13:11 26.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է բուհերի և ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նոր ձևաչափով առաջին անգամ անցկացվող վերապատրասումների հետ կապված խնդիրները:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն ու ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:
Առարկայական վերապատրաստումների գործընթացն այս տարվանից մեկտեղվել է կամավոր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչների վերապատրաստման գործընթացի հետ:
Մատնանշելով մի քանի կարևոր խնդիրներ՝ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է մեկ ուսուցչի կողից միևնույն մոդուլով վերապատրաստող տարբեր կազմակերպություններում գրանցման, վերապատրաստումների կազմակերպման խնդիրներին և այլ հարցերի: ԿԳՄՍ նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է ուսուցիչների ինքնավարությունն ու ազատ կամքի արտահայտման հնարավորությունը, ինչը պետք է բացառի կազմակերպությունների ուղղորդված ընտրությունը:
«Ուսուցիչը պետք է վերապատրաստվի այն կազմակերպությունում, որտեղ ինքը ցանկանում է»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:
Անդրադարձ է կատարվել նաև հայտորոշիչ գնահատման մոտեցմանը. ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ինչ-որ փուլում դիտարկվում է նաև միասնական հայտորոշիչ թեստի մշակման հնարավորությունը: Այժմ դիտարկվում են հնարավոր ռիսկերը՝ հաշվի առնելով այն հիմնարար սկզբունքը, որ ուսուցիչներն անպայման ընդգրկվեն իրենց մասնագիտական կարողությանն իրապես համապատասխանող մակարդակում և ըստ այդմ՝ նաև ստանան արդյունավետ վերապատրաստման ծրագիր:
«Կարծում եմ՝ հաջորդ տարվա համար գնահատման գործիքը վերանայելու անհրաժեշտություն ենք ունենալու՝ հաշվի առնելով ի հայտ եկած խնդիրները: Կարևոր է նաև, որ ուսուցիչներն ինքնագնահատումը կատարեն օբյեկտիվորեն՝ ազատ և անկաշկանդ ներկայացնելով իրենց կարիքները, որը թույլ կտա ձևավորել առավել հասցեական խմբեր արդյունավետ վերապատրաստումների առումով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ այս հարցում նախարարությունը կարևորում է նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև վերապատրաստող կազմակերպությունների մասնագիտական դիտարկումներն ու առաջարկությունները:
Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ հոկտեմբերին ուսուցիչներն արդեն ԿՏԱԿ-ի կողմից գործարկված համակարգի միջոցով կկարողանան ընտրել, թե որ կազմակերպությունում են ցանկանում անցնել վերապատրաստման այս կամ այն մոդուլը:
«Համակարգն այլևս հնարավորություն չի տալու ընտրել մի քանի կազմակերպություն՝ միևնույն մոդուլի համար: Ուսուցիչն ու տնօրենն էլ իրենց անձնական էջերում հստակ տեսնելու են, թե որ ուսուցիչը որտեղ է անցնելու վերապատրաստում»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու տեղեկացրել՝ ԿՏԱԿ-ի կողմից համակարգը գործարկվելու է հոկտեմբերին:
Անդրադառնալով վերապատրաստումների կազմակերպման ժամերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կոչ է արել վերանայել դրանք՝ հաշվի առնելով վերապատրաստվող ուսուցիչների ցանկությունը՝ սահմանելով նրանց հարմար ժամանակացույց:
Հանդիպմանը քննարկվել են նաև վերապատրաստումների անցկացման վերաբերյալ կազմակերպական և տեխնիկական բնույթի տարբեր հարցեր:
15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել15:25 25.11.2024
Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասինՀնդկաստանի պաշտոնյաները մշտապես կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ուկրաինական հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին Հռոմում «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։ «Այս հակամարտության շարունակությունը լուրջ ապակայունացնող հետեւանքներ ունի, այդ թվում՝ Միջերկրական ծովի համար։ Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի»,- ասել է նա։ […] ...
15:20 25.11.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...
15:14 25.11.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...
15:10 25.11.2024
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղըՍինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։ Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ […] ...
15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ըՍևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...