Լիբանանում բոլոր ֆուտբոլային հանդիպումները չեղարկվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 09 2024
  • $
    387.50
  • RUBLE
    4.20
  • 433.50
WEATHER
+21.09 oC

Լիբանանում բոլոր ֆուտբոլային հանդիպումները չեղարկվել են

19:22 25.09.2024

Լիբանանի ֆուտբոլի ասոցիացիան (LFA) չեղարկել է իր հովանու ներքո անցկացվող բոլոր հանդիպումները՝ Իսրայելի հարձակումների պատճառով։ Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ Լիբանանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն որոշել է անորոշ ժամանակով հետաձգել բոլոր մրցաշարային հանդիպումները։ Նոր ժամկետները կորոշվեն ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելը սեպտեմբերի 23-ի երեկոյան հայտարարեց Լիբանանում «կանխարգելիչ հարձակողական գործողություն» սկսելու մասին։ Գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին ասել էր, որ դրա նպատակն է ոչնչացնել «Հեզբոլլահ» խմբավորման ենթակառուցվածքները և պայմաններ ստեղծել հյուսիսային Իսրայելի բնակիչների տուն վերադառնալու համար, որը սահմանակից է Լիբանանին: Իսրայելական ինքնաթիռները շարունակում են հարվածներ հասցնել երկրի հարավին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է նշանակում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ուղերձը հայերին

22:05 25.09.2024

Ի՞նչ է նշանակում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ուղերձը հայերին

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում։ Քամալա Հարիսը նշել է նաև, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի […] ...

SHANTNEWS

22:00 25.09.2024

SHANTNEWS

Կիպրոսի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները Մերձավոր Արևելքում

21:55 25.09.2024

Կիպրոսի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները Մերձավոր Արևելքում

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները Մերձավոր Արևելքում և կողմերին զսպվածություն ցուցաբերել Լիբանանում տեղի ունեցողի նկատմամբ։ Այս կոչն արվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի մասնակիցներին պետության ղեկավարի ուղերձի ժամանակ։ «Այս պատերազմը պետք է ավարտվի հիմա, տառապանքը պետք է վերջանա հիմա»,- ասել է Խրիստոդուլիդեսը՝ խոսելով տարածաշրջանում […] ...

Կարմիր Խաչը կոչ է արել բոլոր երկրներին օգնել Լիբանանին

21:45 25.09.2024

Կարմիր Խաչը կոչ է արել բոլոր երկրներին օգնել Լիբանանին

Լիբանանի Կարմիր Խաչը կոչ է արել բոլոր երկրներին օգնել Լիբանանին դեղորայքի և սննդի մատակարարման հարցում՝ պայմանավորված Լիբանանի վրա Իսրայելի կողմից ռմբակոծությունների աճող ինտենսիվությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Լիբանանի Կարմիր Խաչի ղեկավար Անտուան ​​Զոգբին։ «Արտակարգ իրավիճակն այս պահին հենց զոհերի մեծ հոսքն է, հասկանալը նրանց վնասվածքների չափն ու բնույթը և անհրաժեշտությունը, թե ինչպես և որտեղ օգնություն […] ...

Քննարկվել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի էներգամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը

21:36 25.09.2024

Քննարկվել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի էներգամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին և ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի փոքր կենտրոնի 31 փողոցներում (145 000 սպառողներ) գոյություն ունեցող էլեկտրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը, որի նպատակը նշված հատվածում էներգախափանումները բացառող նոր համակարգ ստեղծելն է։ Ըստ […] ...

Քաղաքացիները մեծ սիրով, համոզմունքով և ակտիվությամբ են մասնակցում ստորագրահավաքին. Անահիտ Ադամյանը՝ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի մասին

21:30 25.09.2024

Քաղաքացիները մեծ սիրով, համոզմունքով և ակտիվությամբ են մասնակցում ստորագրահավաքին. Անահիտ Ադամյանը՝ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի մասին

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի եվրոպամետ քաղաքական ուժերը Եվրամիության անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաք են սկսել։ Նախաձեռնությունը 3 քաղաքական ուժերինն է՝ Հայաստանի «Եվրոպական» կուսակցությանը, «Հանուն Հանրապետության» կուսակցությանը և «Հանրապետություն» կուսակցությանը։ «Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանին: Անդրադարձ է եղել ստորագրահավաքի ընթացքին, դրա հետ կապված կազմակերպչական և մարզերում իրականացվելիք աշխատանքներին, ակնկալվող արդյունքներին: «Մեծ գոհունակությամբ […] ...

BACK_TO_TOP