթերք: Հունվարի 30-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նրա տանը. հայտնաբերել է ինքնաձիգի քսանյոթ փամփուշտ և հրացան: 48-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ ...
15:05 31.01.2025
Կալլասը հայտարարել է Ռաֆահում ԵՄ առաքելության մեկնարկի մասինԵվրամիությունը ուրբաթ օրը առաքելություն է տեղակայում Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քաջա Կալլասը։ «Եվրոպան այստեղ է օգնելու նպատակով։ Եվրամիության քաղաքացիական սահմանային առաքելությունն այսօր ուղարկվում է Ռաֆահի անցակետ՝ պաղեստինցիների և իսրայելցիների խնդրանքով: Այն կաջակցի պաղեստինյան սահմանապահ անձնակազմին և թույլ կտա մարդկանց տեղափոխել Գազայից, այդ թվում՝ բժշկական օգնության կարիք ունեցողներին», […] ...