Կիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 09 2024
  • $
    387.50
  • RUBLE
    4.20
  • 433.50
WEATHER
+20.09 oC

Կիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

17:51 25.09.2024

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:

Պարոն Վասիլիս Պալմասը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պարոն Վասիլիս Պալմասին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Իր հերթին Կիպրոսի պաշտպանության նախարարը ջերմ ընդունելության և բովանդակալից շրջայցի համար հուշամեդալներ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին և էքսկուրսավար Էլեն Հակոբյանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հավերժական սառույցի հալքը կարող է պայթեցնել «սնդիկի ռումբը»

20:29 25.09.2024

Հավերժական սառույցի հալքը կարող է պայթեցնել «սնդիկի ռումբը»

Արկտիկական հավերժական սառույցը հալվում է աննախադեպ արագությամբ՝ արտազատելով զգալի քանակությամբ սնդիկ, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում սննդային շղթայի համար: Կալիֆորնիայի Դորնսիֆի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են այս խնդիրը, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ «Արկտիկայում բույսերը կլանում են սնդիկը, այնուհետև մահանում և դառնում հողի մի մասը, որն ի վերջո վերածվում է հավերժական սառույցի: Հավերժական սառածությունը […] ...

Լեգենդար Ռաուլը կարող է գլխավորել իր նախկին ակումբը

20:15 25.09.2024

Լեգենդար Ռաուլը կարող է գլխավորել իր նախկին ակումբը

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը կարող է գլխավորել իր նախկին ակումբը՝ Գելզենկիրխենի «Շալկեն»։ SportBild-ի համաձայն՝ գերմանական ակումբը լրջորեն հետաքրքրված է 57-ամյա մասնագետի ծառայություններով և կապ է հաստատել նրա հետ։ Այժմ Ռաուլը գլխավորում է «Ռեալի» երիտասարդական թիմը՝ «Կաստիլիան»։ Նա դժգոհ է, որ ամռանը ակումբը վաճառել է հեռանկարային խաղացողներից մի քանիսին։ Բացի դրանից, […] ...

Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինայի պատճառով սպառազինության սեփական պաշարների սպառման մասին

20:09 25.09.2024

Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինայի պատճառով սպառազինության սեփական պաշարների սպառման մասին

Մեծ Բրիտանիան, որպես Կիևին իր ռազմական աջակցության մի մաս, սպառել է սեփական զենքի պաշարները, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Լյուկ Փոլարդը, որին մեջբերում է Times-ը։ Փոլարդն ասել է, որ բացարձակապես «ճիշտ որոշում» է Ուկրաինային հնարավորինս շատ զենք մատակարարելը, սակայն նշել է, որ իրենք սպառել են իրենց սեփական պաշարները դա անելու համար։ Փոխնախարարը չի հստակեցրել, […] ...

SHANTNEWS

20:00 25.09.2024

SHANTNEWS

«Արսենալի» նախկին դարպասապահին ձերբակալել են անսթափ վիճակում մեքենա վարելու համար

19:54 25.09.2024

«Արսենալի» նախկին դարպասապահին ձերբակալել են անսթափ վիճակում մեքենա վարելու համար

Լևերկուզենի «Բայերի», Լոնդոնի «Արսենալի» և իտալական «Միլանի» նախկին դարպասապահ Յենս Լեմանը կրկին ձերբակալվել է Գերմանիայում։ Օկտոբերֆեստում գարեջուր խմելուց հետո նա որոշել է տուն վերադառնալ իր մեքենայով, սակայն ոստիկանները նրան կանգնեցրել են հենց Մյունխենում։ Լեմանը հրաժարվել է ալկոհոլի թեստ անցնել, ինչի արդյունքում ձերբակալվել է։ Ավելի վաղ 54-ամյա նախկին դարպասապահը տուգանվել էր 420 հազար եվրոյով՝ իր հարևանի […] ...

Մասկը հերքում է Իտալիայի վարչապետի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը

19:45 25.09.2024

Մասկը հերքում է Իտալիայի վարչապետի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հերքել է համացանցում և ԶԼՄ-ներում տարածված այն լուրերը, ըստ որոնց՝ ինքը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է: «Ես այնտեղ էի մորս հետ, վարչապետ Մելոնիի հետ ռոմանտիկ հարաբերություններ չունեմ», – գրել է Մասկը «X» սոցիալական ցանցում: Politico-ն ավելի վաղ նշել էր Նյու Յորքում Մելոնիի և Մասկի միջև փոխադարձ շփումները, […] ...

BACK_TO_TOP