Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+16.09 oC

Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

18:39 25.09.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանի, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանի, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի, պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում, հետևել ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։ Ծրագրի արժեքը 3 153 360 000 ՀՀ դրամ դրամ է։

Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 11.928կմ: Ներկայում իրականցվող ասֆալտբետոնե ծածկույթի երրորդ շերտի տեղադրման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, առաջիկայում կիրականացվեն կողնակների կառուցման, ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ:

Աշխատանքների ավարտը նախատեսվում է այս տարի։

Նախարարը և մարզպետը դիտարկումներ են արել աշխատանքների ընթացքի հետ կապված՝ կարևորելով դրանք բարձր որակով իրականացնելու և սահմանված ժամկետում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։

Նախարարը ծանոթացել է նաև Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725 կմ և Արևելյան փողոցի 120 մ երկարությամբ հատվածների հիմնանորոգման աշխատանքներին։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 736 միլիոն դրամ: Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 1.845 կմ: Աշխատանքներն ավարտվել են:

Նախարար Սանոսյանը հետևել է նաև Տ-5-24՝ /Մ-3/ (Ստեփանավան)–Արմանիս–Ուրասար–Կաթնաղբյուր տեղական նշանակության ավտոճանապարհի (կմ 6+600-կմ 15+200 հատվածի) և Կաթնաղբյուր համայնքի 8-րդ և 9-րդ փողոցների հիմնանորոգման ընթացքին։

Ծրագրի պայմանագրային արժեքը 1.175 մլրդ դրամ է։ Հիմնանորոգվող ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 8.6կմ: Ճանապարհը նախկինում երբեք հիմնանորոգված չի եղել և երկար սպասված ծրագիր է համայնքի համար։ Վերջինիս պատասխանատուների հետ քննարկվել են աշխատանքների արդյունավետ ընթացքի հետ կապված հարցեր։

Ծրագրի ավարտը նախատեսված է այս տարի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

17:42 25.11.2024

Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում էր Կրթության տեսչական մարմնի գործունեության և ստուգումների 2025 թվականի տարեկան ծրագրերի, ԿՏՄ որակի բաժնի գործունեության 2025 թվականի տարեկան ծրագրի և 2024 թվականի 1-3-րդ եռամսյակների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների, ինչպես նաև ստուգումների ուղեցույցի հաստատումը: Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, […] ...

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին

17:36 25.11.2024

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը կայանալու է […] ...

Շատ դժվար է մեծանալ առանց հոր․ Մխիթարյան

17:30 25.11.2024

Շատ դժվար է մեծանալ առանց հոր․ Մխիթարյան

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ շատ բարդ է եղել մեծանալ առանց հոր։ «Շատ դժվար է մեծանալ առանց հոր։ Դա դժվար է նաև այսօր։ Շատ եմ կարոտում նրան և կցանկանայի, որ կողքիս լիներ, որպեսզի նրան տայի ինձ հետաքրքրող հարցերը։ Բարեբախտաբար, մայրս կարողացել է փոխարինել նրան, և ես երախտապարտ եմ ստացած դաստիարակության համար։ Ցանկանում […] ...

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում

17:24 25.11.2024

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 26-ին ժամը 07:00-ից մինչև նոյեմբերի 27-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:17 25.11.2024

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Նոյեմբերի 18-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4848 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 268 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 178, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 299 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 46, չամրակապված վարելու՝ 1507, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 285, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...

Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել

17:11 25.11.2024

Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել

Հոկեյի ազգային լիգան (NHL) ներկայացնող «Վաշինգտոն Քեփիթալզի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել։ NHL-ի կանոնավոր առաջնության «Յուտայի» դեմ խաղում (6-2) ռուս հոկեյիստը ձախ ոտքի ոսկրի կոտրվածք է ստացել, հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։ 39-ամյա Օվեչկինը շարքից դուրս է մնացել 1-1,5 ամսով։ Հիշեցնենք, որ լեգենդար հոկեյիստը NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է (868 գոլ) […] ...

BACK_TO_TOP