Ես երազանք ունեմ. 50 տարի առաջ այս օրը սպանվել է Մարտին Լյութեր Քինգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Ես երազանք ունեմ. 50 տարի առաջ այս օրը սպանվել է Մարտին Լյութեր Քինգը

19:30 04.04.2018

Մարտին Լյութեր Քինգ՝ ԱՄՆ պատմության մեծագույն հռետորներից և հավասարության համար պայքարողներից մեկը: Ուղիղ կես դար է անցել այն օրից, երբ ԱՄՆ Թեննեսի նահանգի Մեմֆիս քաղաքում Մարտին Լյութեր Քինգը սպանվեց: Քինգի արտահայտած բազմաթիվ մտքեր թևավոր խոսքեր են դարձել:

Համաշխարհային պատմության մեջ ամենահայտնի հակառասիստական  ելույթը հնչել է 1963թ. օգոստոսի 28-ին: Մարտին Լյութեր Քինգի «Ես երազանք ունեմ» վերնագրված ելույթը լսելու էր եկել ավելի քան 250 հազ մարդ: Վաշինգտոնի Լինքոլնի հուշակոթողի մոտ արտասանված այս պատմական ելույթը նպաստեց Քաղաքացիական իրավունքների շարժման ակտիվացմանը և իրավունքներից զրկված մարդկանց բողոքի ձայնը հասցրեց ազգային և միջազգային ավելի մեծ լսարանի:

Ներկայացնենք այդ ելույթի առավել հիշարժան խոսքերը.

«Ես այսօր ձեզ ասում եմ, ի՛մ ընկերներ, որ չնայած այս պահին առկա դժվարություններին և հիասթափությանը, ես դեռ երազանք ունեմ»:

«Ես երազանք ունեմ, որ կգա այն օրը, երբ մեր ազգը ոտքի կկանգնի և կյանքի կկոչի իր համոզմունքների ճշմարիտ իմաստը. այդ ճշմարտություններն ակնհայտ են՝ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար»:

«Ես երազանք ունեմ, որ Ջորջիայի կարմիր բլուրների վրա կգա մի օր, երբ նախկին ստրուկների որդիները և նախկին ստրկատերերի որդիները կկարողանան միասին նստել եղբայրության սեղանի շուրջը»:

«Ես երազանք ունեմ, որ կգա օրը, երբ իմ չորս երեխաները կապրեն մի երկրում, որտեղ նրանց մասին կդատեն ոչ թե իրենց մաշկի գույնով, այլ նրանց էությամբ»:

«Ես երազանք ունեմ, որ կգա օրը, երբ Ալաբամա նահանգում փոքրիկ սևամորթ տղաներն ու աղջիկները կկարողանան ձեռք ձեռքի տված քայլել սպիտակամորթ տղաների և աղջիկների հետ՝ որպես քուրեր և եղբայրներ»:

«Եկել է ժամանակը դուրս գալ խտրականության խավար և մեկուսացնող հովտից և մուտք գործել ռասսայական արդարության՝ արևով լուսավորված ուղի»:

«Եկել է ժամանակը հնարավորությունների դռները բացել Աստծո բոլոր զավակների համար»: 

«Եկել է ժամանակը դուրս բերել մեր ազգը ռասsայական անարդարության շարժուն ավազներից դեպի եղբայրության ամուր ժայռը»:

«Մեզ համար օրենքով սահմանված տեղը նվաճելու ճանապարհին մենք չպետք է անպատշաճ արարքներ թույլ տանք»: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեյցարիան բացառել է ԵՄ-ից զորքերի և զենքի անցումը երկրի տարածքով

11:35 30.11.2024

Շվեյցարիան բացառել է ԵՄ-ից զորքերի և զենքի անցումը երկրի տարածքով

Եվրոպական երկրներից զորքերի կամ զենքի անցումը Շվեյցարիայի տարածքով կխախտի երկրի չեզոքության հետ կապված պարտավորությունները, խորհրդարանը կառարկի դրան, հայտարարել է երկրի խորհրդարանի ամենամեծ կուսակցության՝ Կենտրոնի դեմոկրատական ​​միության (DUC) կուսակցության շվեյցարացի սենատոր Մաուրո Պոգգիան։ «Եվրոպական զենքի և զորքերի անցումը Շվեյցարիայի տարածքով կլինի չեզոքության կոպտագույն խախտում, և խորհրդարանը երբեք չի համաձայնի դրան: Ինչ վերաբերում է զենքի արտահանման մասին […] ...

Թրյուդոն ժամանել է Ֆլորիդա՝ հանդիպելու Թրամփին. Bloomberg

11:28 30.11.2024

Թրյուդոն ժամանել է Ֆլորիդա՝ հանդիպելու Թրամփին. Bloomberg

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանել է Ֆլորիդա՝ հանդիպելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Թրյուդոն ուրբաթ երեկոյան թռել է Փալմ Բիչ, որտեղ գտնվում է Թրամփի նստավայրը։ Սպասվում է, որ ավելի ուշ Կանադայի վարչապետը բանակցություններ կվարի նրա հետ։ Նոյեմբերի 25-ին Թրամփը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր առաջին օրը՝ 2025 թվականի հունվարի […] ...

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ

11:18 30.11.2024

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ

Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում տեղի ունեցած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ։ Կողմերը միմյանց դարպասը գրավել են մեկական անգամ։ Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ է դարձել Լառա Կազանչյանը: Կանանց Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի Մոլդովայի թիմի հետ դեկտեմբերի 1-ին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ ...

Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Վալերի Ֆրելանի հետ

11:12 30.11.2024

Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Վալերի Ֆրելանի հետ

Նոյեմբերի 27-ին Ժնևի ՄԱԿ-ի Գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԻՖ/ ALIPH) տնօրեն Վալերի Ֆրելանի հետ։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: «Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի գործունեության արդիականությունն ու կարևորությունը մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության հարցում։ ՀՀ մշտական […] ...

ՄԱԿ. Գազայում մոտ 1 միլիոն մարդ չունի համապատասխան ձմեռային կացարաններ

11:00 30.11.2024

ՄԱԿ. Գազայում մոտ 1 միլիոն մարդ չունի համապատասխան ձմեռային կացարաններ

Գազայի հատվածի առնվազն 1 միլիոն բնակիչ չունի համապատասխան կացարան՝ ձմեռային ցուրտ եղանակից պաշտպանելու համար։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի զեկույցում։ «Գազայի հատվածում բնակարանային կարիքների մեկ քառորդից պակասն է բավարարված, ինչը մոտ 1 միլիոն մարդու վտանգի տակ է դնում դաժան եղանակային պայմաններում, քանի որ մոտենում է ձմեռը»,-նշվում է փաստաթղթում: Միջազգային կազմակերպության տվյալներով՝ […] ...

«Բարսելոնան» նշում է հիմնադրման 125-ամյակը

10:52 30.11.2024

«Բարսելոնան» նշում է հիմնադրման 125-ամյակը

Ուղիղ 125 տարի առաջ՝ 1899 թվականի նոյեմբերի 29-ին, հիմնադրվել է «Բարսելոնան»։ Այս առիթով կատալոնական ակումբը սոցցանցերում հրապարակում է արել։ «1899 թ. նոյեմբերի 29-ին Ժոան Գամպերը և տասնմեկ այլ տղամարդիկ հանդիպեցին Գիմնաս Սոլում՝ ստեղծելու մի ասոցիացիա, որը կրելու էր քաղաքի անունը և զինանշանը: Նույն օրը հիմանդրվեց «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը։ Շնորհավոր 125-ամյակդ, «Բարսելոնա»: Մենք կարող ենք շատ […] ...

BACK_TO_TOP