Կառավարությունը հավանություն է տվել է ՀՀ 2025թ.-ի պետբյուջեի մասին օրենքի նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 09 2024
  • $
    387.45
  • RUBLE
    4.18
  • 432.20
WEATHER
+17.09 oC

Կառավարությունը հավանություն է տվել է ՀՀ 2025թ.-ի պետբյուջեի մասին օրենքի նախագծին

15:33 26.09.2024

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության՝ 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծին:

Օրինագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախագծում իրականացվել են որոշ փոփոխություններ ու լավարկումներ: Առաջին կետը վերաբերում է կապիտալ ծախսերի՝ հաջորդ բյուջետային տարիներ տեղափոխելու մեխանիզմին: Երկրորդ կետը վերաբերում է բազմամյա պարտավորությունների գծով տեղեկատվությանը: Նախագծում առանձին հավելվածով կներկայացվեն 2025 թ. պետական բյուջեում ներառված այն միջոցառումները, որոնք ունեն հստակ սահմանված ավարտի ժամկետ, հավելվածով կբացահայտվեն այդ միջոցառումների բովանդակությունը, մեկնարկի և ավարտի տարեթվեր, ընդհանուր և մնացորդային արժեքներ, ինչպես նաև 2025 թվականին նախատեսվող ծախսերի մեծություններ: «Դա հնարավորություն կտա ԱԺ բյուջետային քննարկումներում ծախսային միջոցառումները՝ ինչպես նախկինից շարունակվող, այնպես էլ նոր մեկնարկող, դիտարկել ողջ կենսացիկլի մեջ՝ հաշվի առնելով դրանց ֆիսկալ ազդեցությունը հետագա տարիների վրա»,- ասել է նախարարը:

Ֆինանսների նախարարն անդրադարձել է նաև հիմնական ֆինանսական ցուցանիշներին: Ըստ այդմ՝ 2025 թ. ՀՆԱ-ն կանխատեսվել է 11 տրիլիոն 50 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5,6 տոկոս, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3,5 տոկոս, միջին գնաճը՝ 3,5 տոկոս: Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2 տրիլիոն 873 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 760 մլրդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ 2024 թ. հաստատված բյուջեի համեմատ՝ 0,1, իսկ 2024-ի սպասողականի համեմատ՝ 0,7 տոկոսային կետով՝ հասնելով Կառավարության ծրագրով սահմանված 25 տոկոս թիրախին: Պետական բյուջեի ծախսերը նախատեսում են 3 տրիլիոն 482 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրիլիոն 749 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733 մլրդ դրամ: Ընդ որում՝ կապիտալ ծախսերը նախատեսվում են պատմական մակարդակներից զգալիորեն բարձր մակարդակում՝ տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների ամրապնդման համար: Ըստ նախարարի՝ կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում 2025-ին կհասնի 6,6 տոկոսի, ծախսային քաղաքականությունը կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության լրացուցիչ նախաձեռնություններով և համակարգային բարեփոխումներով ուղղված է լինելու մարդկային կապիտալի առավել արդյունավետ զարգացմանը և իրացմանը, իսկ պետական ենթակառուցվածքներում, մասնավորապես՝ կրթական և նախակրթական հաստատություններ, ճանապարհներ, ջրամբարներ և այլն, ներդրումներ իրականացնելու միջոցով ֆիզիկական կապիտալի կուտակմանը:

Վահե Հովհաննիսյանը նշել է նաև, որ ծախսային քաղաքականությունը միտված է լինելու նաև պաշտպանական համակարգի ամրապնդմանը՝ բարձրացնելով երկրի դիմադրողականությունը հնարավոր ռիսկերի հանդեպ: Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 609 մլրդ դրամ: «2025 թվականի առկա բյուջետային շրջանակը կառուցվել է պետական բյուջեի կապիտալ ծախսերի բարձր մակարդակի սահմանմամբ, որի ազդեցությունն իր վրա կրում է պետբյուջեի պակասուրդը, որը աճում է մինչև 5,5 տոկոսի 2025 թվականին՝ այնուհետև միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 3 տոկոսի մակարդակի: Արդյունքում Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025-ի վերջում կկազմի 53,5 տոկոս»,-ասել է Ֆինանսների նախարարը :

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ նախագծի շուրջ մնացած քննարկումները կլինեն Ազգային ժողովում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կկարողանա՞ արդյոք Թուրքիան դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ

22:15 26.09.2024

Կկարողանա՞ արդյոք Թուրքիան դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ

Նյու Յորքում շարունակվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվող կարևորագույն հարցերից մեկը դարձել է Անվտանգության խորհրդի կազմի ընդլայնման ու լիազորությունների վերանայման հարցը: Այս թեմային անդրադարձել են ելույթ ունեցողներից շատ շատերը: Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես համաձայնել է, որ ՄԱԿ-ի կառույցների բարեփուխումը այլևս հետաձգել չի կարելի: Ի՞նչ հնարավորություններ ու վտանգներ կարող է իր մեջ թաքցնել այս գործընթացը, և […] ...

SHANTNEWS

22:00 26.09.2024

SHANTNEWS

Ֆուտբոլիստներին վերաբերվում են ինչպես անասունների․ Թիերի Անրի

21:55 26.09.2024

Ֆուտբոլիստներին վերաբերվում են ինչպես անասունների․ Թիերի Անրի

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին կիսվել է ֆուտբոլի ներկայիս խիտ գրաֆիկի մասին իր կարծիքով։ «Թիմերը չափազանց շատ հանդիպումներ են անցկացնում: Ֆուտբոլիստներին վերաբերվում են ինչպես անասունների։ Ինչ-որ մեկին դուր եկա՞վ Եվրոպայի վերջին առաջնությունը: Խաղացողներից շատերը հոգնած էին մրցաշարում, շատերը կորցրեցին ֆուտբոլի բերկրանքը»,- Անրիի խոսքերն է փոխանցում CBS Sports-ը: Անգլիայի և […] ...

Տեքստից ձայն. SHANTNEWS-ը կիրառում է արհեստական բանականության գործիքները

21:47 26.09.2024

Տեքստից ձայն. SHANTNEWS-ը կիրառում է արհեստական բանականության գործիքները

Տեխնոլոգիան ու դրա հետ կապված նորարարությունները հիմնովին փոխում են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում՝ մեդիան։ Արհեստական բանականության կիրառմամբ ծրագիր է իրականացվում shantnews.am կայքում «Շանթ» ՀԸ-ի և «Վիրտուալ սոլուշընս» ընկերության համագործակցությամբ: Այդ մասին տեղեկությունները ներկայացրել է «Վիրտուալ սոլուշընս» ընկերության տնօրեն Ղևոնդ Ղազարյանը: ...

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

21:38 26.09.2024

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի նախագահի հետ Լարբի Ջակտայի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների, ընդհանուր քաղաքականության և աշխատակարգի բարեփոխումների կարևորությունը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է գլոբալ համագործակցության կարևորությունը՝ ապահովելու ընդհանուր մոտեցումներ և […] ...

Գազանջատումներ՝ Լոռու մարզի որոշ հասցեներում

21:32 26.09.2024

Գազանջատումներ՝ Լոռու մարզի որոշ հասցեներում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Առափնյա, Ա.Ավետիսյան փողոցների, Կենտրոն-1, Կենտրոն-2 թաղամասերի գազասպառողների և «Ցողանուշ Սահակյան» ԱՁ-ի գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP